Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

«Մարտի 1»-ի սպանությունները չեն բացահայտվի, որովհետև «Մարտի 1»-ն այս իշխանության հիմքն է

Վերլուծական

«Սասնա ծռերի» գործը բացահայտվում է զարմանալի օպերատիվությամբ։ Խմբի 12 անդամների մեղադրանքները լրացվել են ու ենթադրաբար՝ այդ մարդիկ դեռ երկար կմնան անազատության մեջ՝ ստանալով «ագռավի» պատժաչափեր։ Իրավապահ մարմինները պնդում են, որ բացահայտված են երեք ոստիկանների սպանության հանգամանքներն ու կատարողները։ Եթե դատական կարգով հաստատվի նախաքննության վարկածն, ապա «Սասնա ծռերից» Սմբատ Բարսեղյանին և Արմեն Բիլյանին սպառնում է ցմահ ազատազրկում։ Այս երկրում շատ դժվար է հավատալ նախաքննության օբյեկտիվությանն ու հատկապես նման գործերում չփնտրել քաղաքական պատվեր։ Արտաքուստ այնպիսի տպավորություն է, որ ներկայում ոչ թե կատարված հանցագործության լիարժեք ու ամբողջական բացահայտում է տեղի ունենում, այլ «Սասնա ծռեր» խմբի անդամների «տեսակավորում»։ Ըստ ամենայնի, խմբի 12 անդամներին երկար ժամանակով ազատազրկելու, նրանց մեկուսացնելու, ինչու ոչ՝ քաղաքական գործընթացներից վերջիններիս դուրս մղման խնդիր է դրված։ Մյուսներն, ամենայն հավանականությամբ, ազատ կարձակվեն՝ սպասվող համաներման հետևանքով կամ այլ ճանապարհներով։

Սակայն՝ եթե մի պահ ընդունենք, որ նախաքննությունն իրականում ընթանում է օրենքի տառին և ոգուն համապատասխան, ու կասկածի տակ չդնենք նախաքննական մարմնի պրոֆեսիոնալիզմը, կհանգենք մեկ այլ սուր եզրահանգման։ Ութ-ինը տարի է անցել 2008թ.-ի մարտի 1-ի ոճրագործությունից, երբ Երևանի կենտրոնում գնդակահարեցին տաս քաղաքացիների, սակայն մինչ այսօր բացահայտված չեն այդ սպանությունների հանգամանքները, կատարողներն ու պատվիրատուները։

Այն ժամանակ էլ, հիմա էլ այն կարծիքին եմ, որ մեր իրավապահները պրոֆեսիոնալիզմի խնդիր չունեն։ Սակայն նմանատիպ գործերը բացահայտվում կամ կոծկվում են՝ քաղաքական նպատակահարմարության հիմքով։ «Սասնա ծռերի» գործը պետք էր արագ բացահայտել, որովհետև նրա գործողություններն (որոնք, ի դեպ, ես չեմ արդարացնում) ուղղված էին իշխանության դեմ, սպառնում էին նրա գոյությանը։

Ոստիկաններին սպանած մարդիկ, անշուշտ, հանցագործներ են ու պետք է պատժվեն, սակայն անթույլատրելի է «Սասնա ծռերի» քննությունն օգտագործել՝ ոստիկանության կատարած կամ նոր, հնարավոր բռնությունները լեգիտիմացնելու, արդարացնելու համար։ Մանավանդ՝ Հայաստանում բռնության ամենամեծ աղբյուրը շարունակում է մնալ հենց իշխանությունը։ Նույն «Մարտի 1»-ի սպանությունները չեն բացահայտվում, որովհետև իշխանությունը հաստատվել է այդ անմեղ մարդկանց գնդակահարության ճանապարհով։

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված