Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» «Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ» Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները 

Ռուսաստանը կպայթեցնեն…

Վերլուծական

Կասկած լինել չի կարող այն բանում, որ Ռուսաստանում՝ Սանկտ-Պետերբուրգի մետրոյում, օրերս տեղի ունեցած դաժան ահաբեկչությունն իրականում չափազանց խորքային գործընթացների արդյունք կարող է լինել: Ահաբեկչությունը, որի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 10-ն, իսկ վիրավորներն էլ հաշվվում են 51 հոգի, շատ իմաստներով անակնկալի է բերել ոչ միայն ռուսաստանյան հանրությանն, այլև՝ իշխանություններին: Վերջին 7 տարիների ընթացքում սա առաջին նմանատիպ դեպքն էր ՌԴ-ում:

Այն, որ ահաբեկչությունը ժամանակակից աշխարհում վերածվել է յուրատեսակ ունիվերսալ գործիքակազմի, որի միջոցով փորձում են հարցեր լուծել ոչ միայն ասենք ծայրահեղ իսլամիստներն, այլև համաշխարհային էլիտաները, առանձնապես նորություն չէ. այսօր հենց ահաբեկչությունն է դիտարկվում որպես թիվ մեկ համաշխարհային սպառնալիք՝ ուղղված ցանկացած մեկի դեմ՝ կլինի դա անձ, թե պետություն:

Երբ Ռուսաստանը որոշում կայացրեց ակտիվ դերակատարություն ունենալ սիրիական ճգնաժամի կարգավորման խնդրում ու գնաց ռազմական գործողությունների ճանապարհով, մի շարք հեղինակավոր վերլուծաբաններ սկսեցին կարծիք հայտնել, որ այդպիսով՝ Ռուսաստանն ինքն իրեն կարող է դարձնել ԻԼԻՊ-ի թիրախ՝ վերածվելով այն հիմնական նշանակետի, որին հետագայում Մերձավոր Արևելքում պարտություն կրած Իսլամական պետության գրոհայինները կամ համակիրները հասցնելու են ուժգին հարված:

Այն, որ աշխարհում ներկայում ստեղծված ծայրահեղ լարված աշխարհաքաղաքական մթնոլորտում, հետզհետե սրվող մրցակցության մթնոլորտում Ռուսաստանի հանդեպ վատ տրամադրված երկրների թիվը գնալով ավելանում է, անկասկած է: Եվ խոսքը միայն ՌԴ աշխարհաքաղաքական հավերժ մրցակից Արևմուտքի ու դրա առաջնորդը համարվող անգլոսաքսոնական աշխարհի մասին չէ, այլև՝ բոլոր նրանց, ովքեր այսպես թե այնպես գտնվում են բարիկադների հակառակ կողմում. անկասկած է, ու դրա մասին խոսում է նույնիսկ արևմտյան մամուլը, որ ԻԼԻՊ-ը յուրատեսակ արևմտյան պրոյեկտ է, որի նպատակը ոչ միայն Մերձավոր Արևելքի վերաձևումն է լինելու, այլև թիրախավորվելու է նաև Ռուսաստանը՝ որպես Արևմուտքի թիվ մեկ հակառակորդ ուժ:

Իսկ այս ամենը նշանակում է մեկ բան՝ ՌԴ հակառակորդները Ռուսաստանի դեմ հակաքայլեր մշակելիս չեն կարող անտարբեր մնալ իսլամական գործոնի նկատմամբ՝ շատ լավ հասկանալով՝ ոչինչ Ռուսաստանին այնքան խոցելի չի դարձնում, որքան իսլամական ֆակտորը. Հյուսիսային Կովկասի պայթեցումը, որին կհաջորդի նաև Ռուսաստանին մոտ գտնվող այլ տարածաշրջանների թեժացման պրոցեսը կարող է առաջին քայլը լինել Ռուսաստանի փլուզման նախապատրաստման ճանապարհին:

Պետք է մեկ բան հստակ լինի բոլորին՝ Արևմուտքը չի հանդուրժելու ԽՍՀՄ տիպի աշխարհաքաղաքական նոր միավորի ստեղծումն ու դրա համար անելու է ամեն բան՝ կասեցնելու ՌԴ աշխարհաքաղաքական առաջընթացը: Ու չնայած, մամուլում վերջին օրերին հայտնվում են նաև դավադրության տեսության ոգուն համահունչ վերլուծություններ, թե իրականում այս ամենը չէր կարող տեղի ունենալ առանց Կրեմլի իմացության, սակայն ամենավերջին ապուշը պետք է լինել՝ չտեսնելու, որ իրականում տեղի է ունենում Հյուսիսային Կովկասի պայթեցման հստակ փորձ՝ թելադրված դրսից, ինչը նաև մեծ հարված կարող է դառնալ ՌԴ-ի ներսում Պուտինի ունեցած վարկանիշի դեմ: Պատերազմը ՌԴ-ի դեմ արդեն հայտարարված է, իսկ դրա ընթացքում կիրառվող գործիքակազմերն ընդամենը դետալներ են:

Հարց է առաջանում՝ ի՞նչ կարող է այս ամենը նշանակել մեզ՝ հայերիս համար:

Նախ՝ նշենք, որ այստեղ՝ Երևանում, բավական հետաքրքիր ու գրեթե աննախադեպ կերպով են արձագանքել սանկտպետերբուրգյան դեպքերին. ուժեղացվել է երևանյան մետրոյի վերահսկողությունը: Իրավիճակն իրոք որ բավական նուրբ է, քանի որ ակնհայտ է՝ նման քայլի կարելի է ու պետք է գնալ միայն այն պարագոյւմ, երբ վտանգն իրոք զգալի է. վտանգ, փաստորեն, կա: Եվ սա ամենևին էլ պատահական չէ: Չմոռանանք, որ Հայաստանը Ռուսաստանի թիվ մեկ տարածաշրջանային գործընկեր դաշնակիցն է, ինչն ի սկզբանե չի բացառում նաև մեր՝ թիրախում հայտնվելու հավանականությունը: Ընդհանրապես՝ նկատենք, որ Հարավային Կովկասը ՌԴ համար ոչ պակաս պայթյունավտանգ գոտի է, մանավանդ, եթե հաշվի ես առնում Ադրբեջանում հզորացող իսլամիստական որոշ տարրերի ազդեցությունը. ապրիլյան դեպքերը՝ ասվածի վառ ապացույց (երկրորդ ապրիլ թույլ չտալու Ռուսաստանի ջանքերը կարելի է բացատրել նաև իսլամիզմի գործոնով):

Թե ինչ կլինի հետո կամ որքանով համապատասխան ուժերին կհաջողվի «Մեծ խաղ» կոչվածում բարեհաջող կերպով օգտագործել իսլամի ֆակտորը, ցույց կտա, թերևս ժամանակը, բայց որ Մերձավոր Արևելքում ԻԼԻՊ-ի ոչնչացումն ամենևին էլ չի նշանակելու դրա անհետացում աշխարհի երեսից, փաստ է. շատ հավանական է՝ ԻԼԻՊ-ը ակտիվ գործողություններ սկսի հենց Ռուսաստանի ներսում, որի առաջին դրսևորումն, անկասկած, սանկտպետերբուրգյան տեռորն էր:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության
Ամենադիտված