8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին Ըմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում 

Կարապետյանն՝ աշխարհի ու Հայաստանի միջև…

Վերլուծական

Գաղտնիք չէ, որ մրցունակ ու առողջ տնտեսություն ունեցող երկիր համարվելու կարևորագույն նախապայմաններից մեկն էլ օտարերկրյա ներդրողների համար ընկալելի ու բարենպաստ նեդրումային միջավայր ունենալն է. աշխարհում չես գտնի որևիցե հաջողված տնտեսությամբ երկիր, ուր օտարերկրյա խոշորածավալ ներդրումներ չլինեն:

Հայաստանը, որի տնտեսությունն, առնվազն վերջին տասնամյակներում, գրեթե ոչնչով աչքի չի ընկել, մշտապես խնդիր է ունեցել արտասահմանյան ներդրողների ուշադրությունն իր կողմը գրավելու, ներդրումային առումով գրավիչ երկիր ներկայանալու, ինչը, ցավոք, պետք է նկատել՝ այդպես էլ չի ստացվել:

Վարչապետ Կարեն Կարապետյանն, ինչպես հայտնի է, հանդիպում էր ունեցել մեր երկրում խոշոր ներդրումներ կատարող օտարերկրյա ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ՝ փորձելով հյուրերին հավաստիացնել, թե կառավարությունը կարևորում է մեր երկրի տնտեսությունում ներդրումների ծավալի ավելացումը և պատրաստակամ է՝ քննարկելու այդ ուղղությամբ առաջընթաց արձանագրելու համատեղ անելիքները:

Ավելին՝ այս ընթացքում վարչապետը հասցրել է նաև հարցազրույց տալ «Financial Times»-ի «FDI MAGAZINE» պարբերականին, ուր պատասխանելով լրագրողի՝օտարերկրյա ուղղակի ներդրումների թեմային՝ Կարապետյանը նախ մեծապես կարևորել է արտասահմանյան ուղղակի ներդրումների ներգրավումը Հայաստանի տնտեսության մեջ, այնուհետև որպես երկրի գրավիչ կողմ՝ մատնացույց արել Հայաստանի՝ ազատական պետություն լինելու հանգամանքն՝ ի համեմատություն մի շարք այլ հետխորհրդային երկրների:

Անկասկած, դրական չգնահատել վարչապետի ջանքերը՝ Հայաստանն աշխարհին միանգամայն այլ՝ շատ ավելի դրական լույսի ներքո ներկայացնելու ջանքերը, ոչ ոք չի կարող. անկախ այս ամենի վերջնարդյունքից՝ երևույթն ինքնին գովելի է ու խոսում է գոնե իշխանությունների առերևույթ շահագրգռվածության մասին՝ սայլը «վերջապես տեղից շարժելու»: Հարցը, սակայն, այստեղ այն է, թե ինչ հետևանք կունենան այս բոլոր նախաձեռնություններն ու ի զորու կլինե՞ն, արդյոք, համապատասխան միջոցառումները տալ սպասված արդյունքը: Որքան էլ ցավալի լինի խոստովանելը, բայց գրեթե անկասկած է՝ ոչ:

Իսկ չի կարող հատկապես մի քանի պատճառներով՝ թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ: Նախ՝ օբյեկտիվ գործոնների մասին. եթե նույնիսկ մեր երկիրը լիներ կատարելության մարմնավորում, եթե հանդիսանար աշխարհի ամենաժողովրդավարական ու ազատական տնտեսություն ունեցող երկիր, մի խոսքով՝ լիներ անդրկովկասյան Սինգապուր, բայց գտնվեր այն նույն ռազմաքաղաքական ու աշխարհաքաղաքական կացությունում, որում հիմա է, կասկած լինել չի կարող այն բանում,որ այն երբեք չէր կարող վերածվել Անդկովկասի մարգարիտի. կապիտալն, ինչպես հայտնի է, խաղաղություն, կանխատեսելիություն է սիրում՝ բաներ, որոնք ոչ ոք այսօր չի կարող որևիցե կերպ երաշխավորել:

Կապիտալաներդրումների հարցում պակաս վանող դեր չի խաղում նաև ամիս առ ամիս կրճատվող բնակչություն ունենալու հանգամանքը. առանց այն էլ փոքր շուկա հանդիսացող մեր երկիրը կանգնած է լրջագույն դեմոգրաֆիական աղետի շեմին, որի բնակչության բացարձակ մեծամասնության միակ երազանքը կա ու մնում է ժամ առաջ հայրենի եզերքը լքելը. արտագաղթը հայաստանում միայն խորանում է: Իհարկե, օբյեկտիվ խնդիրներ էլի կան, անշո՛ւշտ, բայց միայն այսքանը բավարար է, որպեսզի օտարերկրյա ներդրողները Հայաստանում փող ներդնելուց առաջ գոնե երկու անգամ մտածեն:

Իսկ ինչ վերաբերում է սուբյեկտիվ խնդիրներին, ապա այստեղ ընդարձակվելն, առհասարակ, ավելորդ է, քանի որ սրանք խնդիրներ են, որոնք խանգարում են ոչ միայն օտարերկրացիներին՝ ներդրումներ անելու Հայաստանում, այլև ներքին ներդրողներին՝ սեփական հայրենիքում ազատ շունչ քաշելու, չհալածվելու, չբախվելու արհեստածին խոչընդոտների. բոլոր բիզնեսմենների համար պետության կողմից համահավասար պայմանների ստեղծումը, արտոնյալ գործարարների կաստայի վերացումը, երկրում նորմալ հարկային դաշտի ձևավորումը և այլ խնդիրներ՝ շարունակում են մեզանում անլուծելի մնալ արդեն տասնյակ տարիներ, ու կարծել, թե խոստումներ տալով՝ մի քանի ժամում այս բոլոր խնդիրների բացասական ազդեցությունը կարելի կլինի չեզոքացնել, կատարյալ միամտություն կլիներ. աշխարհը նախ պետք է տեսնի նոր կառավարության աշխատանքի պտուղներն, ու հետո միայն փորձի իր մեջ հաղթահարել օբյեկտիվ վախերն՝ առնչվող մեր երկրին:

Այնպես որ՝ չնայած գնահատելի է Կարապետյանի ճիգուջանքը՝ նոր «իմիջ» հաղորդելու Հայաստան պետությանը, բայց միայն խոսքերը բավարար չեն լինելու աշխարհին փաստելու մեր երկրի առավելությունն, ասենք, նույն հարևան Վրաստանի նկատմամբ. տեղացի ներդնողն է Հայաստանից գլխապատառ փախչում, ուր թե՝ օտարը…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
Ամենադիտված