Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. Armsport Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ» Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» 

Նոր ընտրությունները՝ հին դեմքերով...

Վերլուծական

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը խոստանում է խորհրդարան գնալ՝ երկիրը դեպի Արևմուտք տանելու նպատակով: Այս քաղաքական ուժի նախընտրական ծրագիրը բաղկացած է 10 հիմնական կետից, որոնց մեջ կենտրոնական տեղ է զբաղեցնում պայքարը ստվերային շրջանառության դեմ. պաշտոնական տվյալներով, Հայաստանում ստվերային շրջանառությունը 30% է կազմում։ Հեղինակները վստահ են՝ եթե ստվերը վերացվի, հնարավոր կլինի կրկնապատկել առողջապահական, կրթական ու պաշտպանական ծախսերը։

Կուսակցության ծրագրում ընդգրկված է նաև կոռուպցիայի դեմ պայքարը, որի արդյունքում հնարավոր է պետբյուջե մուծել մոտ 600 միլիոն դոլարից մինչև 1 մլրդ դոլար։ Հաջորդ կետով նախատեսվում է գործազրկությունը մինչև 10․4%՝ իսկ աղքատության մակարդակը' 30%-ից մինչև 15% նվազեցնել։ Ծրագրով նախատեսվում է նաև բարեփոխել բանակն ու այն ապահովել նորագույն սարքավորումներով, խաղաղ ճանապարհով լուծել Ղարաբաղյան հակամարտության խնդիրը՝ Արցախի հանրապետության անկախությունը ճանաչելու միջոցով:

Դաշինքը խոստանում է 5 տարվա ընթացքում կրկնապատկել կրթության ու գիտության ոլորտին հատկացվող գումարները, ստեղծել նորմալ պայմաններ՝ փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար, հարկային արտոնություններ ներդնել ու իրականացնել մի շարք բարեփոխումներ սահմանամերձ շրջաններում, նաև՝ ներդնել երեխաների խնամքի համար նպաստ՝ առաջին երեխայի համար՝ 1․5 մլն դրամ, իսկ 2, 3, 4-րդ երեխաների համար՝ 2-ական միլիոն, 5-րդ երեխայի համար՝ 3 մլն դրամի չափով։

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակից ինը կուսակցությունների և դաշինքերի ցուցակներում արևմտամետ գործիչների պակաս չի զգացվում։ Օրինակ՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» և «Ելք» դաշինքներում, հատկապես՝ ցուցակների առաջին հորիզոնականներն զբաղեցնող գործիչներից՝ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, նախկին արտգործնախարարներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը, պատգամավոր Էդմոն Մարուքյանը, Հայաստանի ապագան տեսնում են Եվրոպական և Եվրաատլանտյան տիրույթում։ Արևմտամետ անհատներ կան նաև ՀՅԴ-ի և անգամ իշխող ՀՀԿ-ի ցուցակում, սակայն միակ ուժը, որին կարելի է տալ արևմտամետ անվանումը առանց վերապահումների, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն է։

Կուսակցությունը հիմնադրվել է 2011 թվականի մայիսին։ Մեկ տարի անց «Ազատ դեմոկրատները» «Ժառանգություն» կուսակցության ցուցակով մասնակցեցին խորհրդարանական ընտրություններին, կուսակցության հիմնադիր և ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը և անդամներից՝ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, դարձան պատգամավորներ։ Ամիսներ անց՝ 2013-ի փետրվարին, Քոքոբելյանը դուրս եկավ «Ժառանգություն» խմբակցությունից։ Ի վերջո, մինչև 2017-ը, խմբակցության բոլոր անդամները հեռացան: Վերջինը Զարուհի Փոստանջյանն էր։ Բայց հեռացողներ եղան նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից, այդ թվում՝ Ալեքսանդր Արզումանյանն ու փոխնախագահ Անուշ Սեդրակյանը։

Ընտրություններում «Ազատ դեմոկրատներ»-ին միացել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ իր «Ազատություն» կուսակցությունով։ Համամասնական ցուցակը գլխավորում են Քոքոբելյանն ու Բագրատյանը, ընդ որում՝ նախապես պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հաղթելու դեպքում կուսակցության վարչապետի թեկնածուն լինելու է Բագրատյանը։

Համամասնական ցուցակի երրորդ և չորրորդ տեղերում են Ազգային ժողովի նախկին պատգամավորներ և «Ժառանգություն»-ից հեռացածներ, բայց «Ժառանգություն»-ը մարմնավորողներ Ստյոպա Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանը։ Սաֆարյանին կարելի է դասել Հայաստանում ամենաարևմտամետ գործիչների շարքը։

«Ազատ դեմոկրատներ»-ի համամասնական ցուցակում ընդգրկված են նաև նախկին փոխոստիկանապետ Մասիս Այվազյանը, նախկին պատգամավոր, «Օրինաց երկրից» հեռացած Գագիկ Բաղդասարյանը։ Առաջին տասնյակում ընդգրկված է նաև Մասիս Այվազյանի որդին՝ Նարեկ Այվազյանը, ում անունը հայտնի դարձավ «Էլեկտրիկ Երևանի» օրերին։ Ցուցակում 17-րդը կրկին «Էլեկտրիկ Երևանցի» Վաղինակ Շուշանյանն է։ Ցուցակի 21-րդ հորիզոնականում է Քոքոբելյանի եղբայրը՝ Վաչիկ Քոքոբելյանը։

Ցուցակում 12-րդը տեղ է տրվել երկար տարիների նախկին ԱԻՄ-ական, այսօր անկուսակցական, խորհրդարանի նախկին պատգամավոր Ներսես Զեյնալվանդյանին։

«Ազատ Դեմոկրատները» փորձում են օգտագործել հանրավոր ամեն միջոց, որպեսզի հանրության առջև ներկայանան որպես ինքնուրույն ու ինքնաբավ քաղաքական ուժ, իսկ եթե դա չստացվի, ապա գոնե պատրանք ստեղծեն հասարակության աչքերում, որ իրենք այևս քաղաքական դիակ չեն: Չնայած «Ազատ դեմոկրատները» չեն ներկայացրել ազգային փոքրամասնությունների ցուցակ, սակայն համամասնական ցուցակում ընդգրկել են ոչ հայկական ազգանունով երկու աղջիկների՝ Լուսինե Զակալաշվիլի և Դիանա Կիտյուկովա։

Բոլոր ինը ուժերից ամենակարճ ընտրական ցուցակը ներկայացրել է հենց «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ 101 մարդ, սակայն մյուս կողմից՝ այս ցուցակը ընդգրկում է շատ երիտասարդ գործիչների ու կանանց։ Հաշվի առնելով, որ այս կուսակցությունը կարող է ֆինանսական միջոցներ ներդնել լավ և ընդգրկուն քարոզարշավ տանելու համար, որ այս ուժին քվե կտան Հայաստանը ԵՏՄ-ում և ՀԱՊԿ-ում չտեսնող քաղաքացիները, և հաշվի առնելով, որ ընտրական ցուցակը բավական ներկայացուցչական է, կարելի է սպասել, որ «Ազատ դեմոկրատները» կհաղթահարեն խորհրդարան մուտքի 5 տոկոսի արգելքը։

 Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ
Ամենադիտված