Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Փոխում են, որ ի՞նչ անեն

Վերլուծական

Դժվար է ասել, թե որքանով կարող է գործազրկության քրոնիկ պակասից տառապող հասարակության կամ պետության համար մայիսի 1-ը տոն համարվել, բայց երևի թե տուրք տալով անցյալի ավանդույթներին կամ ուղղակի աշխարհից հետ չմնալու համար՝ մեր երկրում ևս մայիսի 1-ը հայտարարվել է ոչ աշխատանքային օր. աշխարհի 140 երկրներում այս օրը Աշխատավորի տոն է հայտարարված: Տեղեկության կարգով նշենք, որ տոնն այս ծագել է ԱՄՆ-ում, ուր 1886-ի այս օրը աշխատավորները կազմակերպել էին գործադուլ' աշխատանքային օրը 8 ժամ դարձնելու պահանջով: Գործադուլն ավարտվել էր ոստիկանության հետ բախումներով ու արյունահեղությամբ, տեղի էին ունեցել ձերբակալություններ, իսկ կազմակերպիչներին էլ դատապարտել էին մահվան:

Հայաստանում այս տոնը հատկապես մեծ շուքով էր նշվում խորհրդային տարիներին: Ճիշտ է, այսօր ևս փորձում են օրվա խորհուրդը պահպանել, սակայն ակնհայտ է, որ այն այլևս հասարակության շրջանում ոչ մի կերպ չի ասոցացվում տոն հասկացության հետ: Սրա պատճառներն, անկասկած, տարբեր են' սկսած աշխատանք չլինելու ու երկրում տոտալ գործազրկության իրողություներից, վերջացրած աշխատավորների իրավունքների նունքան տոտալ ոտնահարմամբ. գաղտնիք չէ, որ այսօր ամենաանպաշտպան վիճակում են գտնվում հենց աշխատավորները, ովքեր վաղուց դարձել են իրենց գործատուների ճորտերը. Հայաստանում այս իմաստով ճորտատիրական կարգեր են հաստատված:

Հարցը, թե հատկապես ինչով կարող է այս իրավիճակը պայմանավորված լինել, առանձնապես բարդերից չէ. նման ողբերգական իրավիճակը պայմանավոված է հայաստանյան սոցիալ-տնտեսական դաժան իրողություններով: Այսօր աշխատող մարդն իր իրավունքների համար չի պայքարում ոչ թե այն պատճառով, որ բավարարված է իր աշխատանքային պայմաններից կամ աշխատավարձից, այլ այն պարզ պատճառով, որ ծպտուն հանելու դեպքում մեկ վայրկյան անց կանգնելու է դրսում հայտնվելու վտանգի առաջ: Իսկ անաշխատանք մնալ մի երկրում ու մի ժամանակաշրջանում, երբ մարդիկ անգամ բեռնակրի կամ մատուցողի գործին «կակա» են ասում, աններելի քայլ կլիներ ցանկացած երեխայատիրոջ համար:

Հարց է առաջանում՝ ի՞նչ է անում այսօր պետությունն՝ իր քաղաքացիների համար կենսական նշանակություն ունեցող խնդիրը լուծելու համար: Ասում են' ուզում են աշխատանքային օրենսգիրքը փոխել՝ այն դարձնելով առավելապես սոցիալական, բխող նախևառաջ աշխատավորի շահերից: Իհարկե, միգուցե ոմանք սրա մեջ լուսավոր կետ կարող են տեսնել, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ չնայած անցյալում բազմաթիվ անգամներ են շտկումներ, հավելումներ մտցվել համապատասխան օրենսգրքում, բայց այն ոչ մի կերպ չի թեթևացրել մարդկանց հոգսերը, կարող ենք վստահաբար ասել, որ նույնիսկ եթե Շվեյցարիայի աշխատանքային օրենսգիրքն ել բերեն-դարձնեն Հայաստանինը, դրանից ոչինչ չի փոխվելու: Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով. օրենքի մարդասիրական դրույթները շարունակելու են մնալ թղթի վրա ու կյանքի չեն կոչվելու՝ արժանանալով մյուս բոլոր օրենքների ճակատագրին: Իսկ սա նշանակում է, որ փոխարենը նոր աշխատանքային օրենսգիրք ընդունելու, գլուխ ցավեցնելու կամ, ասենք, թանաքի ավելորդ քանակություն վատնելու, շատ ավելի լավ կլիներ՝ նույն կառավարությունը ձեռնամուխ լիներ Հայաստանում հաստատված անբարեհույս բարքերի ու կարգերի գոնե աստիճանական փոփոխության: Ո՞վ չգիտի, թե այսօր նույն իշխանական օլիգարխներն ինպիսի արտոնություններ են վայելում երկրում: Ասենք՝ ո՞վ կարող է պատկերացնել, որ ինչ-որ շարքային քաղաքացի' 200 000 դրամ կամ ավելի քիչ ստացող մեկը, զուտ ֆիզիկապես ի վիճակի կարող է լինել դատի տալու իր այն շեֆին, ով մտերիմն է այս կամ այն օլիգարխի ու վայելում է նրա բարեհաճությունը: Ամենամեծ կտորը, որ կմնա այդ դատի տվողից, երևի թե ականջը կլինի…

Միայն ՍԱՍ-ի Արտակի հետ կապված պատմությունը բավարար է' պատկերացում կազմելու համար, թե ինչ վիճակում են գտնվում այսօր աշխատավոր մարդիկ, թե ինչ ստորացուցիչ հոգեբանական ճնշումների կարող են նրանք ենթարկվել սրա-նրա քմահաճույքների պատճառով: Աշխատանքային օրենսգիրք չէ, ուզում եք՝ Սահմանադրությունն էլ տարին մի ութ անգամ փոփոխեք, դրանից ոչ ոք կամ ոչինչ չի փոխվելու: Ի՞նչ է, մենաշնորհատերերը իրենց գերշահույթների՞ց են հրաժարվելու, թե՞ ելնելով զուտ մարդասիրական զգացողություններից' աշխատավարձերն են բարձրացնելու, ու ով 8 ժամից ավել աշխատի՝ հավելավճարներ են տրամադրելու…

Քաղաքակիրթ երկրներում ևս, ինչ խոսք, ամեն բան իդեալական չէ, սակայն այնտեղ կան վաղուց ներդրված մեխանիզմներ ու գործող ինստիտուտներ, որոնք օգնում են աշխատավորներին' պաշտպանելու իրենց իրավունքները. արհմիություններն այնտեղ մեծ դեր ու ազդեցություն ունեն հասարակական ու նաև քաղաքական կյանքում ու հստակորեն իրականացնում են օրենքով սահմանված իրենց պարտականությունները: Մինչդեռ Հայաստանն այս առումով ուղղակի աղետալի վիճակում է գտնվում. արհմիությունները վաղուց դարձել են պատմական հիշողություն' չնայած այն հանգամանքին, որ զուտ ձևականորեն դրանք գոյություն ունեն. նույնիսկ արհմիությունների կոնֆեդերացիա ունենք:

Այսօր Հայաստանի աշխատավորին հուզող խնդիրներն այնքան բազմաբղետ ու բազմաքանակ են, որ մեկ հոդվածի շրջանակներում դժվար թե հնարավոր լինի մանրամասնել դրանք: Անհերքելի է' նույն արտագաղթի հիմնական պատճառներից մեկը ոչ միայն աշխատատեղերի բացակայությունն է, այլև աշխատանքային ստորացուցիչ պայմանները. մարդ օրվա 16 ժամն աշխատում է, հացի փող էլ չի հասցնում, էլ ո՞ւր մնացին իրավունքների պաշտպանությունը կամ նմանատիպ զիզի-բիզի բաները. դրանք քաղաքակիրթների համար են, քարից հաց քամողներիս համար չեն:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված