Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Հայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբ Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես Աշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ Փաշինյան 

Մոսկվան ծուղա՞կ է նախապատրաստել...

Վերլուծական

«Բակինսկի ռաբոչիյ» թերթում հրապարակված իր հոդվածում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը անդրադարձ է կատարել արցախյան հակամարտության կարգավորման ներկա փուլին: Վերջինս հայտարարել է, որ միջնորդների աջակցության շնորհիվ կողմերը կարողացել են զգալիորեն մոտեցնել իրենց դիրքորոշումները շատ վիճելի հարցերի շուրջ, արդյունքում՝ հիմնականում համաձայնեցված են հակամարտության կարգավորման բազային սկզբունքները:

Ըստ նրա, սակայն, Ադրբեջանն ու Հայաստանը տարբեր տեսակետներ ունեն այդ սկզբունքների իրագործման հերթականության հետ կապված։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բանակցային գործընթացը բավական երկար ժամանակ է՝ ինչ տորպեդահարված է: Կողմերի միջև ընդհանուր հայտարարի գալու որևէ ակներև միտում մինչ օրս չի արձանագրվել:

Լավրովի հայտարարության համաձայն ստացվում է, որ գործընթացը, որպես այդպիսին՝ չկա, սակայն վիճելի հարցերը կարծես թե կարգավորվում են: Արդյոք դա այդպես է, թե Մոսկվան պարզապես ակտիվության և առաջընթացի պատրանք է փորձում ստեղծել, այդ ընթացքում ժամանակ շահելով և խաղարկելով պահոցում գտնվող իր խաղաքարտը: Իսկ խաղաքարտը ոչ ավել ոչ պակաս իրենից ենթադրում է Ադրբեջանին ԵԱՏՄ շարքերը ներգրավելու Մոսկվայի անթաքույց ձգտումը և ցանկությունը: Այս պարագայում Բաքվից եկող ազդակները Մոսկվային լավատեսություն են ներշնչում: Պատահական չէ, որ Էլմար Մամեդյարովը «Նեզավիսեմայա գազետա»-ում հրապարակված հոդվածում ընդգծել է, որ Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև այսօր ռազմավարական գործընկերություն է հաստատված, և Մոսկվայի ու Բաքվի դիրքորոշումները մի շարք առանցքային հարցերում համընկնում են։

Այսինքն՝ Մամեդյարովը ակնարկում է, որ Բաքուն իր տարածքային ամբողջականության վերականգման հարցում մեծ հույսեր է կապում միջազգային հանրության ու հատկապես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ աշխարհագրական և պատմական առումներով Հարավային Կովկասի հետ մտերիմ կապեր ունեցող Ռուսաստանի հետ:

Ապրիլից հետո, ըստ էության, համանախագահողները մի խնդիր էին դրել՝ կարևորագույն խնդիրը նոր բռնկումներ թույլ չտալն է և ճանապարհներից մեկը, որը օգտագործվեց: Դրանք հանդիպումներն էին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում: Դրանից հետո պետք է տեղի ունենար երրորդ հանդիպումը Սանկտ Պետերբուրգում, մինչ այդ խոսքը Փարիզում հանդիպման մասին էր: Սկզբում այն հետաձգվեց, հետո ընդհանրապես տեղի չունեցավ: Այստեղ մի կարևոր հանգամանք էլ կա՝ թե՛ Սանկտ Պետերբուրգում, թե՛ դրանից առաջ Վիեննայում խոսվում էր շփման գծի երկայնքով երկու միջոցառման մասին, չնայած մինչ այդ՝ անցյալ տարվա դեկտեմբերին, խոսվել էր երեք նախաձեռնության մասին:

Հիմա դրանցից մեկի մասին արդեն չխոսվեց. դա շփման գծում հատուկ էլեկտրոնային սարքավորում տեղադրելու մասին էր: Ընդամենը խոսվեց երկու նախաձեռնության մասին. մեկը՝ ԵԱՀԿ դիտորդական խմբի՝ Կասպրշիկի խմբի ընդլայնումը, և մյուսը, որն, իմ կարծիքով, շատ ավելի կարևոր է, խախտումների հետաքննության մեխանիզմներ ստեղծելու մասին կետն էր:
Եռանախագահների վերջին այցի ժամանակ ստեղծվեց այն հստակ տպավորությունը, որ մնացել է միայն Կասպրշիկի խմբի ընդլայնման հարցը, որը, հետընթաց է Հայաստանի պահանջների նկատմամբ, որովհետև Հայաստանը այդ երեքի իրականացման համար էլ պնդում էր, հետո՝ երկուսի: Սրանից բացի, որ շատ ավելի կարևոր է, կարծես, եռանախագահողների ձևաչափից դուրս հետաքրքրական գործընթացներ էին գնում:

Համանախագահների տարածաշրջանային այցից առաջ որոշակի քարտեր բացեց Թուրքիայի արտգործնախարարը՝ Ստրասբուրգում իր ելույթում հայտարարելով, որ Ռուսաստանի նախաձեռնությունը հետևյալն է, որ որպես առաջին քայլ «հայերը պետք է դուրս գան հինգ շրջաններից»: «Սա Ռուսաստանի մոտեցումն է», որը, ինչպես ասաց Չավուշօղլուն՝ քննարկվել է Թուրքիայի հետ, և իրենք այդ մոտեցումը ողջունում են: Միաժամանակ ուզում եմ հիշեցնել, որ մայիս ամսից, նույնիսկ օրը կարող եմ ասել, դա Վիեննայում եռանախագահների հանդիպման օրն է, Միացյալ Նահանգները հստակ արտահայտեց իր դիրքորոշումը առաջին անգամ. Վիեննայի հանդիպումից բառացիորեն մեկ-երկու ժամ առաջ պետդեպարտամենտի կայքէջում հայտնվեց տեղեկություն, որ ԱՄՆ-ը, որպես կարգավորման բանաձև, տեսնում է «կարգավիճակ՝ տարածքների դիմաց» բանաձևը:

Հիմա, կարծես թե, այդ ծրագիրը, այսպես կոչված, Լավրովի պլանը ժամանակավորապես Ռուսաստանի օրակարգից հանվել է, և վստահ եմ՝ այլ գործոնների և աշխարհաքաղաքական գործոնների պատճառով: Տեսնում ենք՝ Ռուսաստանի շուրջ օրեցօր ձգվում է մեկուսացման օղակը՝ տնտեսական, քաղաքական, բարոյական մեկուսացման, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները և միջազգային հանրության գնահատականը Ռուսաստանի վերաբերյալ՝ պայմանավորված այդ իրադարձություններով, Ուկրաինայում, շատ այլ հարցերում, Եվրոպայում, ԱՄՆ-ի ընտրություններին խառնվելը, ինչևէ, Ռուսաստանը առայժմ, կարծես թե, սառեցրել է այդ ծրագիրը, ինչը հաստատվում է հայտարարություններով:

Առաջինը Միացյալ Նահանգների պետքարտուղարը հայտարարեց, որ հիմա կարգավորման հիմքեր չկան, որովհետև կողմերը պատրաստ չեն, այսինքն՝ պատասխանատվությունը դրվեց կողմերի վրա: Եվ այս գործընթացների ֆոնին Ալիևը չի բացառում, որ Ադրբեջանը կարող է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, և եթե նրա ասածները թարգմանենք դիվանագիտական լեզվից, նա ասաց՝ կհամաձայնենք, նայած ինչ պայմաններում և ինչ կտաք դրա փոխարեն:

Արդյո՞ք Ռուսաստանը կգնա նման համաձայնության, գիտակցելով լայնածավալ էքսկալացիա հավանականությունը… Տպավորություն է ստեղծվում, որ Մոսկվան այս փուլում ուղղակի ճնշումներ է սկսել գործադրել Հայաստանի ուղղությամբ, ինչն ուղեկցվում է, բնականաբար, Բաքվից համապատասխան ֆոնի ապահովմամբ:

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ամենադիտված