Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» «Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ» Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր 

Ձեռքբերո՞ւմ, թե՞ կորուստ

Վերլուծական

Ինչպես հայտնի է, երկօրյա այցով Ռուսաստանում էր գտնվում Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Նա այստեղ էր այցելել՝ քննարկելու երկկողմ կապերին առնչվող հարցեր, ինչպես նաև՝ իր ռուս գործընկերների հետ մանրամասնելու ԵՏՄ-ի հետ Ազատ առևտրի համաձայնագրին առնչվող մի շարք հարցեր: Դատելով ամենայնից՝ արդեն իսկ կարող ենք ասել, որ Իրանի նախագահի այցը բավական արդյունավետ է ստացվել ու կողմերին հաջողվել է համաձայնության գալ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի վերաբերյալ: Ի դեպ՝ պարզվում է՝ այդ հարցերից մեկն էլ ուղղակիորեն առնչություններ ունի նաև Հայաստանի հետ:

Մասնավարոապես՝ արդեն հայտնի է դարձել, որ Իրանը և Ռուսաստանը պայմանավորվել են գազային ոլորտում կոնկրետ համագործակցության մասին: Մոսկվայում Պուտինի և Ռոուհանիի բանակցությունների արդյունքներով՝ ստորագրվել է գազային ոլորտում համագործակցության մասին համապատասխան հուշագիր, որով սահմանվում են ռուսական «Գազպրոմ» էներգետիկ ընկերության և «Իրանի ազգային նավթային ընկերության» (NIOC) միջև փոխգործակցության հիմնական կանոնները: Ըստ այդմ՝ պարզ է դարձել, որ «Գազպրոմ»-ը մտադիր է Հայաստանում Հրազդանի ՋԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիան փոխանակել իրանական գազի հետ. Միլերը հայտարարել էր, որ իր կողմից ղեկավարվող ընկերությունը հայկական շուկայում աշխատանքի արդյունավետության բարձրացման ներուժ է տեսնում իրանական գազի դիմաց Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկի արտադրած էլեկտրաէներգիայի փոխանակման հաշվին: Այս ամենն, անկասկած, յուրատեսակ իմաստ է ձեռք բերում նաև այն բանի շնորհիվ, որ, ինչպես արդեն հայտնի է դարձել, օրերս Հայաստան ժամանած Սամվել Կարապետյանը գնել է Հրազդան ՋԷԿ-ը. «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությունը գնել է «ՀրազՋԷԿ» բաց բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերը:

Հարց՝ ի՞նչ է այս ամենը նշանակում կամ ի՞նչ մեծ պրոցեսի մասնիկ է կազմում տեղի ունեցածը: Այն, որ հայ-իրանական հարաբերությունները մշտապես խանդի առարկա են եղել Ռուսաստանի համար, ոչ ոքի համար նորություն չէ. ռուսները միշտ էլ վերապահումով են մոտեցել հայ-իրանական ցանկացած տեսակի ու տիպի համագործակցությանը՝ պայմանավորված, բնականաբար, Անդրկովկասում իրենց ունեցած շահերով: Բանն այն է, որ Մոսկվան մշտապես մտավախություն է ունեցել, որ Իրանի հետ Հայաստանի գործակցությունը կարող է այլընտրանք ստեղծել Հայաստանի համար բարձրացնել նրա անկախության աստիճանն, ու վերջինս իրանական խաղաքարտը հարկ եղած դեպքում կարող է և դուրս բերել Մոսկվայի դեմ՝ դարձնելով այն այլընտրանք Մոսկվային:

Հետևաբար՝ արվել է ամեն բան՝ այդ հարաբերությունները դեկլարատիվ մակարդակից չբարձրացնելու համար: Բայց հիմա, փաստորեն, երբ այլևս այդ վտանգը փաստացի վերացել է կամ ընդմիշտ վերանալու ճանապարհին է, Մոսկվան «կանաչ լույս է վառում» հայ-իրանական գործակցության առաջ: Ճիշտ է՝ այդ գործակցությունը վերապահումներով կարելի է «հայ-իրանական» կոչել, քանի որ թե՛ գազպրոմը, թե՛ Հրազդանի ՋԷԿ-ը փաստացի ռուսական սեփականություն են, բայց միայն այն, որ ռուս-իրանական համագործակցության արդյունքում Հայաստանը ևս որոշակիորեն շահող կողմ է դուրս գալու, հույս է ներշնչում, որ գոնե այս ֆորմատով մեզ կհաջողվի ինչ-ինչ տնտեսական դիվիդենտներ քաղել:

Սովորաբար, խոսվում է այն մասին, որ Հայաստանի տնտեսությունը վերակենդանանալու համար կարիք է զգում օտարերկրյա ներդրումների: Սա, թերևս, անհերքելի իրողություն է: Սակայն օտարերկրյա ներդրումները մեկ այլ կողմ ևս ունեն. ցանկացած օտար կապիտալաներդրում որոշակիորեն պակասեցնում է մեր պես երկրների տնտեսական անկախությունը, մանավանդ, որ այդ ներդրումը արվում է ոչ թե զրոյից բարիք ստեղծելու տեսքով, այլ՝ եղած բարիքներն ու հզորությունները սեփականացնելու: Հիմա ստացվում է, որ Հայաստանը դառնում է ընդամենը ռուս իրանական առևտրի թատերաբեմ՝ հույսով, որ այդ ամենից իրեն էլ ինչ-որ բան կհասնի: Մինչդեռ ակնհայտ է՝ եթե «Գազպրոմը» համապատասխան ճնշումների չդիմեր, կամ եթե Հայաստանն ունենար սուվերենության բավարար մակարդակ, ապա իրավիճակը միանգամայն այլ կլիներ:

Թե այս ամենի արդյունքում Հայաստանի էներգակիրների շուկայում ինչ տեղաշարժեր կլինեն, ցույց կտա ժամանակը, բայց որ Հայաստանը ստիպված է իր սուվերենության ևս մեկ ատրիբուտ զիջել օտարներին, անքննարկելի է. Հայաստանի պայծառ ապագայի մշուշոտ խոստմամբ տեղի է ունենում Հայաստանի հիմնական հզորությունների փաստացի օտարում. գործընթացն այս, պետք է նկատել, ամենևին էլ նոր չի սկսվել, ու հիմա ընդամենը մոտեցել ենք դրա վճռական փուլին:

Խեր լինի…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ)
Ամենադիտված