Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Ցանկացած մարդ թող իրեն հարց տա՝ արժե՞ գրոշների դիմաց խաղալ ամբողջ հայրենիքի ու ժողովրդի ապագայի հետ. Արտավազդ Սարգսյան

Քաղաքական

ԼՈւՐԵՐ.com-ի զրուցակիցն է Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն համայնքները ներառող թիվ 1 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքից առաջադրված պատգամավորության թեկնածու Արտավազդ Սարգսյանը, ում հետ կամփոփենք քարոզարշավի արդյունքները:

-Պարո՛ն Սարգսյան, կարելի է ասել՝ քարոզարշավը մոտեցավ ավարտին: Այսօր վերջին օրն է և կխնդրեի Ձեզ՝ ամփոփել մոտ մեկ ամիս տևած ընտրարշավը: կոնկրետ Ձեր իրականացրած քարոզարշավն ինչպե՞ս կգնահատեք, ժողովրդի հետ հանդիպումներն ինչպե՞ս անցան:

-Ցավոք, չեմ կարող ասել, որ քարոզարշավն ընթացավ օրենքի սահմաններում, բնականաբար՝ եղան միջադեպեր, եղան բազմաթիվ խախտումներ, նույնիսկ կրակոցներ, դանակահարություն: Իսկ կոնկրետ մեր ընտրատարածքում, կարելի է ասել, միջադեպերն աննշան էին: Ինչևէ: Քարոզարշավը մոտացավ ավարտին: Կոպիտ ասած, բնակիչների գլուխները կհանգստանա այս ամենից: Ի դեպ՝ ամբողջ քարոզարշավի ընթացքում ես անձամբ էի շրջում բնակարաններով, հանդիպում մարդկանց հետ, խոսում, շփվում, որից նրանք զարմանում էին. բանավիճում, անգամ վիճում էին ինձ հետ, վերջում ասում՝ երիտասա՛րդ, ես քեզ հավատացի: Բայց նաև նկատում էի, որ մարդիկ այս ամենից շատ են հոգնել: Ինձ՝ որպես երիտասարդ գործչի համար, սա մեծ, հսկայական փորձ էր: Ինձ համար կարևորը ոչ թե քարոզարշավից դիվիդենտներ հավաքելն էր, այլ՝ ինքնադրսևորվելը, մարդկանց ճանաչելը, ինձ ճանաչելը: Ես տարիներ շարունակ գործունեություն եմ ծավալել քաղաքացիական դաշտում, բայց որպես քաղաքական գործիչ, մարդիկ ինձ չէին ճանաչում:

-Որպես երիտասարդ թեկնածուի՝ մարդիկ ինչպե՞ս էին վերաբերվում Ձեզ: Անվստահությու՞ն կար, թե՞ հակառակը՝ ավելի մեծ հույսեր են կապում երիտասարդների հետ:

-Չէի ասի, թե անվստահություն կար: Երբ խոսք էր գնում սերնդափոխությունից, նրանք ասում էին՝ մենք չէինք պատկերացնի, որ դուք ձեր սերնդով կկարողանաք դիմակայել այս ամենին՝ քաղաքական ճնշումներին, ինչու չէ՝ սահմանին, որտեղ մեր սերունդն է կանգնած, անկախության սերունդը՝ ավագ սերնդի փորձը վերցնելով: Մենք բոլորս գիտակցում ենք, թե ինչի համար ենք պայքարում, ինչի համար ենք փողոցում կանգնում, տուն չենք գնում, ինչի համար ենք գնում սահման:

-Սահմանի մասին խոսեցիք, հիշեցի. անցած տարի, չարաբաստիկ ապրիլյան օրերին, Դուք և Ձեր կուսակից երիտասարդներն այնտեղ էիք, զենքը ձեռքներիդ: Այսինքն՝ անցած տարի պայքարում էիք սահմանին, այս տարի՝ ընտրատեղամասում:

-Անցած տարի այդ օրը ժողովուրդը համախմբված էր, մի բռունցք էր: Բոլորը մոռացել էին ամեն տարաձայնություն: Մենք ընկերներով գիշերը մեկնեցինք մեր ջոկատով: Որոշվեց, որ հրամանատարը ես պետք է լինեմ: Չեմ ուզում երկար խոսել… Այսօր, կարծես ճակատագրի հեգնանք լինի: Մենք ընկերներով որոշեցինք մասնակցել ընտրություններին ու թեկնածուն եմ եմ: Ես պարտավորված եմ, մեծ պատասխանատվություն եմ կրում թե՛ իմ , թե՛ իմ ընկերների որոշման համար: Բայց ցավով պետք է նշեմ, որ անցած տարվա համախմբվածությունն այս տարի պառակտվածության է վերափոխվել: Քայքայվել է ցանկացած միջավայր: Ընտանիք գիտեմ, որտեղ անդամները բոլորը տարբեր կուսակցություններից են: Մարդիկ կան, ովքեր ջանք չեն խնայում «Հանրապետական» կուսակցության համար դիվիդենտներ հավաքելով, փող առաջարկելով, անկախ նրանից, որ տարիներ առաջ նույն այդ մարդը «Հանրապետական» կուսակցության դեմ էր, վատաբանում էր տվյալ կուսակցությունը:

-Ո՞ւմ մասին է խոսքը: Փակագծերը կբացե՞ք:

-Այլ բան է, երբ մարդ ամբողջ կյանքում հարել է նույն կուսակցությանը, մեկ այլ բան է, երբ մարդ ամբողջ 5, 10 տարի ամենավատ ձևերով արտահայտվել է այդ կուսակցության, նրա վարած քաղաքականության վերաբերյալ, նույնիսկ կուսակցության որոշակի անդամների մասին անձնապես, հիմա ինչ-որ ավտոտնակի, խանութի տարածքի, ապօրինի շինարարությունը սեփականաշնորհելու կամ հարազատին վիրահատելու համար նա գնացել է պայմանավորվածության ու աշխատում է այդ կուսակցության համար: Ես զարմանում եմ այդ մարդկանց տրամաբանության վրա: Եթե այդ կուսակցությունը քայքայել է ձեր երկիրը, ձեր ընտանիքի ֆինանսական վիճակը վատացել է, անարդարության մթնոլորտ է, ու հիմա կոպեկների դիմաց սատարում եք այդ կուսակցությանը, չեմ ուզում ասել անբարոյականություն է, թող ամեն մեկն իր գնահատականը տա:

-Այսպիսի հարց՝ ինչո՞ւ պետք է հենց Ձեզ ընտրեն: Ի՞նչ եք առաջարկել Ձեր ընտրողներին:

-Շատ հետաքրքիր հարց տվեցիք: Ես ամբողջ ժամանակահատվածում, ինչքան դուռ եմ թակել, մարդկանց հետ խոսել, միշտ չէ, որ նույն բանն եմ ասել: Իմ շեշտադրումը հետևյալն է՝ մեր սերունդն է այս պետության աշխատուժը, մեր սերունդն է պայքարելու այս պետության համար, մենք ենք այս պետության անվտանգության համար պայքարողը, մենք չենք գնում այստեղից, ապրում ենք, մեր վրա տանում ենք այս դժվար իրավիճակը, հարկ եղած դեպքում՝ գնում ենք սահման, դուրս ենք գալիս փողոց՝ պայքարելու: Ի՞նչ եք կարծում՝ մենք՝ որպես երիտասարդ սերունդ, անկախության սերունդ, սեփական կյանքը զոհասեղանին դնող մարդիկ, արժանի չե՞նք ներկայացված լինել Ազգային ժողովում, այդ երիտասարդության խոսքը չպե՞տք է հնչի այնտեղ: Ես առաջարկում էի լինել այնտեղ մեր երիտասարդության խոսափողը: Մարդկանց զգալի մի հատված պատասխանատվություն են կրում այդ քվեի համար, հասկանում են՝ ում պետք է տալ այդ քվեն: Բայց՝ ավաղ, կա մի հատված, որը սպասում է ինչ-որ նյութական բաների… Ես երբ գնում եմ մարդկանց հետ խոսելու, չեմ մտածում՝ իրեն ընտրակաշառք տվել են-չեն տվել, ինքը վերցրե՞լ է, թե՞ ոչ: Ես դրա հետ ոչ մի գործ չունեմ, դա քաղաքացու խնդիրն է: Ես իրեն ընդամենը բացատրում եմ, երբ կգա օրը ու դու կմտնես քվեախցիկ, մնալու ես քո խղճի հետ մենակ: Ապրիլի երկուսը ես չեմ համարում պատահական օր: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի՝ ում օգտին է քվեարկելու. մարդկանց, ում վարած քաղաքականության հետևանքով մեկ տարի առաջ եղավ ապրի՞լը, թե՞ մարդկանց, ովքեր պայքարում են այդ ամենի դեմ:

-Մարդկանց մի խումբ կա, ովքեր առաջարկում են բոյկոտել ընտրությունները և չգնալ քվեարկության, փոխարենը՝ գնալ Եռաբլուր: Դուք դա արդյունավետ մեթոդ համարո՞ւմ եք:

-Մեր պետությունում քաղաքացիական գիտակցությունն այն մակարդակի վրա չի գտնվում, որ միահամուռ ուժերով բոյկոտեն ինչ-որ բան: Ես սա ցավով եմ ասում: Եթե մենք ամբողջ պետությունով, ամբողջ ժողովրդով բոյկոտեինք ու չգնայինք ընտրության, դա այլ բան կլիներ: Բայց մենք ունենք ռեալ պոլիտիկ: Մեր պետությունում ցանկացած բնագավառում քաղաքականությունն իր ազդեցությունն ունի ցանկացած ընտանիքում, աշխատատեղում: Ու այսօր բոյկոտել այդ ռեալ պոլիտիկը, նշանակում է՝ հնարավորություն տալ իշխող վարչակազմին՝ վերարտադրվել: Ես չեմ ուզում բոյկոտողներին մեղադրել իշխանությանը սատարելու մեջ, բնավ ո՛չ, ես ուղղակի երևույթն եմ ասում: Եթե դուք չեք գնում ու իշխանությանը դեմ քվե չեք տալիս, նշանակում է՝ իշխանությունն արդեն, կոպիտ ասած, մի հակառակորդ պակաս կունենա՝ քվեի տեսքով: Յուրաքանչյուրս գիտակցում ենք, որ մենք իշխանության համար ոչ թե ժողովուրդ ենք, այլ՝ հակառակորդ: Նրանց վարած քաղաքականությունը, հեգնանքը ժողովրդի հանդեպ, վկայում է միայն դրա մասին: Բոյկոտել պատերա՞զմը: Դա ի՞նչ է նշանակում: Իսկ Եռաբլուրի պահով՝ ցանկացած մարդ, ով ուզում է գնալ, կարող է գնալ ցանկացած ժամանակ:

-Եվ վերջում՝ Ձեր խոսքը թիվ 1 ընտրատարածքի ընտրողներին:

-Ես կոչ եմ անում թե՛ թիվ 1 ընտրատարածքի ընտրողներին, թե՛ բոլոր տեղամասերի ընտրողներին. ընտրության գնալուց առաջ՝ ինքներդ ձեզ հետ խոսե՛ք, հասկացե՛ք՝ ինչ եք ուզում, ում օգտին եք քվեարկելու, եթե սեփական կամքով չեք քվեարկելու, ձեզ հարց տվեք՝ ի՞նչ կլինի դրանից հետո: Ոչ ոք այսօր երաշխիք չունի, որ իր ընտանիքը չի լքելու պետությունը, որ օրերից մի օր՝ սխալ քաղաքականության հետևանքով, ռումբերը չեն ընկնի մեր տների վրա: Եվ ընկնում են. ի՞նչ տարբերություն՝ այստե՞ղ, թե՞ սահմանամերձ գոտում: Ցանկացած մարդ, ով կգնա ընտրության, թող իրեն հարց տա՝ արժե՞ արդյոք գրոշների դիմաց խաղալ ամբողջ հայրենիքի ու ժողովրդի ապագայի հետ: Սրանով մենք որոշելու ենք մեր ներկան, որի վրա հիմնվելու է մեր ապագան:

Հարցազրույցը՝ Քրիստինա Աղալարյանի

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված