Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» «Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ» Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները 

Ընտրությունները բացահայտեցին հայաստանյան իրականությունը

Վերլուծական

Խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքներն արդեն իսկ հայտնի են, կարծես անակնկալ չգրանցեցին: Ինչպես և ակնկալվում էր, իշխող Հանրապետականը կրկին անգամ վերցնում է իշխանությունը՝ մի բան, որը դեռևս անհիշելի ժամանակներից ի վեր, ըստ էության, հենց իրեն էլ պատկանել էր: Ըստ ամենավերջին տվյալների՝ ՀՀԿ-ն հավաքել է ձայների ավելի քան 49%-ը: Ի դեպ՝ անքննարկելի է, որ նման բարձր տոկոս կուսակցությունը կարողացել է հավաքել առավելապես շնորհիվ ռեյտինգային ընտրակարգի:

Պետք է ասել, որ հաղթանակն այս քաղաքագիտական որևիցե տրամաբանության սահմաններում չի կարող տեղավորվել: Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով. սոցիալ տնտեսական վիճակը Հայաստանում ծայրահեղ վատ է, ինչն ի սկզբանե պետք է բացառեր իշխանական կուսակցության, ինչպես էլ այն կոչվի, ջախջախիչ հաղթանակը: Բայց ունենք այն, ինչ ունենք, ու չի կարող գտնվել մեկն, ով կարող է կասկածի տակ առնել ԱԺ ընտրությունների արդյունքները:

Բայց ինչպես նշեցինք, հատկապես շշմեցուցիչ է ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների շռնդալից հաղթանակը: Հարց է առաջանում՝ մասնավորաբար՝ այս պարագայում ի՞նչը կարող էր ստիպել մարդկանց քվեարկել թեկնածուների օգտին, որոնցից շատ քչերն էին, որ համապատասխանում էին օրենսդիրի դասագրքային կերպարին: Անկեղծ լինենք՝ ինչ-ինչ, բայց ռեյտինգայինով առաջադրված հանրապետականների մեջ շատ քիչ իսկապես ընկալելի դեմքեր կային ընդգրկված:

Իրականում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ՀՀԿ-ականների հաղթանակը կարող է երկու պատճառ ունենալ. կա՛մ այս տարիների ընթացքում հասարակությունում համապատասխան ստերեոտիպերի փոփոխություն է տեղի ունեցել, կա՛մ, որ առավել մոտ է իրականությանը, այժմ, քան երբևէ, ընտրություններին վճռորոշ դեր է խաղացել քաղաքականության մեջ թիվ մեկ հզորագույն գործոն համարվող փողը. կարճ ասած՝ ով շատ ընտրակաշառք է բաժանել, նա էլ ընտրվել է ԱԺ պատգամավոր:

Այն, որ այս խորհրդարանական ընտրություններն աննախադեպ էին հատկապես սրա ընթացքում բաժանված ընտրակաշառքի ծավալների առումով, այն, որ երևիթե որևիցե այլ ընտրություն այնքան փողառատ չի եղել, որքան այս մեկը, շատերն են խոստովանում: Ամեն բան պարզ էր ի սկզբանե. այն թեկնածուին կամ քաղաքական ուժին էր ուղեկցելու հաջողությունը, ով կամ որն ամենից շատ փողն էր ներդնելու քաղաքական նպատակներին հասնելու համար: Իսկ ռեյտինգային ընտրակարգը, որն ի սկզբանե մտահղացվել էր ընտրություններն ապագաղափարայնացնելու համար, լավագույն միջավայր էր ստեղծում՝ փողի ու բռնության գործոնը վճռորոշ դարձնելու, ընտրությունները լոկ առուծախի  վերածելու համար: Արդյունքում՝ հաղթեցին նրանք, ովքեր շատ ավելի գայթակղիչ կարողացան երևալ ժողովրդի աչքին, քան նրանք, ովքեր իրենց սեփական քաղաքական քարոզչությունը փորձում էին կառուցել ընդունելի նորմերի հիման վրա: Այսպիսով՝ ռեյտինգային ընտրակարգն ապացուցեց փողի առավելությունը գաղափարի նկատմամբ:

Իսկ հարցը, թե ինչու այդպես եղավ, խոսակցության միանգամայն այլ ու ընդարձակ թեմա է: Ակնհայտ է, որ տեղի ունեցածը վկայում է նաև հայաստանյան հասարակության առնվազն որոշակի շերտերում այս տարիների ընթացքում իշխող դարձած աղավաղված արժեհամակարգի մասին ու այն մասին, որ մարդկանց մոտ իրականում տոտալ հուսահատությունն է տիրում, քանի որ սեփական ձայնը հանել բացահայտ աճուրդի, իսկ նմանատիպ դեպքեր, իրոք, գրանցվել են, կնշանակի սահմանային վիճակում գտնվել՝ իրողություն, որը Հայաստանը ոչ մի լավ տեղ չի կարող տանել…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության
Ամենադիտված