Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. Armsport Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ» Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» 

Արցախի անսասանության հիմքը

Վերլուծական

Ինչպես հայտնի է՝ Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն իսկ հրապարակել է նախօրեին հանրապետությունում անցկացված նոր Սահմանադրության հանրաքվեի նախնական արդյունքները, որոնցից պարզ է դարձել, որ ձայների ջախջախիչ մեծամասնությամբ՝ Արցախի նոր Սահմանադրության նախագիծն արժանացել է արցախցիների հավանությանն, ինչը նշանակում է, որ այսուհետ Արցախում իշխելու է կառավարման նախագահական մոդելը:

Պետք է նկատել, որ Արցախի համար միանշանակորեն դրական նշանակություն ունեցող Մայր օրենքի ընդունման ու հատկապես բնակչության կողմից խնդրի ճիշտ ընկալման հարցում անգնահատելի լումա ունեն ներդրած Արցախի իշխանությունները, որոնց ջանքերի շնորհիվ է նաև, որ այսօր իրականություն է դարձել նոր Սահմանադրության ընդունումը: Այս իմաստով՝ պետք է նկատել, որ կարևորագույն նպատակակետին՝ խնդրի համընդհանուր ընկալմանը դժվար կլիներ հասնել, եթե չլիներ անձամբ Արցախի նախագահ Բակո Սահակյանի անձնական ներդրումն ու գործադրած անհավանական ջանքերը. նախագահն իր առջև, ըստ էության, մեկ խնդիր ուներ դրած՝ Սահմանադրության ընդունումը պետք է ընթանա մաքսիմալ ժողովրդավարական մթնոլորտում, արդյունք հանդիսանա համաժողովրդական ճիշտ ընկալման, ինչը, փաստ է, Բակո Սահակյանի մոտ փայլուն կերպով հաջողվեց:

Չնայած ոմանք մտավախություն էին հայտնում, թե իբր ընդունված Սահմանադրությամբ սահմանված որոշ նորմեր կարող էին և ընկալելի չլինել Արցախի հասարակության կողմից, կամ Արցախն ինքը, պատրաստ չլիներ կառավարման լիակատար նախագահական մոդելի անցմանը, փաստ է, սակայն, որ հնչած բոլոր մտավախությունները չհաստատվեցին, ու, ի ուրախություն բոլորիս, նոր Սահմանադրությունն ընդունվեց:

Կարևորագույն ու ամենահրատապ հարցը՝ կապված այս իրադարձության հետ, թերևս, այն է, թե ինչ է տալու նոր ընդունված Սահմանադրությունն՝ Արցախի Հանրապետությանը. Անդրկովկասում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակն ամենևին էլ հարթ չէ, իսկ թշնամու արյունռուշտ շունչն էլ վաղուց է զգացվում արցախցու ծոծրակին:

Առաջին բանը, որ պետք է սրա հետ կապված ամրագրել, այն է, որ նոր Սահմանադրությունը միանշանակորեն ամրապնդում է Արցախի պետականության հիմքերը՝ մի բան, որն այնքան կարևոր է հատկապես Արցախի նորանկախ պատմության՝ այս՝ տագնապներով ու մարտահրավերներով լեցուն ժամանակաշրջանում: Միայն այն, որ «Լեռնային Ղարաբաղ» կամ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» եզրույթները պաշտոնապես փոխարինվել են «Արցախ» կամ «Արցախի Հանրապետություն» եզրույթներով, արդեն իսկ խոսում է նոր Սահմանադրության հայրենասիրական ոգու իսկական արտահայտման մասին:

Որպես պարզաբանում՝ նշենք, որ այս փոփոխության էությունն, ըստ էության, կայանում է նրանում, որ այս կերպ աշխարհին ու, նախևառաջ թշնամուն՝ հղվում է ուղերձ՝ առ այն, որ Արցախը միմիայն հայկական հող է, ու այս իրողությունը չի կարող ոչ մի կերպ վիճարկվել. եթե նախկինում հանրապետության անվան մեջ գերակշռում էր աշխարհագրական, քան քաղաքական տարրը, ապա հիմա հենց քաղաքականն է թելադրողի դերում հանդես գալիս՝ սահմանադրորեն ամրագրելով Արցախի քաղաքական կարգավիճակը. սա, ըստ էության, մեկ քայլ առաջ է՝ Արցախի անկախության փաստը աշխարհին ճանաչեցնելու գործում:

Անցնելով կառավարման նախագահական մոդելին՝ Արցախը ձեռք է բերում կարևորագույն այլ հաղթաթղթեր ևս. սրանով, ըստ էության, հզորանում է կենտրոնական իշխանության դերն ու նշանակությունը՝ երկրի կյանքում: Մշտապես պատերազմական վիճակում գտնվող երկրի համար կառավարման այս մոդելը լավագույն լուծումը կարող է լինել, քանի որ փորձություններով լի այս ժամանակահատվածում երկիրը տանել կոլեկտիվ պատասխանատվության (որ հաճախ կոլեկտիվ անպատասխանատվության է վերածվում)՝ խորհրդարանական մոդելի կառավարման ճանապարհով, ինչպես որ նախկինում ոմանք պնդում էին, ճակատագրական սխալ կլիներ:

Ինչ վերաբերում է, իբր, Արցախում ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն, ապա, վստահաբար, նախագահական կառավարման մոդելի պարագայում ևս՝ դրանք կարող են է՛լ ավելի խորանալ. աշխարհում շատ են այն երկրները, որոնք լիակատար նախագահական մոդելով կառավարվող երկրներ են, սակայն համարվում են լիարժեք ժողովրդավարական երկրներ, քանի որ ժողովրդավարության հաստատման հարցում խոշոր հաշվով կարևորագույն դեր են խաղում ոչ միայն կամ ոչ այնքան կառավարման մոդելները, որքան քաղաքական ղեկավարության վճռակամությունը, իսկ ավելի կոնկրետ՝ առաջին դեմքի տրամադրվածությունն այս հարցում: Իսկ այն, որ հատկապես նախագահ Բակո Սահակյանի օրոք՝ Արցախում արմատացած ժողովրդավարության զարգացման տեմպերն էապես ավելացել են ու դեմոկրատական արժեքները խորն արմատներ են ձգել երկրում, ոչ ոք չի կարող ժխտել: Ասել կուզի՝ Արցախի քաղաքական ղեկավարությունն այս հարցում վճռակամորեն է տրամադրված, ու Արցախն այս առումով շարունակելու է մի քանի գլուխ բարձր լինել Ադրբեջանից՝ կանգնեցնելով փաստի առաջ բոլոր նրանց, ովքեր փորձում են աչքաթող անել, ոտնահարել մի ողջ ժողովրդի՝ սեփական բնօրրանում ապրելու բնական իրավունքներն ու իբր նրան խելք սովորեցնել:

Չափազանց ուշագրավ մի հանգամանք ևս, անկասկած, կցանկանայինք ընդգծել. սահմանադրական հանրաքվեն անցկացվել է բացառիկ կարգապահությամբ ու միջազգային բոլոր ամենաբարձր չափանիշներին համահունչ՝ առանց նույնիսկ փոքր-ինչ խախտումների. այդ մասին են վկայում բազմաթիվ միջազգային դիտորդական առաքելությունների կողմից հնչած գնահատականները:

Եվ ուրեմն՝ ինչի՞ մասին սա կարող է վկայել: Վկայել կարող է ընդամենը մեկ բանի մասին. նոր Սահմանադրությունը նախևառաջ Արցախի Հանրապետության գիտակից քաղաքացիների գիտակցված ընտրության արդյունք է, իսկ քվեարկության պրոցեսը՝ ամբողջությամբ իմաստավորված քաղաքացիական ակտ, որին մարդիկ գնացել են բարձր քաղաքացիական գիտակցումով: Սա, թերևս, նույնիսկ ողջ աշխարհի մասշտաբներով հազվադեպ հանդիպող երևույթ է, ինչը պետք է հատկապես ընդգծել:

Երկրորդ կարծիք լինել չի կարող՝ ցանկացած մեկն, ով այսուհետ կհանդգնի խլել արցախցուց սեփական երկրի նկատմամբ ունեցած իրավունքներն ու այն բռնի ուժով վերցնել իրեն, բախվելու է անհաղթահարելի պատնեշի՝ սեփական դառը փորձով համոզվելով, որ արցախցու հետ կռիվ տալը նույնն է, ինչ գլխով պատ քանդելը. հենց արցախցին է իր բնօրրանի առաջին պաշտպանն ու իր երկիրը ոչ մեկին չի տա: Սահմանադրության ընդունումը ևս՝ մեկ ավելորդ անգամ փաստեց այս ճշմարտության անհերքելիությունը:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ
Ամենադիտված