8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին Ըմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում 

Սիրառատ նախարարը…

Վերլուծական

Ասում են' յուրաքանչյուր ժողովրդի մշակույթ գեղարվեստական արտացոլանքն է նրա հոգեկերտվածքի ու ունեցած առանձնահատկությունների, որ իրենց նյութական, շոշափելի դրսևորումն են ստանում ֆիզիկական աշխարհում: Հայ ժողովուրդն, անկասկած, պատկանում է այն ազգերի թվին, որոնք ոչ միայն աշխարհին տվել են բացառիկ մշակութային արժեքներ, այլև շատ առումներով հանդիսացել քաղաքակրթության ակունք` հռչակվելով որպես մարդկության մշակութային գանձարանում անգնահատելի լումա ներդրած բացառիկ ազգ:

Ցավոք, վերջին տասնամյակներին, երբ երկիրը ստիպված էր բախվել լրջագույն մարտահրավերների ու հաղթահարել բազմազան խոչընդոտներ, մշակույթը, որին մեր հասարակությունում մշտապես կարևորագույն տեղ է հատկացվել, մի տեսակ երկրորդ պլան մղվեց, դասվեց ոչ այնքան կարևորների շարքին: Անխոս, մշակույթի ոլորտում Հայաստանի ունեցած այս հետընթացը նախևառաջ պայմանավորված էր այն` գրեթե գոյություն չունեցող պետական մոտեցմամբ, որ տարիներ ի վեր բնորոշ է եղել Հայաստանին. արվում էր ամեն ինչ մշակույթի ոլորտում գլոբալիզացիոն պրոցեսներից հետ չմնալու, աշխարհին ձուլվելու համար` առանց կարևորելու այն ազգային դիմագիծը, որ դարեր ի վեր բնորոշ է եղել մեր ազգային մշակույթին: Ու թեպետ Հայաստանի Հանրապետությունը 8 մշակույթի նախարար է ունեցել` չհաշված ներկա նախարարին, սակայն քիչ են այն խնդիրները, որոնք հնարավոր է եղել այս բավական տևական ժամանակահատվածում հաղթահարել, հիմնավորապես լուծել:

Արմեն Ամիրյանի նախարար նշանակվելը, պետք է խոստովանել, բավական ինտրիգային ստացվեց. ոչ մի նախարարի նշանակում մեդիա դաշտն այնպես «չպայթեցրեց», ինպես դա արեց Ամիրյանի նշանակումը: Իսկ պատճառն, ինչպես հասկանալի է, նախարարի անկեղծ արձագանքն էր յուր կյանքում տեղի ունեցած կարևորագույն այս իրադարձությանը. սեպտեմբերի 29-ին` իր նշանակումից օրեր անց, Արմեն Ամիրյանը, գործադիրի նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե որն է եղել իր առաջին քայլն, երբ իմացել է, որ նշանակվել է նախարար, պատասխանել էր. «Գնեցի մի փունջ վարդեր և եկա տուն: Զանգը տվեցի, կինս բացեց, գրկախառնվեցի և ականջին շշնջացի՝ սիրելի՛ս, ես իմ ժամանակի մեծ մասը հատկացնելու եմ ուրիշին: Երբ որ զգացի թրթիռն իմ գրկում, ասացի՝ հանգստացիր, ես այդ ժամանակը նվիրելու եմ հայրենի մշակույթին և այն ծառայությանը, որին կոչված եմ»:

Իհարկե, այն,որ ցանկացած մեկի համար նախարար նշանակվելը կյանքում մեծ հաջողություն է դիտարկվում, «մուրազի» կատարում,անկասկած է. բոլորս էլ մարդ ենք` միս ու արյուն, ու ցնծության զգացողությունը որևէ մեկին օտար չէ: Պարզապես այստեղ խնդիրը մեկ այլ հարցում է. պաշտոնը վայելքի միջո՞ց է, սեփական նպատակներին հասնելու անխափան գործի՞ք, թե՞ ծանր բեռ ու պատասխանատվություն, որի տակ ոչ բոլորը կարող են մտնել: Չէ՞ որ` մի առիթով խոսելով իր` մշակույթի նախարար դառնալու հավանականության մասին, Ամիրյանն ինքն էր սեփական բերանով խոստովանել. «Ինձնից ինչ նախարար»:

Թե ինչ փոխվեց այս ընթացքում ու ինչպես պատահեց, որ նախարարի պաշտոնը Ամիրյանի «հագով» դարձավ, այդպես էլ մինչև վերջ անհասկանալի է, բայց դատելով մամուլ սպրդած այն լուրերից, համաձայն որոնց` նախարար Ամիրյանը մոտ ապագայում հնարավոր է դառնա ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` աճուրդի հանված «Mercedes» մակնիշի զրահապատ ծառայողական մեքենայի սեփականատերը, կարելի է կռահել, որ դրա պատճառը համապատասխան պաշտոնի ընձեռած այն ֆանտաստիկ հնարավորություններն են, որոնք ընձեռվում են բացառապես նրանց, ովքեր կարողանում են իրենցով անել նախարարական աթոռը. Ամիրյանը, որին շարքային քաղաքացին հիմնականում ծանոթ է հեռուստաեթերներից, այլևս ձեռք է բերել հնարավորություն` օգտվելու կյանքի այնպիսի բարիքներից, որոնք մինչ այդ անհասանելի էին իր համար:

Ինքնե՛րդ մտածեք` մասնագիտությամբ ռեժիսոր Ամիրյանն ուր, Տեր-Պետրոսյանի «Mercedes»-ը ուր… Ինչ վերաբերում է պատասխանատվությանն ու ծանր բեռին` մի փոքրիկ խորհուրդ`' մի՛ հավատացեք ամեն ասածին. կյանքը լոկ վայելք է, և ուրեմն` հետևեք Ամիրյանի օրինակին` սիրե՛ք ու եղե՛ք սիրված…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
Ամենադիտված