Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» «Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ» Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները 

Ինչ սպասել ընտրություններից հետո...

Վերլուծական

Պատմության գիրկն անցավ Հայաստանի խորհրդարանի ևս մի ընտրություն: Մեր երկիրը թևակոխեց խորհրդարանական կառավարման փուլ և խորհրդարանը, որը ձևավորվելու է այս ընտրությունների արդյունքում այդ առումով լինելու է այս կառավարման մոդելի առաջին փորձարկումը: Ինչով էին այս ընտրությունները որակական առումով տարբերվում նախորդներից՝ ակնհայտ է: Ոչնչով: Կրկին անգամ ստիպված էինք ականատես լինել այն նույն խախտումներին, որոնք կարծես թե դառը ավանդույթ են դարձել մեր քաղաքական իրականության համար:

Կրկին անգամ պետք է փաստենք ընտրությունների վրա փողի հսկայական ազդեցության մասին: Ոչ ոք չէր կասկածում, որ ՀՀ ԱԺ ընտրության գլխավոր տեխնոլոգիաներից մեկը լինելու էր ընտրակաշառքը: Նկատի ունենալով ՀՀ հասարակության սոցիալական ծանրագույն վիճակը, նաև քաղաքացիական գիտակցության, մեղմ ասած, ցածր մակարդակը կարող էինք եզրակացնել, որ այդ տեխնոլոգիան բավական արդյունավետ կաշխատի նաև այս ընտրությունների ժամանակ: Սակայն պետք չէ մարդկանց մեղադրել, դատապարտել, որովհետև ընտրակաշառքը գործոն է դառնում, երբ ընտրողներն այլընտրանք, փակուղին հաղթահարելու ելք չեն տեսնում: Մարդիկ ներքուստ զգում են, համոզված են, որ Հայաստանում իշխանություն չի փոխվելու և առաջնորդվում են «շնից մազ պոկելը քյար է» տրամաբանությամբ:

Դաշինքների եւ կուսակցությունների լիդերների քաղաքական բանավեճին զուգահեռ ռեյտինգային թեկնածուները սուսուփուս իրենց գործն արեցին՝ ցուցակ տվեցին, ցուցակ վերցրին, փող տվեցին, աշխատանք խոստացան, բուժման ուղարկեցին, ահաբեկեցին: Սրա վերաբերյալ ամբողջ ծավալով փաստեր ունենալը, սակայն, ֆանտաստիկայի ժանրից է, մինչդեռ ընտրությունների վերջնական արդյունքները մեծապես կախված են այս գործընթացներից:

Արդեն իսկ պարզ է թե ինչպիսի քաղաքական երանգավորում է ունենալու նոր գումարման խորհրդարանը: Դրանում տեղ կգտնեն չորս ուժեր՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, ՀՅԴ, «Ելք» դաշինք: Սակայն առավել ուշագրավ է այն, թե ինչպիսի հարթության մեջ կծավալվեն հետընտրական գործընթացները: Հաշվի առնելով ընտրությունների ընթացքը ամբողջությամբ՝ հնարավոր չէ բացառել երկու հավանական սցենար: Առաջինի դեպքում՝ հետընտրական գործընթացները կկրեն ինստիտուցիոնալ բնույթ, դրանց առանցքում կլինեն ԱԺ անցած խորհրդարանական ուժերը:

Չմոռանանք, որ մեծ է նաև կոալիցիոն կառավարության ձևավորման հավանականությունը՝ ՀՀԿ-ՀՅԴ ձևաչափով: Խորհրդարանում իր ներկայացվածությամբ երկրորդ ուժը՝ «Ծառուկյան» դաշինքը և «ԵԼՔ»-ը նույնպես անմասն չեն մնալու ծավալվող գործընթացներից: Ամենայն հավանականությամբ խորհրդարանում նոր ընդդիմություն է ուրվագծվում: Ինչը կարելի է որակական փոփոխություն դիտարկել՝ առնվազն ընդդիմադիր դաշտում:

Մյուս հնարավոր սցենարը ենթադրում է խորհրդարան չանցած քաղաքական ուժերի կոնսոլիդացիա: Չի բացառվում, որ ականատես լինենք հետընտրական գործընթացների համար բավականին ծանոթ մի պատկերի, երբ ԱԺ չանցած ուժը կամ ուժերը հրաժարվում են ընդունել ընտրությունների արդյունքը և պայքարը ինստիտուցիոնալ, համակարգային դաշտից տեղափոխվում է փողոց: Այս պարագայում նման սցենարի հավանականությունը այնքան էլ մեծ չէ, հաշվի առնելով այն, որ խորհրդարան չանցած ուժերը միասին հավաքել են ձայների ընդամենը 9 տոկոսը:

Այնումամենայնիվ, հենց այս ուժերի շուրջ պետք է ծավալվեն արտահամակարգային գործընթացները: Անշուշտ, եթե վերջիններս, գնահատելով հանրության կրիտիկական տրամադրվածությունը, ի վերջո որոշեն գնալ նման քայլի: Չի բացառվում նաև, որ հետընտրական գործընթացում տեսնենք ուժերի, որոնք չեն մասնակցել խորհրդարանական մրցավազքին: Օրինակ՝ Զարուհի Փոստանջյանը բազմիցս հայտարարել է, որ թեև չի մասնակցելու ընտրություններին, միևնույն ժամանակ ակտիվորեն ներգրավվելու է հետընտրական գործընթացների մեջ:

Ինչպիսին էլ լինեն հետընտրական զարգացումները, ինչպիսի ձև և բովանդակություն էլ դրանք կրեն, մի բան ակնհայտ է, բուն ընտրությունները մեր երկրում շարունակում են մնալ հետևանք, և ոչ թե արդյունք: Մեր անկատար քաղաքական համակարգի հետևանք, երբ հասարակության համար ընտրական գործընթացում խոշոր հաշվով չեն ձևակերպվում հավաքական և ռացիոնալ խնդիրներ:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության
Ամենադիտված