Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ» Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» «Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ» Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 

Ինչու՞ է անտեսվում արցախյան հիմնախնդիրը...

Վերլուծական

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունները և դաշինքներն իրենց ծրագրերում անդրադարձ ունեն ղարաբաղյան կարգավորմանը: Բոլոր ուժերը համաձայն են մեկ հարցում՝ Արցախը պետք է դառնա բանակցությունների լիիրավ կողմ:

Կոնգրես-ՀԺԿ-ի ծրագրում նշված է, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության, անգամ գոյության հրամայականն է դուրս գալ հարեւան պետությունների հետ հակամարտությունների մեջ գտնվող եւ շրջափակումներից տնտեսապես խեղդվող երկրի վիճակից: Ծրագրում գրված է, որ հետեւողական ջանքեր են գործադրելու ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած եւ ՀՀ իշխանությունների կողմից 2007 թվականից ընդունված Ղարաբաղյան կարգավորման ծրագրի շուտափույթ իրագործման ուղղությամբ, վերականգնելով ԼՂՀ-ի, որպես հակամարտության լիիրավ կողմի մասնակցությունը կարգավորման գործընթացին։ Այս առաջարկի հիմքը Մադրիդյան սկզբունքներն են:

ՀՀԿ-ի նպատակն է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվի Արցախի բնակչության կողմից: «Այս սկզբունքից մենք երբեք չենք հրաժարվելու»,- նշում են հանրապետականները:

ԵԼՔ-ը ներկա պայմաններում փոխզիջումների մասին խոսելն անիմաստ է համարում: «Որպես Արցախի հարցի կարգավորման թիվ 1 անելիք' միջոցներ կձեռնարկվեն Հայաստան-Ադրբեջան ռազմական հավասարակշռության վերականգնման համար: Արցախի հարցում փոխզիջման մասին խոսք լինել չի կարող Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանության, ագրեսիվ քաղաքականության պայմաններում: Որևէ փոխզիջումային տարբերակի արդյունավետ քննարկման պայման է Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելու Ադրբեջանի հստակ պատրաստակամությունը»:

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի 12 դրույթներում անդրադարձ չկա Արցախին, սակայն Սեյրան Օհանյանն իր ծրագրային ելույթի ժամանակ ծավալուն անդրադարձ է կատարել հարցին: «Անշուշտ, արցախյան խնդրի կարգավորման հարցում չափազանց կարևոր դեր են կատարում Մոսկվան, Վաշինգտոնը, Փարիզը: Բայց և բոլորս պետք է գիտակցենք, որ այնուամենայնիվ, այս խնդրի լուծման բանալին գտնվում է Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում: Ավելին՝ վերջնական խոսքը պետք է լինի Ստեփանակերտինը»,- ասել է նա: Փոխհամաձայնության շրջանակներում իսկապես կարող են լինել փոխադարձ զիջումներ՝ հիմնված բացառապես ռազմական և այլ ոլորտի փորձագիտության վրա։ Այս պահին, սակայն, շրջանառության մեջ առկա «փոխզիջումային» սցենարներն անտրամաբանական են և անընդունելի, հատկապես, որ պաշտոնական Բաքուն իր կողմից որևէ փոխզիջման մասին չի խոսում և ունի ագրեսիվ կեցվածք, ինչը վտանգ է ներկայացնում մեզ համար: Չնկատել այդ վտանգը՝ նշանակում է տրվել ինքնախաբեության:

ՀՅԴ-ում նշում են, որ հստակ պետք է գիտակցել, որ չկա առանձին Արցախի հարց: Արցախը հայկական հարցի, Հայ Դատի անբաժան մաս է: «Այս հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ Արցախը պետք է վերամիավորվի Մայր Հայաստանի հետ: Արցախի անկախությունը մեզ համար մարտավարական նշանակություն ունեցող ժամանակավոր լուծում է:

Ազատ դեմոկրատների ծրագրում ասվում է, որ Արցախի միջազգային ճանաչումն ու ինտեգրումը, անվտանգության ապահովումը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա խնդիր է: Արցախի Հանրապետությունը բավարարում է որևէ ազգ-պետության ներկայացվող միջազգային չափանիշներին և արժանի է միջազգային ճանաչման, այդ թվում՝ Հայաստանի կողմից:

«Հայկական վերածնունդ» կուսակցության 30 կետերում Արցախը հիշատակված է միայն Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության ամրապնդման համատեքստում: Սա՝ առանց մեկնաբանության...

«Ծառուկյան» դաշինքում հավատացած են, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ բանակցային ճանապարհով՝ փոխհամաձայնության և փոխզիջումների հիման վրա։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջնական նպատակը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է։ Առանց Արցախի Հանրապետության մասնակցության՝ նրա ճակատագիրը չի կարող որոշվել:

Զարմանալի է, որ ինչպես տեսնում ենք, ուժերի ծրագրային դրույթներում ու հրապարակային հայտարարություններում Արցախյան հիմնահարցը, լավագույն դեպքում, հանգում է «ոչ մի թիզ հող» կենացատիպ հայտարարությունների։ եթե ՀՀԿ-ի տեսլականը, անկախ դրա իրատեսական լինել-չլինելուց, դասական կոմպրոմիսն է՝ համաձայն կոնֆլիկտների կառավարման տեսության, ապա ՀԱԿ-ի տեսլականի պարագայում կարծիքներն իրարամերժ են։ ՀՀԿ-ն ասում է, որ պատրաստ է որոշակի տարածքային զիջումների՝ Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման դիմաց․ Ադրբեջանը ճանաչում է Արցախի անկախությունը, և փոխարենը մենք վերադարձնում ենք 5-7 շրջան (հստակ չէ Լաչինի ու Քելբաջարի կարգավիճակը՝ այս սցենարում)։

ՀԱԿ-ի տեսլականն ավելի բարդ է գնահատել։ Ոմանք որակում են այն որպես կապիտուլյացիա ու «հողերի հանձնում»՝ առանց նախապայմանների, ոմանք էլ ասում են, որ դա միակ ողջամիտ կոմպրոմիսն է․ հողերը հանձնում ենք ու հաշվի առնելով Ալիևի ռացիոնալությունը՝ ակնկալում ենք Ադրբեջանի կողմից որոշակի զիջումներ (հստակ չի նշվում, թե կոնկրետ ինչ զիջումներ)։ Մասնավորապես, հարցերի հարցը այս պարագայում հետևյալում է։ Ոչ մի զիջում չանելով կոնֆլիկտի լուծման հասնելը կոչվում է լիարժեք հաղթանակ՝ չզիջողի համար և կապիտուլյացիա՝ զիջողի համար։ Հարց՝ ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով ու ի՞նչ ռեսուրսային կորուստների գնով ենք պատրաստվում կապիտուլյացիայի հասցնել Ադրբեջանին ու մոտավորապես ի՞նչ ժամկետներում։ Եթե չկա այս հարցի պատասխանը, ապա մնացածը արդեն գրոշի արժեք չունի։

Ատելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)
Ամենադիտված