Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Ու՞մ կզոհի Կարեն Կարապետյանը...

Վերլուծական

Երեկ Կառավարության շենքի մոտ տոնավաճառների առեւտրականների բողոքի ցույցը կարելի է համարել Կարեն Կարապետյանի իրական վարչապետության առաջին օրը եւ միաժամանակ այդ վարչապետության հետհաշվարկը: Գատնիք չէ, որ իշխանության ներսում առկա էր ներքին կոնսենսունս կապված Կարապետյանի ինքնուրույն գործելու ժամկետների հետ:

Վարչապետը կարող էր այդպես վարվել մինչև ընտրությունները: Այժմ դրանք ավարտվել են, ընդ որում ընտրությունների ընթացքը և արդյունքը Կարապետյանի համար երկակի իրավիճակ են ստեղծել: Մի կողմից նա հանդիսանալով գործող քաղաքական ուժի նախընտրական դեմքը, իր դրայվի և փոփոխությունների ջատագովի իմիջի շնորհիվ կարողացավ ապահովել հանրային ընկալման քիչ թե շատ ընդունելի մակարդակ հանրապետականի համար, սակայն փաստը մնում է փաստ, որ ձայն ՀՀԿ-ին բերել է ոչ թե վարչապետի դրայվը, այլ ռեյտինգային թեկնածուները:

Մամուլում բազմաթիվ քննարկումներ են ընթանում առ այն, որ վերջիններս երկար չեն պատրաստվում հանդուրժել Կարեն Կարապետյանի կոշտ հայտարարությունները և գործելաոճը: Երեկվա դեպքերը մերկացրին նաև այդ հակասությունների լարը: Ներկայում հետընտրական վերադասավորումների փուլն է, որը միտված է 2018թ-ին ներքաղաքական նոր ստատուս-քվոյի ձեւավորմանը՝ կառավարման նոր կարգին անցնելու պայմաններում: Կարեն Կարապետյանը կարող է դառնալ այս գործընթացի թե սուբյեկտ, թե օբյեկտ:

Երկրում իրական ընդդիմության բացակայության պայմաններում, ինչպես և ակնկալվում էր հիմնական պայքարը ընթանում է ներիշխանական ճամբարում: Անշուշտ, Կարեն Կարապետյանը այդ ամենը քաջ գիտակցում է, և ունի ռեալ լուծումներ: Այլ հարց է առկա ներիշխանական լարվածության և տեղ-տեղ նաև շահերի բախման պայմաններում Կարապետյանը ի զորու կգտնվի կիրառել այդ լծակերը և առաջ քաշել լուծումները: Վարչապետի համար անակնկալները այլևս պետք է սպասելի լինեն: Երեւի թե կասկած չկա, որ Սերժ Սարգսյանն ունի 2018թ-ի մի քանի սցենար:

Նա ինքը բաց է պահում բոլոր սցենարների հավանականությունը, որեւէ կոնկրետ բան չասելով նախագահի պաշտոնից հետո իր քաղաքական ճակատագրի կամ ծրագրերի մասին: Իսկ Կարեն Կարապետյանն ունի՞ 2018թ-ի քաղաքական սցենար: Կարեն Կարապետյանն էլ այդ մասով չի արտահայտվել որոշակի: Նա արել է մի քանի հայտարարություն, որոնք առաջին հայացքից թվում են վարչապետ մնալու հավակնության կամ պատրաստակամության հաստատում, բայց, մյուս կողմից, դատելով Կարեն Կարապետյանի գործունեությունից, նա համառորեն հրաժարվում է քաղաքական բաղադրիչից:

Երեկվա դեպքերը ուշագրավ էին հենց նրանով, որ այժմ Կարեն Կարապետյանը ստիպված է լինելու դուրս գալ լավ կառավարչի դերից և դառնալ լավ քաղաքական վարչապետ: Դա է միակ ելքը պատասխանել այն մարտահրավերին, որը այսօր վարչապետին նետել է իշխանական բուրգը: Արթնացող հանրային դժգոհությունը հարված է Կարեն Կարապետյանին, որի ծանրությունը լինելու է պրոգրեսիվ եւ մեծանալու է «հակահարվածի» ուշանալու ամեն օրվան զուգահեռ: Հակահարվածը կարող է լինել Կարեն Կարապետյանի քաղաքական ծրագրային հավակնության դրսեւորումը: Դրա հետ մեկտեղ վարչապետը չի թաքցնում, որ սեփական թիմի արդյունավետության բարձրացման համար դիմելու է կառավարության կազմի փոփոխությանը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ առնվազն յոթը նախարար հրաժեշտ կտա իր պաշտոնին:

Ընդ որում, դրանք այն նախարարներն են, որոնք համակարգում են տնտեսության ամենատարբեր ոլորտներն ու համայնքային ենթակառուցվածքները: Ակնհայտ է, որ այս ամիսներին Կ. Կարապետյանն իր կառավարության հին ու նոր անդամներով չկարողացավ էական փոփոխություններ գրանցել: Գոնե հետագա զարգացումների համար հիմք ստեղծել: Նա դեռևս չի կարողացել, ինչպես ինքն էր ասում, ամբողջությամբ ախտորոշել Հայաստանի տնտեսության հիվանդությունները:

Իսկ հիմա՝ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ նորից վարչապետ նշանակվելու հարց է առաջանում, երբ նա իր աշխատանքի արդյունքները ցուցադրելու և այդ պաշտոնին արժանի համարվելու խնդրի առաջ է կանգնած, այդ ճանապարհին պատրաստ է զոհել բոլորին: Իհարկե, խոսքը վերաբերում է այն նախարարներին, ում հասնում է նրա ձեռքը, սկսած յուրայիններից: Իսկ գուցե վարչապետը որոշել է, որ նրանցից յուրաքանչյուրը կդառնա մենեջեր իր ոլորոտում և ինքը ի վերջո կկարողանա զբաղվել քաղաքականությամբ՝ կանխելով վարչապետության ավարտի արդեն իսկ սկսած հետհաշվարկը…

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված