Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Պուտինի պլանը հայտնի է

Վերլուծական

Հայաստանում կարծես բավական մեծ աղմուկ է բարձրացրել մայիսի 5-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ «Միր 24»-ին տված հարցազրույցն, ուր նա անդրադարձել է ՌԴ պլաններին' առնչվող Իսլամական պետությանը: Լավրովն այդ հարցազրույցում խոստացել է ավարտին հասցնել ԻԼԻՊ-ի դեմ պայքարը, որն, իր խոսքերով, բնակեցվել է Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում, ինչպես նաև Աֆղանստանում, որոնք սահմանակից են Ռուսաստանի հարևաններին և դաշնակիցներին: Լավրովը հավելել է նաև,որ ռուսական ռազմաբազաները, որոնք տեղակայված են Տաջիկստանում, Ղրղզստանում և Հայաստանում, պատրաստ են:

Ասել, թե այս հարցազրույցը կարելի է դասել հերթականների շարքին, կնշանակեր ոչինչ չհասկանալ ո՛չ մեծ քաղաքականությունից՝ առհասարակ, ո՛չ էլ գլուխ հանել այն աշխարհաքաղաքական իրավիճակից, որ այժմ հաստատվել է Մեծ Մերձավոր Արևելքում, որի մի մասն էլ Անդրկովկասն է: Կարևորագույն հարցը, որ, թերևս, առաջ է գալիս Լավրովի հարցազրույցի հետ կապված, այն է, թե իրականում ում են ուղղված նրա այդ խոսքերը, ովքեր են իրական հասցեատերերը ուղերձի, որը չափազանց հեռուն գնացող ու բազմաշերտ է:

Նախ՝ ակնհայտ է, որ հատկապես վերջին շրջանում՝ «Իսլամական պետությունից» եկող վտանգի մասին Ռուսաստանում չափազանց հաճախ են սկսել խոսել: Իրավիճակն է՛լ ավելի թեժացավ Սանկտ-Պետերբուրգի ահաբեկչությունից հետո, երբ Ռուսաստանի համար պարզ դարձավ, որ մահմեդական ծայրահեղականներից եկող վտանգը ոչ թե վիրտուալ է, այլ միանգամայն իրական, ու որ այն ուժերը, որոնք գլոբալ հակամարտության մեջ են ՌԴ հետ, նպատակադրվել են Մերձավոր Արևելքում ակնհայտորեն ապագա չունեցող «Իսլամական պետության» ողջ բացասական ներուժն ուղղել ընդդեմ Մոսկվայի: Սա փաստ է, որը Կրեմլում չեն կարող ժխտել. ԻԼԻՊ-ի ձևավորման հենց սկզբնական փուլում արդեն ռուս քաղաքագետներն ու վերլուծաբանները հստակորեն հայտարարում էին, որ հեռու չեն այն ժամանակները, երբ այն ուժերը, որոնց ֆինանսավորմամբ «Իսլամական պետություն» պրոյեկտը կյանքի է կոչվել, իրենց ուշադրությունը կսևեռեն Կենտրոնական Ասիայի երկրների ուղղությամբ' փորձելով հարված հասցնել այնտեղ ռուսական շահերին ու ապակայունացնել իրավիճակը՝ այդ տարածաշրջանում: Միևնույն ժամանակ՝ քչերն էին համոզված, որ ԻԼԻՊ-ի համար որպես հիմնական թիրախ հանդես է գալու նաև Անդրկովկասը, որը, եթե կուզեք, Ռուսաստանի «աքիլլեսյան գարշապարն» է այսօր: Ժամանակը ցույց տվեց, սակայն, որ Անդրկովկասում Ռուսաստանի համար առանց այն էլ պայթյունավտանգ իրավիճակը կարող են սրել նաև մահմեդական ծայրահեղականները, որոնք սերտ համագործակցության մեջ են գտնվում ժամանակակից Թուրքիայի հետ՝ ունենալով կարևոր կապեր նաև Բաքվում. Էրդողանի որդու ու ԻԼԻՊ-ի միջև բարեկամական հարաբերությունների վերաբերյալ առաջին ու հավաստի ապացույցները ներկայացրել է հենց Ռուսաստանը:

Ասել կուզի՝ ներկայում Անդրկովկասում խմորվող տրամադրություններն ու թաքնված, քողարկված գործընթացները պակաս վտանգավոր չեն Ռուսաստանի համար, քան Միջին Ասիայում կատարվող նույնպիսի պրոցեսները: Եթե կուզեք՝ այս տարածաշրջանում, ուր անթաքույց ակտիվություն է ցուցաբերում Արևմուտքի խամաճիկ Թուրքիան (պետք է մեկ բան լավ հասկանալ. Էրդողանի թվացյալ հակասություններն արևմտյան երկրների հետ շինծու են ու դիմակահանդեսից ոչնչով չեն տարբերվում. Անկարան արևմտյան կառավարման կենտրոնների խամաճիկն է, որ այս փուլում կոչված է հակազդել Անդրկովկասում ու Մերձավոր Արևելքում ռուսական պլաններին ու շահերին), իրավիճակը շատ ավելի վտանգավոր ու անկանխատեսելի է, քան նույն Միջին Ասիայում, ինչով էլ պետք է բացատրել Լավրովի կողմից կատարված հիշատակումը Հայստանի մասին:

Իսկ այն հարցը, թե կոնկրետ ում է ուղղված ՌԴ ԱԳ նախարարի հայտարությունն, առավել քան ակնհայտ է. նախ՝ Արևմուտքին, երկրորդ՝ Էրդողանին, ում հետ, եթե ոմանք չեն մոռացել, օրեր առաջ նույն Պուտինը բարեկամական հանդիպում էր ունեցել Սոչիում: Կարող է, սակայն, տարօրինակ թվալ՝ այդ ինչպե՞ս է Լավրովը գործնականում սպառնում Թուրքիային ու նրա հետևում կանգնած ուժերին այն պարագայում, երբ օրեր առաջ ՌԴ-ն ու Թուրքիան միմյանց սիրո խոստովանություններ էին անում Սոչիում: Հարցի պատասխանը գտնելու համար հարկավոր է հասկանալ կրեմլյան դիվանագիտության ողջ հմայքն ու փիլիսոփայությունը. Ռուսաստանը, ոչ թե փորձում է իրական բարեկամության ու եղբայրության կամուրջներ կառուցել Թուրքիայի հետ, որն ուղղակի անհնար է, այլ ընդամենը նրան գոնե միառժամանակ սիրաշահել՝ հետ պահելու այդ երկրին անկանխատեսելի քայլերից: Մի իմաստուն ասացվածք կա այն մասին, թե ինչպես է պետք վարվել թշնամիների հետ, ու այն հնչում է հետևյալ կերպ. «Ընկերներիդ քեզ մոտ պահիր, իսկ թշնամիներիդ՝ ավելի մոտ»: Էրդողանն այս պարագայում հանդես է գալիս ոչ թե ընկերոջ, այլ թշնամու դերում՝ արժանանալով համապատասխան վերաբերմունքի: Սոչիի հանդիպումը պետք է դիտարկել հենց այս տեսանկյունից. լոլիկն ու թուրքական կտորեղենը՝ լոլիկ ու թուրքական կտորեղեն, բայց Թուրքիայի առաքելությունը վերջին մի քանի դարերի ընթացքում գլոբալ իմաստով այդպես էլ անփոփոխ է մնում, որն իր էությամբ հակառուսական է, ինչը Կրեմլում հրաշալիորեն հասկանում են:

Ինչ վերաբերում է անմիջապես Հայաստանին ու նրա շահերին կամ նույն արցախյան հիմնահարցին, ապա պետք է նկատել, որ Ռուսաստանի վճռակամությունը՝ հակազդելու «Իսլամական պետությանն» ու այդպիսով իրականում խաղալու ընդդեմ Թուրքիայի, չի կարող չբխել մեր երկարաժամկետ շահերից՝ չնայած Մոսկվայի հակաարևմտյան ու հակաթուրքական նուրբ խաղը, պետք խոստովանել՝ լի է մեզ համար միգուցե անկանխատեսելի հետևանքներով: Ի՞նչ պետք է անենք մենք: Նախ, պետք է հասկանալ մեկ բան՝ Հայաստանի համար հիմնական ու առաջնային վտանգը գալիս է ոչ թե Ադրբեջանից, ինչպես ոմանց կարող է թվալ, այլ՝ Թուրքիայից: Միշտ պետք է հիշել՝ Էդրողանը խամաճիկն է Արևմուտքի, Ալիևն էլ՝ Էրդողանի, ու երբ Արցախի ուղղությամբ կրակում են, կրակի հեղինակները ոչ թե Ալիևն ու Մեհրիբանն են, այլ Անկարան, որը ձգտում է Հայաստանի ոչնչացմանը, որը ՌԴ-ի միակ հենասյունն է տարածաշրջանում: Պատահական չէ, որ նույն Լավրովը հստակորեն ընդգծում է ՀԱՊԿ երկրների դաշնակցային հարաբերությունների ֆակտորը ՌԴ հետ՝ այդպիսով հասկացնելով համապատասխաններին, որ իր երկիրը ձեռքերը ծալած չի նստելու ու չի հետևելու, թե ինչպես են ոմանք այլոց ձեռքերով հարված հասցնում Ռուսաստանին այդ երկրի համար կենսական նշանակություն ունեցող տարածաշրջաններում: Այսպիսով՝ մի կողմից Ռուսաստանը գոնե առերևույթ կերպով բարեկամական ձեռք է մեկնում Թուրքիային, մյուս կողմից՝ հստակորեն բոլորին զգուշացնում, որ այդ բարեկամությունը գին ունի. գծված սահմանները պետք է չխախտվեն՝ սահմաններ, որոնք նախևառաջ Հայաստանով են անցնում (Խաչատուրովի նշանակումն իրականում իր մեջ նաև հստակ մեսիջներ է պարունակում): Իսկ ինչ վերաբերում է բուն արցախյան հակամարտությանն այս ամենի կոնտեքստում, ապա այստեղ ևս իրավիճակը բազմաշերտ է: Իհարկե, ՌԴ համար իդեալական տարբերակը ստատուս-քվոյի հավերժական պահպանումն է Անդրկովկասում, քանի որ Արցախը Ռուսաստանի բացառիկ լծակներից է՝ սեփական վերահսկողությունը հավերժացնելու այստեղ, սակայն ակնհայտ է, որ հատկապես Թուրքիայի նկրտումներով պայմանավորված, ստատուս-քվոն երկար չի կարող պահպանվել, ու պետք է պլան ունենալ, թե ինչպես է պետք խնդիրը լուծել: Ներկայում ռուսական պլանը հետևյալն է. եթե կրկին Թուրքիայի հրահրմամբ (այստեղ հատկապես կարևոր է ընդգծել թուրքական գործոնը) Ալիևը դիմի արկածախնդրության, ինչը միանգամայն հավանական է, ապա Հայաստանին պարտադրվելու է ազատագրված տարածքներից գոնե մի քանիսի՝ զուտ ֆորմալ առումով հանձնում Արդբերջանին, ինչի արդյունքում, սակայն, շահելու է բացառապես Մոսկվան, քանի որ խաղաղապահներ է մտցնելու այդտեղ՝ արդյունքում հզորացնելով ոչ թե, ասենք, նույն Արդբեջանին, այլ՝ սեփական դիրքերն Անդրկովկասում՝ հնարավորություն ստանալով թեկուզ միջնաժամկետ հեռանկարում սեփական ազդեցությունը տարածել նաև Ադրբեջանի վրա՝ առկախված թողնելով Արցախի վերջնական կարգավիճակի հարցը:

Խնդիրն այստեղ այն է, սակայն, որ այս բազմաքայլ կոմբինացիայի էության մասին շատ լավ տեղյակ են նաև արևմտյան վերլուծական կենտրոններում, հետևաբար՝ մի տեսակ անիրական է թվում այն, որ նույն Լոնդոնը կարող է թույլ տալ Պուտինին՝ փաստացի իրենով անել ողջ Անդրկովկասը: Սա նշանակում է, որ Արևմուտքում որոշակի ռեզերվային պլաններ պետք է մշակեն՝ Պուտինի պլանը վիժեցնելու համար, որոնցից մեկը կարող է դառնալ Թուրքիայի անմիջական մասնակցությունը «խաղաղարական» պրոցեսներին: Չի բացառվում, որ ինչ-որ պահի Թուրքիան իրեն կանխատեսելի պահելու դիմաց Մոսկվային առաջարկություն ներկայացնի՝ համատեղ ուժերով ապահովելու Անդրկովկասի կայունությունը՝ հայտ ներկայացնելով Ռուսաստանի հետ մեկտեղ տեղակայելու զորքեր ազատագրված տարածքներում. Էրդողանի ներկայիս ռուսասիրությունը հարկավոր է նաև դիտարկել հենց այս սցենարի պրիզմայով: Այսպիսով, Ռուսաստանի համար կստեղծվի տառացիորեն անելանելի իրավիճակ Անդրկովկասում, ու Մոսկվան կհայտնվի իր իսկ կողմից տարվող խաղի զոհի դերում, քանի որ մերժելով Թուրքիային՝ կսրի հարաբերություններն այդ երկրի հետ՝ դրանից բխող ամենաանկանխատեսելի հետևանքներով հանդերձ (Թուրքիայի նպատակները բացահայտվեցին Նախիջևանում ռազմաբազա ստեղծելու մտայնություններով), մյուս կողմից՝ եթե համաձայնի ռուս-թուրքական համատեղ զորքերի տեղակայմանն, ապա ակնհյատորեն կզրկվի իր ունեցած առավելություններից:

Թե վերջին պահին ինչպես կորոշի վարվել Պուտինը մի իրավիճակում, որը հղի է կործանարար հետևանքներով նախևառաջ Ռուսաստանի համար, ցույց կտա ժամանակը, բայց՝ որ «Մեծ խաղի» նոր փուլն իրոք չափազանց խորքային է ու վտանգներով լի, որոնցից դուրս գալու համար Ռուսաստանից պահանջվելու է աներևակայելի խորամանկություն, կասկած լինել չի կարող. սա, եթե կուզեք, ավելի շատ ուղեղների պայքար է, քան բազուկների…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված