Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» «Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ» Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները 

Սաունա՝ Օպերայում

Վերլուծական

Հայաստանի մշակութային համայնքը, ինչու ոչ՝ նաև ողջ հասարակությունն այս օրերին յուրատեսակ շոկի մեջ է հայտնվել: Պատճառը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ վերջին օրերին չափազանց մեծ աղմուկ բարձրացրած նորահայտ գաղափարն է՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռեստորաններ բացելու մասին: Ավելին՝ պարզվում է՝ սկսել են խոսակցություններ շրջանառվել նաև այն մասին, որ Ամիրյանը պատրաստվում է նաև հետագայում շոգեբաղնիք կամ, ժողովրդի լեզվով ասած, սաունա բացել՝ ելնելով, կարելի է ենթադրել, Հայաստանում մշակույթը եկամտաբեր ոլորտ դարձնելու «բարի» մտադրությունից:

Երբ հայտնի դարձավ, որ Հասմիկ Պողոսյանին փոխարինելու է եկել մասնագիտությամբ լրագրող, մեդիա ոլորտում բավական պատկառելի ճանապարհ անցած ու շատերի կողմից համակրանք վայելող Արմեն Ամիրյանը, հասարակության ու մշակութային գործիչների շրջանում իրական հույսեր արթնացան առ այն, որ գոնե նոր նախարարի օրոք հնարավոր կդառնա երկրի մշակույթը դուրս բերել այն խորխորատից, որում այն հայտնվել էր հատկապես Հասմիկ Պողոսյանի կողմից վարվող սխալ քաղաքականության հետևանքով: Սակայն անցան շաբաթներ, ամիսներ, ու պարզ դարձավ, որ Ամիրյանից ունեցած սպասելիքներն իրականում բացառապես ինքնաներշնչանքի հետևանք էին, ու նոր նախարարը ոչ միայն չի պատրաստվում շտկումներ մտցնել նախարարության կողմից վարվող մշակութային քաղաքականությունում, այլև մշակույթը կոմերցիալիզացիայի ենթարկելուն ուղղված յուրատեսակ բանաձև ունի մշակած՝ իբր ոլորտը եկամտաբեր դարնձելու համար: Եթե սկզբում Ամիրյանի կողմից խոսվում էր գրախանութները ընտանեկան հանգստի վայրերի վերածելու կամ Հայաստանի մշակութային կարևորագույն օբյեկտների պատկերները, ասենք, գազավորված ըմպելիքների շշերի վրա պատկերելու մասին, ապա այժմ, դատելով ամեն ինչից, նախարարի մտքի ֆանտազիան է՛լ ավելի հեռուն է գնացել, ու Ամիրյանը հիմա էլ առաջարկում է Երևանի կարևորագույն խորհրդանիշներից մեկի շենքը փաստացի հյուրանոցառեստորանային համալիրի վերածել:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում սննդի օբյեկտներ, իսկ հետո էլ «սաունա» բացելու մասին մտքերը, ենթադրելի է՝ Ամիրյանի մոտ ծագել են արտասահմանյան երկրներ կատարած այցերի ժամանակ. նմանատիպ պրակտիկա, բայց ամենևին էլ ոչ նույնական, տարածված է հատկապես Եվրոպայում, ուր հաճախ կարող ես տեսնել այս կամ այն թանգարանում կամ թատրոնում գործող թանկարժեք ռեստորաններ՝ հաճախ՝ նախատեսված բացառապես տեղի աշխատակիցների համար:

Անկասկած է, որ Ամիրյանի նախաձեռնությունը՝ համապատասխան վայրում մի քանի հանրային սննդի օբյեկտներ կառուցելու, ունի միանգամայն նյութապաշտական դրդապատճառներ. մարդն ընդամենը փորձում է առավելագույնս ինքնադրսևորվել այն շրջանակներում, որում ի պաշտոնե հայտնվել է՝ այդպիսով հավելյալ եկամտի աղբյուրներ ստեղծելով ինքն իր համար. միայն տեղանքի վարձի գումարը բավական է՝ կարճ ժամանակահատվածում գերհարուստների շարքը դասվելու համար:

Անքննարկելի է՝ ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ, որպեսզի այնպիսի կարևորագույն կառույց, ինչպիսին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքն է, ինչ-որ մեկի մտքի անհաջող թռիչքի հետևանքով վերածվի սննդի կամ անձնական հիգիենայի սովորական օբյեկտի. ազգային խորհրդանիշներն ու մշակութային արժեքները շարքային «քյաբանոց» դարձնելն ուղղակի աններելի հանցանք կլինի:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության
Ամենադիտված