Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. Armsport Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ» Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» 

Ի՞նչ էր, այնուամենայնիվ, ակնարկում Գևորգյանը...

Վերլուծական

Ինչպես հայտնի է, ՀՀ Ազգային ժողովի հիմնական գործառույթը օրենսդիր գործունեությունն է: Ստացվել է այնպես, սակայն, որ հայրենի որոշ պատգամավորներ, ինչպես՝ օրինակ Նահապետ Գևորգյանը, խորհրդարանական գործունեության սեփական չափորոշիչներն ու չափանիշներն են հասցրել մշակել, որոնք, պետք է խոստովանել, բավականին հետաքրքրաշարժ են ու հարցեր առաջացնող:

Այսպես՝ խոսելով Ազգային ժողովում ծավալած գործունեության արդյունավետության մասին՝ Գևորգյանը հայտարարել է, թե իրենք իրենց ձևով են աշխատում՝ առանց ելույթների, առանց «ռեկլամների» ու ավելացրել, թե իր աշխատանքի գնահատականն իր ընտրողներն են տալիս. ամեն մարդ մի ձևով է աշխատում, իր տեսակն էլ ադպիսին է, և պակաս կարևոր չէ աշխատանքն ընտրողների հետ: Նշենք, որ պատգամավորն առաջիկայում առաջադրվելու է Արմավիրի մարզից ռեյտինգային ցուցակով:

Պատգամավորի խոսքերն, ինչպես ասացինք, բազում հարցականների տեղիք են տալիս՝ հարցեր, որոնք, սակայն, ըստ պարզ տրամաբանության, պետք է որ առհասարակ առաջ չգային և որոնց ծնունդը բացառապես պայմանավորված է Գևորգյանի՝ բավականին ինտրիգային պատասխանով: Փաստորեն՝ պետք է ենթադրել, որ օրենսդրական ակտիվ գործունեությամբ զբաղվող ցանկացած պատգամավոր, ով փորձում է սեփական ավանդը բերել հայրենի օրենսդիր մարմնի գործունեության մեջ՝ ասենք օրենքներ մշակելով, դրանք ԱԺ քննարկմանը ներկայացնելով կամ պարզապես ամբիոնից ելույթ ունենալով, իր այդ քայլերը ծրագրում ու հետևողականորեն իրականացնում է բացառապես «ռեկլամվելու» կամ սեփական եսը կերակրելո՞ւ նպատակով:

Ինչ խոսք՝ պակաս հետաքրքրական հարցեր առաջ չի բերում պատգամավորի արտահայտած այն միտքը նաև, թե իրականում էականն աշխատանքն է ընտրողների հետ: Տեսնես ի՞նչ է ենթադրում աշխատանքն ընտրողների հետ: Դա պատգամավորական գործունեության յուրատեսակ կե՞րպ է, նոր մեյդան եկած գործելաո՞ճ, թե՞ մի երևույթ, որի բուն էությունը կայանում է ընտրողների հետ լեզու գտնել կարողանալու մեջ. այս իմաստով, պետք է նկատել, իրոք որ, ամեն մարդու խելքի բանը չէ այն ընտրողի հետ կառուցողական հարաբերություններ կառուցելն, ով ասենք երբեք չի քաղել քո խորհրդարանական գործունեության քաղցր պտուղները:

Տեսնես այս պարագայում ի՞նչ կարող է նշանակել «կարևորն ընտրողների հետ աշխատելն է» արտահայտությունը: Մի՞թե սրա մեջ կարելի է տեսնել թաքնված ուղերձ առ այն, որ սեփական եսը խորհրդարանում հաստատելու միակ կերպը ոչ թե պատգամավորական գործառույթների լիարժեք կատարումն է, այլ ասենք ընտրությունների օրը, երբ գա ճակատագրական այդ ժամը, տակից մարդկանց փող բաժանելը. համենայնդեպս՝ եթե ոչ առաջին, ապա երկրորդ իմաստով այդ առեղծվածային մտքի իմաստը հենց կարող է դա լինել, չէ՞ որ, վերջիվերջո, Հայաստանում նախընտրական շրջան է, ու բոլորս էլ շատ լավ գիտենք, թե ոմանք «ընտրողի հետ աշխատանք»-ի տակ ինչ են հաճախ նկատի ունենում...

Թե ինչպես կդասավորվի Նահապետ Գևորգյանի քաղաքական ճակատագիրը և թե արդյոք նա այս անգամ էլ կանցնի խորհրդարան, ցույց կտա, թերևս, ընտրությունների ամփոփման օրն, երբ վերջնականապես հայտնի կլինեն հաղթողները, բայց որ արդյունավետ Ազգային ժողով ունենալու համար ոմանք ստիպված են լինելու վերանայել իրենց աշխատելաոճը, փաստ է. համընդհանուր տրամաբանության խնդիր ունենք, որը պետք է լուծել:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ
Ամենադիտված