Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճը Մերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսը Ո՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. Խամոյան ԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջում ԵՄ նոր բյուջե․ Մերցի կառավարությունը պահանջում է պահպանել Գերմանիայի զեղչը Ռուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումը Յուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարը Թրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն Ֆլորիդայում Թրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու 

Հերթական բլե՞ֆը...

Վերլուծական

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ հայտարարել է, որ Արցախի խնդիրը Ադրբեջանի ներքին խնդիրն է եւ այն, ինչ կատարվում է Արցախում ու «գրավյալ տարածքներում», հանդիսանում է Ադրբեջանի ներքին գործը: Միևնույն ժամանակ, զինվորականների հետ հանդիպմանը, Ալիևը նշել է. «Որպես պետություն` Հայաստանի գոյության միակ ուղին հարևանների հետ հարաբերությունները կարգավորելն է։ Դրա համար մի ճանապարհ կա․ հայկական զորքերը պետք է անհապաղ և առանց որևէ նախապայմանների դուրս բերվեն Ադրբեջանից գրավյալ տարածքներից»:

Ալիևի այս հայտարարությունը ուշագրավ է դառնում երբ այն դիտարկում ենք համանախագահների վերջերս հնչեցրած շեշտադրումների պրիզմայի ներքո: Ավելի ու ավելի հաճախ են ԱՄՆ և Ֆրանսիայի համանախագահները հնչեցնում բանակցությունների վերսկսման և հրադադարի պահպանման վերահսկողության մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը: Ադրբեջանը ստիպված է արդեն բացահայտորեն դեմ հանդես գալ այդ մեխանիզմին, ասելով, թե դա գործնականում կնշանակի ստատուս-քվոյի ամրապնդում:

Չնայած Ադրբեջանի հակասական պահվածքին, համանախագահների կողմից խոսվում էր անգամ խաղաղության համաձայնագրի կնքման հավանականության մասին: Մինչդեռ համանախագահ երկրներից Ռուսաստանը, ով առանցքային դերակատարում ունի բանակցային գործընթացում, ի դեմս ԱԳ Լավրովի փոքր ինչ բացեց փակագծերը՝ կարծես սաստելով Մինսկի խմբի մյուս անդամների լավատեսությունը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ գոյություն չունի որեւէ «լավրովյան պլան» եւ սեղանին են այն առաջարկները, որոնք տարիներ առաջ արել են Մինսկի խմբի համանախագահ եռյակի երկրները՝ Ֆրանսիայի, ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահները: ՌԴ արտգործնախարարը գործնականում բացահայտում է կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը, ցույց տալով, որ զուտ կարգավորման տարբերակների առումով դրանում չկա որեւէ նոր բովանդակություն:

Ակնհայտ է , որ մեկ հարցում համանախագահ երկրները դեռևս ընդհանուր հայտարարի չեն եկել, խոսքը հենց հրադադարի մեխանիզմի մասին է: Հրադադարի մեխանիզմի ներդրումը համանախագահներից մեկին՝ Ռուսաստանին, գործնականում զրկում է հակամարտությունը կառավարելու գերիշխող դիրքից, միաժամանակ նաեւ հանդիսանալու է Կովկասի անվտանգության ռուս-թուրքական հարյուրամյա համակարգի ավարտը, որին կփոխարինի արդեն անվտանգության ամերիկա-ռուս-ֆրանսիական համակարգը, ինչը բնականաբար Ռուսաստանի ռազմավարական շահերից չի բխում:

Հետևաբար արցախյան հակամարտության լուծման հավանականությունը գնահատելիս հարկավոր է հիմնվել ոչ թե միջազգային կառույցների կամ պաշտոնատար անձանց հայտարարությունների, այլ` աշխարհաքաղաքական կենտրոնների հիմնական ռազմավարական շահերի հաշվարկման վրա: Այս տեսանկյունից բոլոր կենտրոնների շահերից բխում է միայն մեկ բան՝ թույլ չտալ տարածաշրջանում իրավիճակի լայնամասշտաբ ապակայունացում, իսկ նման սցենարից խուսափելու համար անհրաժեշտ  է մշտապես ունենալ օրակարգ, գործընթաց՝ և կարևոր չէ այն իրատեսական է, թե` ոչ: 


Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճըՄերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսըՈ՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. ԽամոյանԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջումԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է անհետ կորել ԵՄ նոր բյուջե․ Մերցի կառավարությունը պահանջում է պահպանել Գերմանիայի զեղչըԻնդոնեզիայում հակաահաբեկչական ստորաբաժանման երկու սպա է հեռացվել ծառայությունից՝ նախագահի դեմ դավադրության գործովՌուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումըՅուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարըԹրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն ՖլորիդայումԹրամփը Գոհաբանության տոնին ընդառաջ ներում է շնորհել Ազատություն և Փետուր անուններով հնդկահավերինԹրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու«Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ․ խոսնակԱռաջին պակիստանցին ուղեծրում է․ չինական տիեզերանավը միացել է «Տյանգուն» կայանին Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբանԿանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊՖրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4OpenAI-ը և Anthropic-ն ԱԲ-ի նոր մոդելները թողարկելու մտավախություն ունեն՝ անվտանգության սպառնալիքների պատճառովՓհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համարԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելըԹրամփը հայտարարել է, որ Իրանն ի վիճակի չէ զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասինԱռջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկանՈղբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել էՀութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներինԹրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար ժամկետներ չկան Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել էՀուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկել
Ամենադիտված