Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը «Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին 8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 

Դատաիրավական համակարգի կայացման ակունքներում…

Վերլուծական

Գաղտնիք չէ, որ Հայաստանում մշտապես՝ դեռևս սկսած խորհրդային շրջանից, հասարակության մեջ ամենապրոբլեմատիկ ոլորտի համարում ունեցողներից մեկը երկրի դատական համակարգն է եղել. հասարակության շրջանում այն մշտապես ոչ միանշանակ գնահատականների է արժանացել, մարդիկ հաճախ տարակուսանքով են վերաբերվել ոլորտին՝ համարելով այն ոչ այնքան հումանիստական բնագավառ: Հանուն արդարության պետք է նշել, որ այդ մտավախություններն ու անհանգստությունները, որպես կանոն, անհիմն չեն եղել, ու ոչ մեկի համար առանձնապես գաղտնիք չէ, որ մարդկային ճակատագրերի հետ ուղղակի առնչություն ունեցող պետական այս համակարգում միշտ էլ առկա են եղել օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով պայմանավորված թերություններ, որոնք, բնականաբար, չէին կարող բացասաբար չանդրադառնալ թե՛ համակարգի աշխատանքի ընդհանուր արդյունավետության, թե՛ դրա հանրային ընկալման վրա:

Չնայած՝ սովորաբար ավելի շատ ընդունված է խոսել այս կամ այն պետական համակարգում առկա թերությունների մասին, հանրության ուշադրությունը հրավիրել բացթողումների կամ չինովնիկական չարաշահումների վրա՝ աչքաթող անելով ձեռքբերումները, բայց կարևոր է նշել, որ հատկապես վերջին մի քանի տարիներին՝ Հայաստանում բավական մեծ գործ է արվել՝ դատաիրավական համակարգը բարելավելու, դրան մարդկային դիմագիծ հաղորդելու ու այն միջազգային ստանդարտներին մոտեցնելու ուղղությամբ: Պետք է նկատել, որ վերջին տարվա ձեռքբերումներն արդյունք են նաև ոլորտի ղեկավարների համառ ջանքերի, ինչի արդյունքում հնարավոր դարձավ համակարգում «սայլը տեղից շարժել» ու գնալ դժվարին, բայց անհրաժեշտ փոփոխությունների:

Երբ Գևորգ Կոստանյանը 2013-ին ստանձնեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը, Հայաստանում դատաիրավական համակարգի վիճակը բավական մտահոգիչ էր. կոռուպցիան, չարաշահումները, կաշառակերությունը, վերևից ներքև գործող արատավոր վերտիկալը, որի բաղադրիչներից մեկն էլ նույն «հեռախոսային իրավունքն» էր, համակարգում գերիշխող դիրքեր էին զբաղեցնում: Ու չնայած՝ մինչ այդ էլ շարունակ խոսվել էր ոլորտում առկա թերություների ու աններելի բացթողումների վերացման անհրաժեշտության մասին, բայց փաստը մնում էր փաստ, որ համակարգը բառացիորեն թաղված էր այն բոլոր բացասական երևույթների մեջ, որոնք գրեթե զրոյացնում էին դրա գոյության իմաստն ու վերածում իսկական պատուհասի՝ հասարակ քաղաքացիների գլխին: Այդ մի քանի տարիները, արդարև, դարձան հենց այն կարևորագույն շրջանը, երբ հայաստանյան իրականության պայմաններում գործնականում առաջին անգամ՝ ո՛չ միայն սկսեցին բարձրաձայն խոսել համակարգի թերությունների մասին, այլև առաջարկվեցին ու կիրառվեցին լուծումներ, որոնք էական ազդեցություն ունեցան համակարգի մաքրազտման, հիմնային բարեփոխման ու դրան մարդկային դեմք տալու առումներով: Ու չնայած՝ դեռևս վաղ է Հայաստանում դատաիրավական համակարգը իդեալական համարելու համար, բայց, որ դրա վերջնական կայացման հիմքերն այլևս գցված են, անհերքելի է:

Միջազգային իրավական հարթակներում ևս վերջին մի քանի տարիները Հայաստանի համար ձեռքբերումային շրջան պետք է համարել: Գևորգ Կոստանյանը, որն, ինչպես հայտնի է, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչն է, հսկայական ավանդ ունի ներդրած նաև Հայաստան-միջազգային իրավական կառույցներ հարաբերությունների կայացման գործում, որ, անշո՛ւշտ, չափազանց կարևոր նշանակություն ունի Հայաստան պետության համար. շնորհիվ հայկական կողմի անխոնջ աշխատանքի՝ այսօր արդեն կարող ենք խոսել այս ասպարեզում կոնկրետ ձեռքբերումների մասին, որոնցից ամենաթարմ օրինակը, թերևս, «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործը պետք է համարել, երբ բոլորովին վերջերս Ադրբեջանին պարտավորեցրեցին հայ փախստականներին կոնկրետ փոխհատուցոմ տրամադրել:

Անհերքելի իրողություն է՝ Հայաստանում դատաիրավական համակարգի կայացման պրոցեսն այլևս անցել է այն նախնական փուլը, որը, սովորաբար, նախորդում է ոլորտների կայացմանը, ինչը հնարավոր դարձավ հատկապես վերջին տարիների անխոնջ աշխատանքի արդյունքում: Ու չնայած այս համակարգը չափազանց բարդ ու բազմաճյուղ է՝ բոլոր ձեռքբերումները համարելու մեկ մարդու աշխատանքային գործունեությամբ պայմանավորված, բայց որ Կոստանյանը վերջապես կարողացավ նյութականացնել այն, ինչի մասին երկար տարիներ շարունակ բարձրաձայնվում էր, փաստ է. հենց Կոստանյանը կարողացավ իրեն բնորոշ խստաբարո վարքով ու պահանջկոտությամբ դուրս բերել դատաիրավական համակարգն այն ճահճից, որում երկար տարիներ պետական այս ոլորտը գտնվում էր՝ շնորհիվ ճիշտ կադրային քաղաքականության, երբ այլևս չանտեսվեցին երիտասարդ, բայց խելացի կադրերը, համակարգում կարևորվեցին ոչ թե անհատական կապերն, այլ՝ նախևառաջ մասնագիտական ու մարդկային բարձր որակները:

Ի դեպ՝ պետք է նկատել, որ ներկայիս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս, կոպիտ ասած, Կոստանյանի կադրերից է, ինչը հույս է արթնացնում, որ Դավթյանի օրոք ևս համակարգում կշարունակվեն այն դրական տեղաշարժերը, որ սկիզբ էին առել նրա նախորդի օրոք. բարեփոխումները շարունակական գործընթաց են, ու վերջնական արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է համբերություն ու վճռականություն՝ սկսած գործն ավարտին հասցնելու, այն կիսատ չթողնելու. համակարգում սկիզբ առած բարեփոխումներն այլևս անշրջելի են:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից
Ամենադիտված