Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Խաղը թեժանում է…

Վերլուծական

Ռուս-թուրքական հարաբերությունների հակասականությունը Հայաստանի համար այնպիսի հարցերի թվին է պատկանում, որոնք հաճախ ռացիոնալ տրամաբանության շրջանակներից դուրս են գտնվում ու չունեն միանշանակ պատասխան: Հայաստանը վաղուց պատմականորեն մի իրավիճակում է գտնվում, երբ մեր երկրի համար հավասարապես վտանգավոր է ինչպես ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումն, այնպես էլ այդ երկու երկրների միջև լարվածությունը. երկու պարագաներում էլ, ինչպես կյանքն է ցույց տալիս, Հայաստանը գրեթե հավասարապես տուժողի դերում է հանդես գալիս:

Սոչիում ավարտվել է Պուտին-Էրդողան հանդիպումը: Պետք է նկատել, որ այն բավական ջերմ մթնոլորտում է անցել ու այլևս անկասկած է, որ ռուս-թուրքական հարաբերություններում նախկին լարվածությունը հաղթահարված է: Իհարկե, հարցը, թե այդ հարաբերությունները որքանով կարելի է անկեղծ ու փոխադարձ վստահության վրա հիմնված համարել, քննարկման միանգամայն այլ՝ սեպարատ թեմա է, սակայն փաստ է, որ գոնե առերևույթ կերպով այդ հարաբերությունները վերականգնված կարելի է համարել:

Հարցն այս ամենում, սակայն, մեկ այլ բան է՝ ինչի՞ն են ձգտում հասնել Պուտինն ու Էրդողանը՝ համատեղ ջանքերվ վերականգնելով խաթարված հարաբերությունները: Նախ՝ Ռուսաստանի առումով պետք է շեշտել, որ այդ հարաբերությունների վերականգնումը նախևառաջ անհրաժեշտ է Սիրիայում Թուրքիայի հետ բախում թույլ չտալու համար՝ մի բան, որին այնքան ձգտում է Արևմուտքը: Պուտինի գերխնդիրն այսօր մի բան է՝ խուսափել սիրիական ճահճից ու անել ամեն բան, որպեսզի Միջագետքը չդառնա Ռուսաստանի համար այն, ինչ դարձավ Վիետնամը ԱՄՆ-ի համար կամ Աֆղանստանը՝ ԽՍՀՄ-ի: Իսկ որպեսզի ՌԴ-ն կարողանա հնարավորինս քիչ կորուստներով ու շահած դուրս գալ այս ողջ պատմությունից, հարկավոր է որպեսզի ավելորդ թշնամիներ՝ ի դեմս Էրդողանի, ի հայտ չգան, քանի որ այդ պարագայում ոչ միայն ՌԴ միջազգային հեղինակությունն էապես կտուժի, այլև ՌԴ-ն կհայտնվի բարդագույն ֆինասնատնտեսական վիճակում: Այլ կերպ ասած՝ Էրդողանի ձեռքը սեղմելով՝ Պուտինը փորձում է փրկել Ռուսաստանն անկանխատեսելի ապագայից՝ միևնույն ժամանակ չմոռանալով՝ ով է իր առջև կանգնած:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այստեղ Թուրքիան միանգամից մի քանի խաղ է սկսում: Իրականում բարեկամական ձեռք մեկնելով Պուտինին՝ էրդողանն ամենևին էլ չի հրաժարվում իր նկրտումներից. թե՛ Սիրիայում, թե՛ Անդրկովկասում Թուրքիան հետապնդում է հստակ նպատակներ ու, վստահաբար, չի պատրաստվում դրանցից հրաժարվել: Այս իմաստով Հայաստանի համար հատկապես կարևոր է Անդրկովկասում ստեղծված իրավիճակն ու այն հնարավոր զարգացումները, որ կարղ են տեղի ունենալ այստեղ: Անկասկած է, որ Թուրքիան այլևս հանդես է գալիս տարածաշրջանային խաղացողի դերում, ինչն ուղղակիորեն ուղղորդվում է Արևմուտքի կողմից ու որն կրկին ուղղակիորեն հակասում ՌԴ շահերին: Առերևույթ կերպով լարված պահեկով հարաբերություններն Արևմուտքի հետ՝ Անկարան իրականում քայլ առ քայլ իրականացնում է նույն արևմտյան կառավարման կենտրոնների նպատակներն այն տարածաշրջաններում, որոնք ուղղակիորեն շոշափում են ՌԴ շահերը: Այս իմաստով ավելորդ չէ նկատել, որ 21-րդ դարասկիզբը չափազանց նման է 20-րդ դարասկզբին. պատմությունը, եթե կուզեք, կրկնվում է: Ու ինչպես այն ժամանակ էր Քեմալը ձևանում կարմիր ու այդպիսով փորձում զիջումներ կորզել կարմիր Ռուսաստանից, նույնպես և հիմա Էրդողանն է փորձում ՌԴ բարեկամի դիմակը երեսին՝ Պուտինի հետ գործարքի գնալ ինչ-ինչ հարցերում և, մասնավորապես, նույն Անդրկովկասում՝ կապված նաև արցախյան հակամարտության հետ: Սակայն կրկնել Քեմալի հաջողություններն Էրդողանը ոչ մի կերպ չի կարող ու դրանում երկրորդ կարծիք լինել չի կարող,քանի որ Պուտնիը Լենին չէ ու առաջնորդվում է բացառապես իր երկրի ազգային շահերով:

Հետևաբար՝ ակնհայտ է, որ թուրք ազերիական հրոսակներին չի հաջողվելու կուլ տալ Հայաստանն այնպես, ինչպես Քեմալը կուլ տվեց Արևմտյան Հայաստանն ու Արևելյան Հայաստանի մի մասը. մենք թյուրքական աշխարհի կոկորդին մնացած ոսկոր ենք, ու մեր այդ դերակատարմամբ էապես օգնում ենք ռուսներին՝ վերահսկողության տակ պահել իրավիճակը հարավային կիսագնդում, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը չի կարող այնպիսի արմատական քայլերի դիմել,որոնք կարող են վտանգի տակ առնել Հայաստանը, ու նույնիսկ եթե որոշ ազատագրված տարածքների հարց էլ բարձրանա ապագայում, ինչի մասին, ի դեպ, խոսել էր նաև Դուգինը, ապա դա տեղի է ունեալու ոչ թե այն պատճառով, որ Մոսկվան ցանկանում է հաճոյանալ Ալիևին, այլ այն պարզ պատճառով, որ այդ տարածքներում ռուս խաղաղապահների մուտքն էապես ուժեղացնելու է ՌԴ դերն Անդրկովկասում՝ մի բան, որն իրականում հակասում է թուրքական գլոբալ շահերին. ազատագրված տարածքները ամենևին էլ նվեր չեն տրվելու Բաքվին,ու դրանք պետք են հենց Մոսկվային՝ իր ռազմաքաղաքական դիրքրը տարածաշրջանում ամրապնդելու համար: Սակայն այստեղ մեծ հարցն էլ այն է, թե որքանով ռուսներին կհաջողվի իրագործել իրենց պլանը, քանի որ ակնհայտ է, որ ոչ ոք նրանց թույլ չի տալու միանձնյա կերպով զորք մտցնել ազատագրված տարածքներ:

Հետևաբար՝ քանի դեռ Մոսկվան վստահ չէ, որ Հայաստանին ստիպելով հանձնել ազատագչրված տարածքները, չի կարողանալու  կատարյալ վերահսկողության տակ առնել Անդրկովկասը, չի գնա արկածախնդիր ոչ մի գործարքի. ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումը հարկավոր է դիտարկել նաև Անդրկովկասում իրավիճակը վերահսկելի պահելու Ռուսաստանի ցանկության տեսանկյունից. ներկա պահին իրականում ստատուս-քվոն չունի այլընտրանք, որի պահպանմանն են ուղղված նաև ՌԴ ջանքերը:

Այսպիսով՝ պետք է արձանագրել հետևյալն՝ առերևույթ կերպով Մոսկվան, կարգավորելով հարաբերություններն Անկարայի հետ, իսկ Անկարան էլ՝ Մոսկվայի հետ, այս երկու երկրները, սակայն, չեն հրաժարվում իրենց պլաններից, որոնք միմյանց ուղղակի հակոտնյա են թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ Անդրկովկասում: Ի՞նչ է մնում անել Հայաստանին: Միայն մեկ բան՝ վարել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն ու փորձել գործոն հանդիսանալ. չնայած ակնհայտ է, որ այդ անելը ստեղծված իրավիճակում չափազանց բարդ է լինելու:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված