Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

Կառավարության ապտակը՝ հասարակությանը…

Վերլուծական

Այսպիսով՝ այն, ինչից սարսափում էինք, այն, ինչի մասին շատերը խուսափում էին նույնիսկ մտածել, այլևս իրողություն է. «Նաիրիտ» գործարանը սնանկ է ճանաչվել: Նոյեմբերի 28-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել սնանկ ճանաչել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն: Ըստ այդմ՝ դատարանը բավարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հայցը և վճռել՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ից՝ հօգուտ ՀԷՑ-ի, բռնագանձել 500 հազար ՀՀ դրամ' որպես դիմողի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար։ Նշենք, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն դեռևս նախորդ տարի դիմել էր դատարան՝ «Նաիրիտ»-ը սնանկ ճանաչելու պահանջով:

Թե հատկապես որն էր գործնականում գաղտնի պայմաններում, բոլորի համար միանգամայն անակնկալ կերպով «Նաիրիտ»-ը սնանկ ճանաչելու բուն իմաստն ու նպատակն, անկեղծ ասած՝ այնքան էլ պարզ չէ, քանի որ սա, ըստ էության, մի սցենար էր, որից ամեն կերպ իշխանությունները նախկինում խուսափում էին, ամեն ինչ անում էին՝ վերջակետ չդնելու լեգենդար գործարանի ճակատագրում: 

Անկասկած, այս քայլին գնալու ոչ մի շոշափելի պատճառ չկար. նախ՝ պետք է ամրագրել այն, որ գործարանում ներդրումներ անելու, ինչպես ասում են՝ բիզնեսի մեջ մտնելու ցանկություն հայտնածներ կային՝ ի դեմս, ասենք, նույն «EU-ASIA Business Finance Centre» միջազգային հոլդինգի, որը բազմիցս է պատրաստակամություն հայտնել կոնկրետ ֆինանսական միջոցներ ներդնել՝ երկրորդ շունչ հաղորդելու հսկային: Ռուսական «Ռոսկոմպոզիցիա» ընկերությունը ևս կարծես անտարբեր չէր այս հարցում, ու բանակցություններ էին ընթանում ՀՀ կառավարության ու սույն ընկերության ղեկավարության միջև:

Ուստի՝ միանգամայն տրամաբանական հարց է առաջանում՝ ի՞նչը կարող էր լինել հենց այս ժամանակահատվածում «Նաիրիտի» սնանկության մասին որոշման պատճառը: Նախ՝ ակնհայտ է, որ այս ամենն, առանց ՀՀ կառավարության ներքին համաձայնության, չէր կարող իրականություն դառնալ: Հետևաբար՝ պատճառները ոչ միայն տնտեսական կարող են լինել, այլև՝ քաղաքական. չի բացառվում, որ կառավարությունը գնում է գործարանի սնանկացման ճանապարհով՝ մեկընդմիշտ փակելու հնարավոր ներդրումների թեման՝ այն համարելով դեռևս վաղաժամ. խնդիրն այլևս գտնվելու է սնանկացման կառավարչի հոգածության տակ, ինչն էլ նշանակում է,որ առնվազն մի քանի տարի՝ այս հարցն այլևս փակված կարելի է համարել: Այսինքն՝ փոխանակ առողջացման ծրագիր մշակելու ու այն քայլ առ քայլ կյանքի կոչելու՝ ներգրավելով համապատասխան ֆինանսական միջոցներ, կառավարությունը միանգամից վերջակետ է դնում խնդրին՝ առանց մտահոգվելու հնարավոր հետևանքների մասին:

Թե ինչ կարող է նշանակել «Նաիրիտ»-ի սնանկացումն այն քաղաքացիների համար, ովքեր իրենց կյանքի մեծ մասն անց են կացրել գործարանի պատերից ներս, ջանք ու եռանդ թափել, հոգի դրել սեփական աշխատանքում, բայց այդպես էլ անվարձահատույց մնացել, խոսքերով նկարագրելն, անշուշտ, շատ դժվար է. չնայած երկարատև պայքարին ու դրա ընթացքում ցուցաբերած հզոր կամային հատկանիշներին՝ այսօր մարդիկ ստիպված են իրենք իրենց համար ամրագրել մի իրողություն, որն, անկեղծ ասած, մարդկային տրամաբանության մեջ տեղավորել ՝ոչ մի կերպ չի ստացվում: Այս ողջ պատմության մեջ, եթե կուզեք, հիմնական տուժող կողմը հենց նրանք են: Ուստի՝ նրանք այլ ելք չունեն, քան փողոց դուրս գալն ու իրենց արդար պահանջն ամեն գնով տեղ հասցնելը, քանի որ պայքարի մյուս բոլոր մեթոդներն, ըստ էության, այլևս սպառված պետք է համարել:

Ինչպիսին էլ լինեն սնանկացման գնալու պատճառները, անկախ այն բանից, թե որքանով է օբյեկտիվ կամ սուբյեկտիվ նման ճանապարհով գնալը, փաստ է, որ «Նաիրիտ»-ի հարցը միայն տնտեսական հարց չէր. դրանում հսկայական էր հատկապես սոցիալական բաղադրիչի մասնաբաժինը, որը, սակայն, կառավարությունն անտեսեց՝ թքած ունենալով բազմաթիվ մարդկանց շահերն ու կենսական պահամնջմունքները:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված