8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին Ըմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում 

Արդարադատություն` հայկական ոճով...

Վերլուծական

Վերջին շրջանում ակտիվ կերպով քննարկվում է բարեփոխումների այն փուլը, որում գտնվում է մեր երկրի արդարադատության համակարգը: Այն փաստը, որ կառավարության կազմի փոփոխվելուց հետո Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պահպանեց իր պաշտոնը, խոսում է այն մասին, որ իշխանությունները նրան են վստահել արդարադատության ոլորտի բարեփոխումների պատասխանատու գործը, սակայն արդյո՞ք նախարարի կատարած աշխատանքը բավ է արդարադատության համակարգի հանդեպ կորցված վստահությունը վերականգնելու և իրական փոփոխությունները տեսանելի դարձնելու համար:

Այն, որ հանրության մի զգալի հատված չի զգում, որ ապրում է ավելի արդար երկրում, դա փաստ է: Այն, որ հանրության մեծ մասը չի զգում իրեն օրենքի կողմից պաշտպանված՝ նույնպես ակնհայտ է: Երկիրը միացել է գրեթե բոլոր հնարավոր միջազգային իրավական փաստաթղթերին, կարծես թե կատարում է բոլոր պահանջները, բայց արի ու տես, որ օրը ցերեկով էլ քաղաքացու իրավունքները վտանգված են՝ վտանգված է արդարադատությունը: Մի՞թե մեր երկիրը ցանկանում է դասվել այն պետությունների շարքին, որտեղ ոստիկանական ամենաթողություն է, անպատժելիության մթնոլորտ, որտեղ բանտերը լեցուն են քաղաքական հայացքների համար դատապարտված քաղաքացիներով, որտեղ դատարանները կախյալ են, իսկ դատավորները՝ կամակատարներ, որտեղ արդարադատությունը հասցվել է զավեշտի մակարդակի…կարծես թե ամեն ինչ հենց դրան է գնում….

Հանրությունը մի շարք ակնկալիքներ ունի այս գերատեսչությունից, որոնք մինչ օրս իրականություն չեն դարձել: Անշուշտ, հնչում են իրավաբանական տերմիններ, կազմվում են զեկույցներ և ստեղծվում է ակտիվ աշխատանքային գործընթացի որակյալ իմիտացիա: Սակայն մեր երկրում հարցվածերի 70 տոկոսը դատարաններին համարում է կախված իշխանություններից, միայն 10 տոկոսն է կարծում, որ դատարանները կարող են արդար վճիռ կայացնել: Այս իրավիճակում խոսել միմիայն իրավաբանական տերմիներով, ճիշտ չէ: Վերջին աղմկահարույց իրադարձությունների իրավական գնահատականը, որը տրվել է Արդարադատության նախարարության կողմից, չի բավարարում հասարակությանը:

Իշխանությունները պնդում են, թե սահմանադրական փոփոխություններից հետո արդարադատության ոլորտում առողջացում պետք է լինի, և բացի այդ՝ նոր Սահմանադրությամբ զգալիորեն ընդլայնվել է մարդու իրավունքների վերաբերյալ գլուխը. այստեղ թերևս տեղին է մեջբերել դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեից առաջ Հայաստանի նախագահին մի քաղաքացու ասածը՝ «ոչ թե Սահմանադրությունը փոխեք, այլ՝ ձեզ»:

Արդարադատության նախարարությունում էլ քաջ գիտակցում են այս փաստը, որովհետև կարելի է Հայաստանի Հանրապետություն «ներկրել» աշխարհի ամենալավ սահմանադրությունը, կարելի է հավաքել աշխարհի ամենախելոք մարդկանց, առաջարկել, որպեսզի նրանք գրեն ամենաառաջադեմ և ամենաազատական սահմանադրությունը, այնուհետև այն քվեարկությամբ անցկացնել: Սակայն, եթե Հայաստանի գործադիր իշխանությունը չի ունենալու կամք՝ դա կիրառելու, այլ ընդհակառակը՝ հանուն իր գոյատևման, հանուն իր սեփական շահի, հանուն իր վերարտադրման, հանուն իր բարգավաճման՝ ոտնահարելու է այդ սահմանադրությունը, կմոռանա այդ սահմանադրության մասին՝ ընդհանրապես, կմոռանա որպես փաստաթուղթ, և այդ ժամանակ՝ անգամ գերազատական սահմանադրությունը զրո արժեք կունենա:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
Ամենադիտված