Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ» Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» «Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ» Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 

Լարսի այլընտրանքը գտնվե՞լ է...

Վերլուծական

Վերին Լարսին այլընտրանք գտնելու հարցը ռազմավարական կարևորություն ունի, քանի որ Հայաստանում բեռնափոխադրումների առյուծի բաժինը (ավելի քան 80%) իրականացվում է Մոսկվայից։ Այսօր փորձագետներն այլընտրանքային վեց տարբերակ են դիտարկում` օդային, ծովային (Փոթիից), երեք ցամաքային (միջանցքը` Հարավային Օսեթիայից, Դաղստանից Ավարա-կախեթական ճանապարհը, Վերին Լարս) և երկաթուղային (անցնում է Զուգդիդի-Սոչի երթուղով և Աբխազիայի միջով) ճանապարհները։

Սակայն տնտեսական տեսանկյունից Հայաստանի համար առավել նախընտրելի է Նար (Հյուսիսային Օսեթիա)-Գորի երթուղին, որն անցնում է Հարավային Օսեթիայի միջով։ Այն Լարսից 80 կմ ավելի երկար է, բայց օսական երթուղին գերադասելի է առավել հարմար կլիմայական պայմանների և ռելիեֆի պատճառով։

Երկաթուղային ճանապարհը ֆունկցիոնալ չէ. Ռուսաստանից Հայաստան գնացքով տեղափոխումը կարող է մինչև 40 օր տևել, լաստանավային փոխադրումն էլ թանկ հաճույք է։ Դաղստանի ճանապարհը (Ավարա-կախեթական ճանապարհ) նույնպես վատ այլընտրանք է, քանի որ, առաջին հերթին, այն ապահով չէ, երկրորդ` մինչև շահագործումը մեծ ներդրումներ է պահանջում։ Քանի դեռ փորձագետներն առավել հարմար ուղիներ են փնտրում ճանապարհը տնտեսելու համար, քաղաքականությունն իր գործն է անում։

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստան կատարած այցի ընթացքում հայտարարեց, որ վրացի գործընկերոջ հետ պայմանավորվել է Վերին Լարսի ճանապարհին այլընտրանք գտնելու հարցում։ Այս հայտարարությունից անմիջապես օգտվեց վրացական ընդդիմությունը և սկսեց շահարկելով աբխազական երկաթուղու թեման։

Աբխազիայում գոյություն ունի նաև երկաթգիծ, որն այսօր չի գործարկվում: Եվ դրա բացման հարցում ներկայումս առաջին հերթին շահագրգիռ են հայկական իշխանությունները: Թբիլիսին ծայրահեղ կերպով դեմ է դրա բացվելուն՝ առանց հաշվի առնելու սեփական շահերը, ու նորից այդ՝ «Շրջափակված տարածքների մասին օրենքը»… Ավելին, մինչ 2013 թվականը Վրաստանում այդ հարցն առհասարակ չէր քննարկվում, ու դրա վրա որոշակի տաբու էր դրված:

Այդ հայտարարությունից հետո Վրաստանի նոր իշխանությունները հիշեցին 2011 թվականին կնքված «Մաքսային վարչարարության և ապրանքների վաճառքի մոնիթորինգի մեխանիզմի հիմնարար սկզբունքների մասին Ռուսաստանի դաշնության կառավարության ու Վրաստանի կառավարության միջև համաձայնագրի» մասին, որը կողմերին տալիս է Աբխազիայում ու Ցխինվալիի շրջանում տրանսպորտային հաղորդակցման ուղիները զարգացնելու ու առևտուր անելու հնարավորություն՝ միևնույն ժամանակ չդիպչելով երկու հանրապետությունների կարգավիճակի խնդրին, և դա շնորհիվ այն բանի, որ մաքսակետերի օպերատորի դերն ստանձնելու է շվեյցարական SGS ընկերությունը: SGS ընկերությանը խնդրել զբաղվել տրանզիտային բեռների փոխադրման հսկողությամբ, թեորեապես հնարավոր է, սակայն գործնական առումով՝ թվում է անիրականանալի:

Տեսականորեն ամեն բան հնարավոր է, սակայն մյուս կողմից, եթե վրաց սահմանապահներն ու մաքսային աշխատողները չեն կարողանալու կատարել իրենց գործառույթները պետական սահմանին, ուրեմն դա մոտ ապագայում անհնարին է լինելու: Վրացական կողմը կարող է ստանալ լրացուցիչ տնտեսական շահույթ, եթե Հայաստանի ու Ռուսաստանի միջև Վրաստանի տարածքով անցնող ապրանքաշրջանառության ծավալները ավելանանան, սակայն քաղաքական գործոնն այստեղ հիմնական խոչընդոտն է հանդիսանում:

Թե ինչ այլընտրանքի մասին էր խոսում Հայաստանի վարչապետը, դեռևս հայտնի չէ, բայց այսօրվա դրությամբ՝ ռազմա-վրացական ճանապարհի հետ մեկտեղ ամենաիրական երթուղին մնում է ապրանքների տեղափոխումը վրացական Փոթի նավահանգստից դեպի Կովկաս նավահանգիստ:

Եթե հիշենք Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու՝ բեռների թողունակության բարձրացման նպատակով ռազմա-վրացական ճանապարհի ընդարձակման մասին հնչած անցյալ տարվա հայտարարությունը, պարզ կդառնա, որ նման կերպ Թբիլիսին ցանկանում է բավարարել իր բարի հարևան Հայաստանի շահերը, միևնույն ժամանակ պահպանելով նաև երկրում գոյություն ունեցող ստատուս-քվոն:

Իհարկե, տեսականորեն հնարավոր է նաև մեկ այլ մոտեցում, որ կառուցվի նոր ճանապարհ, որը կշրջանցի ոչ միայն Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը, այլև քաղաքական բազմաթիվ խնդիրներ հարուցող Հարավային Օսեթիայով կամ Աբխազիայով անցնող ուղիները: Տեսականորեն, որովհետև գոնե ֆիզիկական քարտեզով Վրաստանը Ռուսաստանի հետ ընդհանուր սահման ունի:

Բայց այս դեպքում էլ հարց է առաջանում՝ իսկ Վրաստանը շահագրգռվա՞ծ է Ռուսաստանի հետ կապող նոր ճանապարհի կառուցման հարցում՝ այն էլ ախարհագրական բարդ տեղանքում, որտեղ այդ ճանապարհի կառուցումը կարող է հսկայական ռեսուրսներ խլել Վրաստանից: Ավելին, իսկ Հայաստանը պատրա՞ստ է կամ կարո՞ղ է սեփական միջոցներով նոր ճանապարհ կառուցել Վրաստանում: Նման պայմաններում, ավաղ, «Լարսի» այլընտրանքը կմնա հայկական կողմի բարի ցանկություն:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)
Ամենադիտված