Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուր Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. Armsport Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ» Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ» 

«Ֆլեշի Բարսեղի» նոր բիզնեսը

Վերլուծական

2016 թվականի նոյեմբերին գործարկվեց Բագրատաշենի սահմանային անցակետի նոր մասնաշենքը, որտեղ Հայաստանի Հանրապետություն մուտք ու ելք անողների համար սպասարկման բավականին հարմարավետ պայմաններ են ստեղծված: Եվ ինչպես ավանդաբար է տեղի ունենում մեր երկրում՝ սահմանային անցակետում կան արտոնյալ դիրք ունեցողներ:

Իսկ ողջ խնդիը կայանում է նրանում, որ այս սահմանային անցակետում գործում է միայն Արարատ բանկի արտարժույթի առքուվաճառքի կետը: ՀՀ-ի այլ բանկեր՝ Բագրատաշենում տարադրամի փոխանակման կետեր չունեն:

Միևնույն ժամանակ, անցակետում գտնվող Արարատ բանկի տարադրամի փոխանակման կետում վրացական լարիի առքի ու վաճառքի գների տարբերությունը շատ մեծ է: Այդ պատճառով՝ մարդիկ գերադասում են լարի գնել կամ վաճառել Բագրատաշենի մաքսակետի մոտ գտնվող արտարժույթի փոխանակման կետերում: Արարատ բանկի սեփականատերը հանրությանը քաջ հայտնի Բարսեղ Բեգլարյանն է՝ «Ֆլեշի Բարսեղը»: Հաշվի առնելով վերջինիս բարեկամական կապերը՝ դժվար չէ կռահել՝ ինչպես է նրան հաջողվել սահմանային անցակետում ստանալ այդչափ արտոնյալ պայմաններ: Նա միակն է, որ ՀՀ-ի դարպաս հանդիսացող Բագրատաշենի անցակետում տարադրամի փոխանակման կետի մենաշնորհ ունի:

Ընդ որում, «Ֆլեշի Բարսեղի» եզակիությունը միայն այսքանով չի սահմանափակվում: Նա դե յուրե՝ դիզվառելիքի շուկայում խոշորագույն «Ֆլեշ» ընկերության սեփականատերն է. ՀՀ նավթամթերքների շուկայում ապահովում է բենզինի ավելի քան մեկ քառորդ մասը: Նրան է պատկանում «Արզնի» թռչնաբուծական ֆաբրիկայի բաժնետոմսերի 45 տոկոսը, խոշորագույն «Ղարաբաղ գոլդ» ընկերության բաժնետոմսերի 55 տոկոսը, «Ֆլեշ+» ընկերության 80 տոկոսը, «Ալյանս» ապահովագրական ընկերության 10.5 տոկոսը: «Ֆլեշի Բարսեղն» ունի 56 բենզալցակայան, որոնցից 12-ը՝ Երևանում, 40-ը՝ մարզերում, 4-ը՝ Արցախի Հանրապետությունում: «Արարատ» բանկի համասեփականատերերից մեկն է:

Ցավոք սրտի՝ ստեղծված իրավիճակն այլևս զարմանալի և զայրացնող չէ մեր հասարակության համար: Կարծես թե համակերպվել ենք, որ մեր երկրում գործընթացները պտտվում են մի քանի անձանց շուրջ: Հայաստանում տնտեսությունը, բիզնեսը կախված են իշխանությունների կամքից ու քմահաճույքից: Հայաստանում խոշոր բիզնես կարելի է ունենալ՝ իշխանությունների բարեհաճությունը վայելելու դեպքում: Սա է վկայում նաեւ ՊԵԿ-ի հրապարակած խոշոր հարկատուների ցուցակը:

Ինչպես նկատելի է այդ ցանկից, այս ընկերությունների սեփականատերերն այս կամ այն ձեւով կապված են իշխանությունների հետ: «Ֆլեշի Բարսեղը» մեկն է այն ցայտուն օրինակներից, որ Հայաստանում խնդիրները կապված են առնվազն երկու կարևոր գործոնի հետ. մենաշնորհներ և կոռուպցիա։ Ցույց տվեք մի ոլորտ, որտեղ վերացել է մենաշնորհը։ Վերը նշված են ընդամենը այն ոլորտները, որտեղ կա ակնհայտ մենաշնորհ...

Օրինակ՝ փողոցում կանգնող յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու համար՝ գաղտնիք չէ, որ շաքարավազի, բենզինի, ծխախոտի ոլորտներում՝ այն առկա է։ Դժվար է հիշել որևէ կառավարություն, որը չի խոսել մենաշնորհների վերացման մասին, այսինքն՝ դրա մասին խոսելու կարիք՝ այդքան էլ չկա։ Ընդհակառակը, այդ խնդիրները ախտորոշման կարիք էլ չունեն։ Բոլորը գիտեն, թե ովքեր են այդ մենաշնորհների հեղինակները, բոլորը գիտեն, թե ինչի է բերում այդ մենաշնորհը։

Դա բերում է նաև քաղաքական մենաշնորհի, որովհետև այդ մենաշնորհին տիրապետող և ղեկավարող անձանց ձեռնտու է նաև քաղաքական լճացած վիճակը։ Ակնհայտ է, որ մինչև այս պահը՝ չկա մի ոլորտ, որտեղ տեսնում ենք ազատականացում։ Խնդիրին այն է, որ Հայաստանն այլևս ի զորու չէ այս ճանապարհով իր պրոբլեմները լուծելու։ Սա ուղղակի այն պահն է, որ եթե իշխանությունները չկարողացան կամ չցանկացան լուծել այդ խնդիրները, իրենք ստիպված են լինելու հեռանալ…

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ
Ամենադիտված