Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Որ պարագայում կգա հատուցման ժամը...

Վերլուծական

Հայոց ցեղասպանության՝ միջազգային առումով անպատժելիությունը նոր ոճիրների թատերաբեմ դարձրեց 20-րդ՝ քաղաքակրթությամբ և նվաճումների վերելքով պարծեցող դարը։ «Ո՞վ է հիմա հիշում հայերի ցեղասպանությունը», համախոհներին հանգստացնում էր Հիտլերը՝ սառնասրտորեն ավելացնելով մահվան ճամբարները։ Անպատժելիությունը դուռ բացեց նաև անցյալ դարավերջին Սումգայիթում, Բաքվում և այլ տեղերում հայ բնակչության նոր ջարդերի, բնիկ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի իշանությունների սանձազերծած Ղարաբաղյան պատերազմի համար։

Ներկայիս Թուրքիայի կառավարությունը՝ չնայած համայն հայության, միջազգային հանրության համառ ու հետևողական պահանջներին, աշխարհի երկու տասնյակից ավելի պետությունների կողմից պաշտոնապես ճանաչմանը, ժամանակակից բազմաթիվ, այդ թվում՝ թուրք հայտնի մտավորականների կոչերին, ժխտում է ցեղասպանության իրողությունը՝ փորձելով խորամանկորեն խուսանավել, այսպես կոչված, նոր մոտեցումների թիկունքում, ամեն կերպ ջանում է խուսափել պատմական պատասխանատվությունից։

Ուզենք թե չուզենք՝ Հայոց ցեղասպանության խնդիրն օգտագործվելու է, այն վաղուց է դարձել մահակ՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելիս: Բայց այստեղ կա մեկ այլ հանգամանք. մենք չպետք է սպասենք, թե որ երկիրն իր շահերից ելնելով ու երբ կորոշի մեր հարցը որպես մահակ կամ ապտակ օգտագործել Թուրքիայի դեմ: Կողքից դիտորդի պես չպետք է նայենք, թե մեր խնդիրն ինչպես է օգտագործվում, այլ ինքներս մասնակցենք Թուրքիային պատժելու գործընթացին, եւ, որպես ցեղասպանության զոհ դարձած ժողովուրդ, հասնենք մեր ոտնահարված իրավունքի վերականգնմանը:

Այո՛, մենք հետևողական ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, բայց արդյո՞ք դա բավարար է: Հայաստանի կողմից առաջ քաշված ֆուտբոլային դիվանագիտությունը գուցե լավագույն նպատակներն էր հետապնդում, սակայն փաստը մնում է փաստ՝ կրկին անգամ ներքաշվեցինք Թուրքիայի վարած կեղտոտ խաղերի մեջ, ինչից առաջին հերթին տուժեց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Մեր սխալները, սակայն, դրանով չեն ավարտվում: Թե՛ պետական, թե՛ հանրային գիտակցության մակարդակներում մենք շարունակում ենք դիտարկել Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման գործընթացը՝ իբրև նպատակ: Մինչդեռ՝ վաղուց ժամանակն է այս պրոցեսը դիտարկել իբրև միջոց՝ Թուրքիային պատասխանատվության ենթարկելու և բարոյական ու նյութական, ինչպես նաև տարածքային փոխհատուցման հասնելու համար:

Պետք է հասկանանք անչափ կարևոր մի իրողություն. միջազգային քաղաքականության մեջ առաջնորդվում են շահերով և միայն շահերով: Այդ իսկ պատճառով՝ հուսալ, որ հանուն վեհ մարդկային գաղափարների՝ միջազգային հանրությունը կճանաչի հայերի ցեղասպանությունը և դրանով կհարվածի Թուրքիայի հետ իր ռեալ տնտեսական և քաղաքական շահերին՝ մեղմ ասած, միամտություն է: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ուժային կենտրոնների համար եղել է և կմնա մահակ՝ թուրքական քաղաքականության վրա ազդելու համար: Մեր գերնպատակը պետք է լինի՝ այդ մահակը գործարկելու առիթներ ստեղծելը: Որքան պատկառելի լինի առիթը, այնքան ցավոտ կլինի մահակի հարվածը: Բացի այդ, անհրաժեշտ է օգտագործել Թուրքիայի ներքին խնդիրները՝ Հայոց ցեղասպանության ճանաչման առաջխաղացման համար:

Առաջին հայացքից կարող է թվալ, որ Թուրքիան դինամիկ կերպով զարգանում է: Մանրամասն դիտարկման դեպքում, սակայն, պարզվում է, որ Թուրքիան լուրջ ներքաղաքական ու տնտեսական խնդիրներ ունի: Դա պետք է վերլուծել ու օգտագործել Ցեղասպանության ճանաչման տեսանկյունից: Վերջին տարիների Էրդողանի կառավարությունը հարձակման է ենթարկում զանգվածային լրատվամիջոցներին ու խոսքի ազատությունը, հատկապես՝ կառավարությանը քննադատաբար անդրադարձած անձանց ու լրատվամիջոցներին: Ընդ որում, այն ավելի մեծ տարածություն է ստեղծում նախկինում սուր ազգայնական հարցեր համարվող այնպիսի քննարկումների համար, ինչպիսիք են հայերի ու քրդերի կարգավիճակը:

Սակայն, ինչքա՞ն հեռու կարող է Թուրքիան գնալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, անհայտ է մնում: Իրադրությունը, որում հայտնվել է Անկարան, խորանում է ներքին ու արտաքին գործոնների ազդեցությամբ: Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կեղծելուց հետո Էրդողանն անսահմանափակ լիզորություններ է ստանալու, ինչը ենթադրում է, որ մոտակա տարիներին այս երկրից ժողովրդավարական բարեփոխումներ, հարևանների հետ հարաբերությունների կարգավորում՝ պետք չէ սպասել: Եվ դա առաջին հերթին հարվածելու է հենց Թուրքիային, քանի որ այն աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ավանտյուրաները, որոնց մեջ ներքաշվելու հարցում Էրդողանը մեծ վարպետ է, է՛լ ավելի են մեծացնում ուժային կենտրոնների կողմից վերը նշված մահակի կիրառման հավանականությունը….

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված