Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» «Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ» Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները 

Տհաճ լուր՝ Ալիևի համար...

Վերլուծական

Արցախյան գործընթացում վերջերս տեղի են ունենում իրադարձություններ, որոնք միառժամանակ առաջ կարող էին ֆանտաստիկայի ժանրից թվալ. դատելով որոշակի իրադարձություններից, իրար հաջորդող հայտարարություններից, որոնք չափազանց խորքային մեսիջներ են իրենց մեջ պարունակում, կարող ենք ենթադրել, որ արցախյան հարցում կշեռքի նժարը հետզհետե թեքվում է մեր կողմը. Հայաստանը դիվանագիտական ճակատում փայլուն հաղթանակ է տանում ընդդեմ Ադրբեջանի:

Ինչպես հայտնի է, Մինսկի խմբի համանախագահներն այցելել են Ադրբեջան, Հայաստան ու Արցախ, որից հետո հանդես են եկել համապատասխան հայտարարությամբ, ուր խոսք է գնում Կասպրշիկի մանդատի ընդլայնման և Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման մասին: Իսկ ինչպես հայտնի է, սույն պայմանավորվածությունների մեխը հետաքննության մեխանիզմների տեղակայումն է շփման գծում՝ կանխելու ցանկացած ոտնձգություն ու պատժելու այն կողմին, որն իրեն նման բան կարող է թույլ տալ: Եթե հաջողվի միջազգային ճնշման շնորհիվ Ադրբեջանին ստիպել՝ գնալու համապատասխան մեխանիզմների ներդրմանն, ապա կարելի կլինի ասել, որ պատերազմի վտանգը առնվազն կիսով չափ կնվազի:

Այս ֆոնին ուշագրավ են նաև այն հայտարարությունները, որոնք հնչում են տարբեր կողմերից՝ առնչվող արցախյան խնդրին: Մասնավորապես՝ Գոբլի՝ Հայաստանի իշխանություններին ուղղված յուրատեսակ մեսիջից հետո օրերս բրիտանացի փորձագետ Թոմաս դը Վաալն էր խոսել արցախյան հիմնահարցի շուրջ ու հայտարարել, թե երբ ասում է ինքնիշխանություն, խոսում է անկախության, համադաշնության կարգավիճակի մասին: Նա նաև կարծիք էր հայտնել, թե չի կարծում, թե ապագայում հնարավոր կլինի տեսնել Ադրբեջանի մաս կազմող Լեռնային Ղարաբաղ:

Ինչ վերաբերում է ռուսական կողմից եկող ազդանշաններին, ապա այստեղ պատկերն առավել քան հետաքրքրական է. մասնավորաբար՝ Սերգեյ Լավրովը, պատասխանելով «Արգումենտի ի ֆակտի» շաբաթաթերթի ընթերցողների հարցերից մեկին, թե արդյոք Ռուսաստանն օգնո՞ւմ է այլ երկրներին, կա՞ն, արդյոք, օրինակներ ՌԴ-ին այլ երկրների կողմից օգնության մասին փաստող՝ չհաշված Հայրենական մեծ պատերազմը, Սերգեյ Լավրովը հիշել է 2010թ. տորֆի ճահճում հրեդհների հետևանքների լիկվիդացման հարցում Հայաստանի ներդրումը՝ նշելով, որ օգնություն է ստացվել հայկական արտակարգ իրավիճակների ծառայությունների կողմից՝ հավելելով, որ բացի ԱԻ օգնությունից, Հայաստանը Ռուսաստանի մարդասիրական օգնություն է տրամադրել՝ հակահրդեհային ժամանակակից տեխնոլոգիաների տեսքով: Համաձայնե՛ք՝ միշտ չէ, որ նման կարգի բարձրաստիճան դիվանագետները խոսում են Հայաստանից ստացված օգնության մասին, ինչը, եթե փորձենք ալեգորիկ վերլուծության ենթարկել, բավական հետաքրքիր եզրահանգման կարելի կլինի հանգել: Ինչ վերաբերում է ռուսական փորձագիտական շրջանակներին, ապա այստեղից ստացվող ազդանշանները ևս երկակի եզրահանգումների տեղիք չեն թողնում: Մասնավորապես՝ Ստանիսլավ Տարասովը, կարծիք հայտնելով ՀՀ առաջին նախագահի կողմից ակտիվորեն առաջ տարվող թեզերի շուրջ, այդ ամենն անհանգստացնող էր համարել՝ պայմանավորելով դա Հայաստանում առկա նախընտրական վիճակով:

Երբ միմյանց կողքին ես դնում այս բոլոր իրադարձություններն ու փորձում հասկանալ՝ ինչ ընդհանուր բան կա այս ամենի միջև, պարզ է դառնում, որ իրականում այս բոլորը մեկ ընդհանուր պրոցեսի մասին վկայող ու նույն այդ պրոցեսի արձագանքը հանդիսացող բաներ են: Հաստատ է մեկ բան՝ միջազգային հանրությունը, ձեռք ձեռքի տված, փորձում է անել ամեն բան՝ վերադարձնելու Անդրկովկասը նախաապրիլյան կամ նախապատերազմական փուլ: Այլ կերպ ասած՝ անելով ակնհայտ հայանպաստ հայտարարություններ՝ աշխարհը փորձում է վերադառնալ ստատուս-քվոյի պահպանման կոնցեպտին՝ համոզված լինելով՝ դրա փոփոխությունը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ բոլորի համար: 

Որպես ղարաբաղյան հարցի թեկուզ ժամանակավոր լուծում գոնե առայժմ աշխարհի հզորները արցախյան առաջին պատերազմի արդյունքում ստեղծված դե ֆակտո վիճակին այլընտրանք չեն տեսնում. ստատուս-քվոն ձեռնտու է թե՛ տարածաշրջանային տերություններին, թե՛ համաշխարհային գերտերություններին, որոնց համար նույն ստատուս-քվոյի հարցը դիտարկվում է համաշխարհային անվտանգության ենթատեքստում, իսկ վերանայել համաշխարհային նորմերը հանուն Ալիևի բեղերի, ոչ ոք չի պատրաստվում:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության
Ամենադիտված