Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուր Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. Armsport Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ» Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ» 

Ծառուկյանը սահմանում է Հայաստանի առաջնահերթությունները...

Վերլուծական

Եթե մեկ առ մեկ թվարկելու լինենք այն բոլոր խնդիրները, որոնք այսօր մտահոգում են Հայաստանի քաղաքացիներին, որոնք իսկական աղետ են դարձել պարզ քաղաքացիների գլխին, երևիթե մեկ օրը չի բավականացնի. խնդիրները չափից դուրս շատ են ու բազմաբովանդակ:

Գագիկ Ծառուկյանի ելույթը, որը նա հնչեցրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ փետրվարի 10-ի 9-րդ համագումարին, հիրավի նշանակալից պետք է համարել՝ բխած այն իրականությունից, որում ապրում է այսօրվա քաղաքացին: Ծառուկյանն իրեն հատուկ ոճով՝ զերծ ավելորդ պոպուլիզմից, սեփական ելույթում, ըստ էության, չափազանց դիպուկ կերպով մատնանշեց այն կարևորագույն խնդիրները, որոնք այսօր ծառացած են երկրի առջև:

Իսկ խնդիրներն այդ բազում են՝ աշխատատեղերի բացակայություն ու տոտալ գործազրկություն, տարեցտարի խորացող աղքատություն, կենսաթոշակային կուտակային համակարգին բնորոշ անլուծելի թվացող խնդիրներ, բանկերի կողմից վարվող անթույլատրելի դրամավարկային քաղաքականություն, որի ձեռքը հատկապես գյուղացիությունը կրակն է ընկել, առողջապահության համակարգում առկա լրջագույն մարտահրավերներ ու միջոցների ոչ էֆեկտիվ կառավարում, հարկային սխալ քաղաքականություն, մանր ու միջին բիզնեսի առջև ծառացած խնդիրներ, Հայաստանի ընդերքի շահագործման ոչ ճիշտ մեթոդ ու տրամաբանություն, երբ նավթ ու գազ չլինելու պատճառաբանությամբ չի արվում նույնիսկ այն, ինչն այսօրվա պայմաններում միանգամայն հնարավոր է (ունենք պղինձ ու մոլիբդեն, որ իրականում կարող են իսկական փրկօղակ դառնալ տնտեսության համար ու ճիշտ հարկային քաղաքականության պարագայում դառնալ հսկայական եկամուտների աղբյուր): Մի խոսքով՝ Ծառուկյանի խոսքում լիովին արտացոլվում էր այն բոլոր մարտահրավերները, որոնք այսօր կանգնած են Հայաստանի տնտեսության առաջ, ու որոնք թույլ չեն տալիս երկրին լիաթոք շնչել:

Եթե փորձենք մեկ առ մեկ վերլուծել այն հիմնական շեշտադրումները, որ իր ելույթում ԲՀԿ նախագահը կատարել էր, պետք է տեսնենք, որ իրականում դրանք ոչ միայն ամենաակտուալ խնդիրներն են այսօրվա դրությամբ, որ ծառացել են մեր երկրի ու հասարակության առջև, այլև միանգամայն լուծելի են, ու այն էլ չափազանց սեղմ ժամկետներում. ընդամենը, ինչպես ասում են, քաղաքական կամք է անհրաժեշտ:

Գանք սկզբից. որպես աշխատատեղերի բացակայության թիվ մեկ պատճառ այսօր, անկասկած, հանդես է գալիս երկրում բարենպաստ բիզնես միջավայրի բացակայությունը: Որքան էլ փորձեն տպավորություն ստեղծել, թե Հայաստանն աշխարհի ամենահարմար երկրների շարքերում է՝ ներդրումներ անելու իմաստով, փաստ է, որ օբյեկտիվ խնդիրներին կից մենք այսօր ունենք նաև սուբյեկտիվ խոչընդոտներ՝ կապված հատկապես հարկային քաղաքականության ոչ ճիշտ շեշտադրումների հետ: Նույն Ամերիկայում, ինչպես Ծառուկյանն էր նշել իր ելույթում, բյուջեի եկամուտների գրեթե 60%-ը ձևավորում է միջին ու մանր բիզնեսը, մինչդեռ մեզ մոտ այդ տոկոսը խիստ չնչին թիվ է կազմում: Սա իրողություն է, որով չմտահոգվել ուղղակի չի կարելի: Այսօրվա պայմաններում, երբ գործարանների տոտալ վերագործարկումն անհնարին է, պետությունը պարտավոր է անել ամեն բան՝ գոնե մարդկանց մոտ առկա գործարար ջիղը խրախուսելու, այլ ոչ թե քնեցնելու. միայն այդ կերպ է հնարավոր երկրում զանգվածային աշխատատեղերի ստեղծում երաշխավորել՝ այդպիսով վճռորոշ հարված հասցնելով աղքատությանը, որ այլևս մեզանում կրում է մասսայական բնույթ:

Ինչ վերաբերում է կուտակային կենսաթոշակային համակարգին, որից բողոքները հասարակության շրջանում գնալով միայն ավելանում են, ապա պետք է նկատել, որ այն Հայաստանի պարագայում ոչ մի կերպ չես կարող արդարացված համարել. մարդկանց ստիպում են գումարներ վճարել մի պարագայում, երբ ոչ ոք չի երաշխավորում դրանց՝ ասենք 40 տարի հետո վերադարձը:

Բանկերի կողմից վարվող դրամավարկային քաղաքականությունը ևս, այսօր անկասկած, սպառել է իրեն. Ծառուկյանի խոսքերով՝ այսօր յուրաքանչյուր ընտանիքի անդամներից առնվազն երկուսը վարկի տակ են: Այս իմաստով՝ հատկապես օրհասական է գյուղացիության վիճակը, որն ուղղակի ճկռել է վարկերի տոկոսների ծանրության տակ ու կանգնել սեփական ունեցվածքը կորցնելու եզրին, և սա այն պարագայում, երբ, վստահաբար, ցանկության դեպքում 20-30%-ի փոխարեն բանկերը կարող են ու պարտավոր են շատ ավելի ցածր տոկոսներով վարկեր առաջարկել, միայն թե այդ անելու համար, ի դեմս քաղաքացիների, դրամատները պետք է տեսնեն ոչ թե թալանի պոտենցյալ օբյեկտների, այլ մի փոքր բարեխղճություն ցուցաբերեն:

Պետք է նկատել, որ առողջապահության ոլորտում պետական քաղաքականությունը ևս իրեն սպառել է: Պետությունը, չնայած ամեն տարի կլորիկ գումարներ է հատկացնում պետպատվերի ինստիտուտն ամրապնդելու, սակայն դրա արդյունքն այդպես էլ չի երևում: Մինչդեռ հետևողականության շնորհիվ կարելի է ոչ այնքան մեծ գումարներով լուրջ խնդիրներ լուծել ու հստակ թիրախավորված քաղաքականություն իրականացնել:

Ծառուկյանն իր խոսքում, բացի վերը նշվածներից, արծարծել էր նաև մի հետաքրքրական թեմա ևս՝ օգտակար հանածոների թեման: Ըստ էության՝ արձագանքելով բոլոր նրանց, ովքեր Հայաստանի աղքատությունը մեծամասամբ պայմանավորում են նավթ ու գազ չլինելու հանգամանքով, Ծառուկյանը շատ հստակ ու պարզ մեխանիզմ է առաջարկում՝ ունեցած ռեսուրսների ճիշտ ու նպատակային օգտագործում, իսկ ավելի ճիշտ՝ ոլորտում վարվող հարկային քաղաքականության վերանայում, ինչի շնորհիվ բյուջեի առնվազն 30%-անոց աճը կարելի է երաշխավորված համարել:

Անկասկած է՝ Հայաստանի առջև ծառացած բոլոր խնդիրները, ցանկության ու անհրաժեշտ վճռակամության պարագայում, միանգամայն հնարավոր է լուծել. չկա խնդիր, որ իր լուծումը չունենա, չկա փակված դուռ, որ չունենա իր բանալին. Ծառուկյանը, եթե կուզեք, գիտի և՛ խնդիրը, և՛ փակ դուռը բացող բանալու տեղը ու լի է վճռակամությամբ՝ բացելու բոլոր փակված դռները...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ
Ամենադիտված