Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Իմա՞ստը

Վերլուծական

Երբ Հայաստանում տարիներ առաջ արմատներ էր սկսում ձգել ապահովագրական բիզնեսը, այսինքն՝ Հայաստան էր մուտք գործում քաղաքակիրթ աշխարհում վաղուց գոյություն ունեցող մի համակարգ, շատերը լիահույս էին, որ մեր երկրում ևս կհաջողվի այնպիսի ճիշտ հիմքերի վրա դնել այդ ամենը, որ համեմատաբար կարճ ժամանակահատվածում բնակչությունը սեփական մաշկի վրա կզգա դրա դրական կողմերը. համենայնդեպս՝ այդպես պրոպագանդվում էր: Անցան, սակայն տարիներ, ու բոլորին պարզ դարձավ, որ այդ ամենն իրականում խաբկանք էր:

Արդեն հայտնի է դարձել, որ Առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել համապատասխան փոփոխություններ մտցնել բժշկական ապահովագրության ոլորտում. մի քանի ամսից այդ կարևորագույն գործառույթն անցնելու է մասնավորին՝ ապահովագրական ընկերություններին: Մասնավորապես՝ նախատեսվում է սոցիալական փաթեթի շրջանակներում պետական ծառայողներին տրամադրվող բժշկական ապահովագրության համակարգը հիմնովին վերանայել, վերասահմանել: Այստեղ հետաքրքիրն այն է, որ մի քանի տարի առաջ հենց այս նույն համակարգն էր գործում Հայաստանում, որը, սակայն, մի շարք օբյեկտիվ պատճառներից ելնելով, կասեցվել էր. համապատասխան գործառույթը պետությունն էր իրականացնում:

Թե հատկապես ինչն է ստիպել Առողջապահության նախարարությանը անցում կատարել հին համակարգին, այնքան էլ հասկանալի չէ: կարելի է ենթադրել՝ ներկա համակարգի՝ ամենևին էլ ոչ անթերի լինելն ու առաջ եկած խութերը. դրանք, անկասկած, այնքան էլ քիչ չեն ու եթե հարկ լինի, ապա երկար կարելի է թվարկել այն բոլոր թերությունները, որ առայժմ գործող համակարգն ունի: Սակայն հարց է առաջանում՝ չկա՞ր ավելի էֆեկտիվ մեթոդ՝ խնդիրը լուծելու, քան հին ու իրեն չարդարացված համակարգին կրկին անգամ վերադառնալն էր: Վերջիվերջո, եթե այն այդքան լավը լիներ, էլ ինչո՞ւ էին ժամանակին դրանից հրաժարվում:

Խնդիրները, որոնք առաջացել էին այն ժամանակ, անկասկած է, առաջ են գալու նաև հիմա, երբ նոր որոշումը կյանքի կոչվի: Առաջին խնդիրը, որ կարող է առաջ գալ ու, վստահաբար, գալու է, միջոցների անադյունավետ օգտագործման խնդիրն է լինելու. որպես կանոն՝ մասնավոր ապահովագրական ընկերություններն, ելնելով սեփական բիզնես շահերից, կանեն ամեն բան, որպեսզի հնարավորինս քիչ միջոցներ ծախսեն իրենց այցելուների վրա. արդյունքում, ինչպես նախկինում, նույն պետության կողմից տրամադրվող հսկայական միջոցները դառնալու են ոչ թե բնակչության վերքին սպեղանի, այլ՝ ստիմուլ՝ առողջապահական ընկերությունների համար. փաստացի տեղի է ունենալու միջոցների փոշիացում, որի համար, բնականաբար, ոչ ոք առանձնապես պատասխանատվություն չի կրելու (Հայաստանում «պատասխանատվություն» ասվածն առհասարակ հարաբերական հասկացություն է):

Պետք է նկատել, որ նախկինում որպես պատճառաբանություն՝ բժշկական ապահովագրությունը մասնավորին հանձնելու, բերվում է այն կեղծ փաստարկը, թե իբր ընկերությունները, ելնելով բիզնեսի տարրական օրենքից՝ մրցակցությունից, միմյանց միջև կմրցակցեն ու այդպիսով, կբարձրանա մատուցվող ծառայությունների որակը. կարծում էին, թե շուկայական օրենքներն այստեղ ևս կգործեն ու արդյունքում, շարքային քաղաքացին հնարավորություն կստանա՝ առավել բարձակարգ սպասարկում ստանալու: Անցավ, սակայն, որոշակի ժամանակ ու պարզվեց, որ Հայաստանում, օբյեկտիվ, թե սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, մրցակցության օրենքը չի գործում, ու դեռ ավելին՝ մասնավոր ընկերությունները «խալտուրա» են անում ու պատշաճորեն չեն էլ սպասարկում իրենց հաճախորդներին. կարճ ասած՝ մարդկանց առողջության հաշվին բիզնես են անում: Եվ դա, ի դեպ, բնական է. ցանկացած մասնավորի, եթե չվերահսկես, եթե պետական վերահսկողություն չսահմանվի նրա գործունեության նկատմամբ, ապա ցանկացած պարագայում ու ցանկացած ոլորտում նույն իրավիճակը կտիրի. պետք է հոգեբանություն հասկանալ. ապահովագրական ընկերությունների ղեկավարները ևս սովորական կապիտալիստներ են. ո՞վ է տեսել, որ կապիտալիստը սեփական գրպանի հաշվին հոգ տանի հասարակ բնակչության նկատմամբ. դա ուղղակի աներևակայելի է հատկապես մեր երկրի պայմաններում:

Հիմա հարց է առաջանում՝ ի՞նչն է հատկապես ստիպել Լևոն Ալթունյանին՝ գնալու նման վիճահարույց քայլի: Ի դեպ՝ ասում են՝ ապահովագրական բիզնեսում նրա ներգրավվածությունն է պատճառը…

Թե որքանով է այս պնդումը համապատասխանում իրականությանն, իհարկե, դեռևս հարց է, բայց որ դրանից խնդրի էությունն ու սրությունը չեն փոփոխովում, անհերքելի է. հարկավոր է մշակել միանգամայն նոր մոդել, որը չի լինի նախկինի կրկնությունն ու զերծ կլինի ներկա մոդելի թերություններից. բնակչության առողջության հաշվին փող աշխատելը, մեղմ ասած, անթույլատրելի է:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված