Կուսակիցները եւս անակնկալի են եկել Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ Սկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար Եվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը 

Կարապետյանները գրոհում են…

Վերլուծական

Հայաստանում մարզային հիմնախնդիրների մասին կարելի է խոսել բառացիորեն անվերջ. չկա մարզ, չկա համայնք, չկա քաղաքամայր Երևանից դուրս գտնվող որևիցե բնակավայր, որը զերծ լինի խնդիրներից: Ընդ որում՝ խնդիրներն այդ՝ այնպիսի բնույթ են հաճախ կրում, որ մարդ նույնիսկ զարմանում է՝ ինչպե՞ս կարող են 21-րդ դարի երկրում գոյություն ունենալ նման կարգի անլուծելի դարձած պրոբլեմներ: Իսկ թե ինչով է պայմանավորված այս իրողությունը, ակնհայտ է հենց առաջին հայացքից. մարզերի հանդեպ վերաբերմունքը մեր երկրում երկար տարիներ ոչ պատշաճ մակարդակի վրա է գտնվել. ֆինասավորումն իրականացվել է թերի կերպով, հատկացված միջոցներն էլ, որպես կանոն, ոչ էֆեկտիվ են ծախսվել՝ արդյունքում նպաստելով երկրում կոռուպցիայի ծաղկմանը:

Հայտնի է դարձել, որ Լոռու մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով Կառավարությունը հատկացրել է մեր ժամանակների համար գրեթե չլսված միջոցներ՝ մոտ 361 մլն դրամի հասնող գումար: Ինչպես կարելի էր տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի խոսքից հասկանալ, միջոցներն այդ ուղղվելու են դպրոցաշինության, մշակութային, նախադպրոցական հաստատության, բնակարանաշինության, ճանապարհաշինության, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում կուտակված խնդիրները լուծելու համար:

Իհարկե, միայն գովել կարելի է կառավարության հոգածության փաստը Լոռվա մարզի նկատմամբ, սակայն համարել այս ամենը պարզ սիրո արտահայտում լոռեցիների հանդեպ, այն էլ այն պարագայում, երբ երկրում ընթանում են խորքային քաղաքական պրոցեսներ, իսկ իշխանական բուրգի վերին հատվածում՝ կրքերը միայն թեժանալու միտում են դրսևորւմ, պարզ միամտություն կլիներ: Կասկած լինել չի կարող այն բանում, որ Կարեն Կարապետյանի այս առատաձեռն քայլի հետևում իրականում Սամվել Կարապետյանն է կանգնած, ով, ինչպես հայտնի է, Լոռվա Տաշիր քաղաքից է ծագմամբ:

Հարց է առաջանում՝ ի՞նչ է դա տալիս Կարապետյանների տանդեմին ներիշխանական պայքարում այն պարագայում, երբ կրքերը միայն բորբոքվելու միտումներ են դրսևորւմ: Ակնհայտ է, որ այսպիսով՝ Սամվել Կարապետյանն, ինչու ոչ՝ նաև Կարեն Կարապետյանը, փորձում են որոշակի սոցիալական հենք ստեղծել իրենց համար ու նաև իմիջային հարց լուծել. այսպես ասենք՝ հաճելին համատեղում են օգտակարի հետ, քանի որ մի կողմից՝ օգնում են հարազատ վայրերին, «զեմլյակներին» ոտքի կանգնեցնում, մյուս կողմից՝ փորձում բնակչությանը համոզել, որ իրենք հենց այն ուժն են, որի առաջխաղացման դեպքում առաջխաղացում է լինելու բոլոր հայաստանցիների կլյանքում: Կարճ ասած՝ 2018-ին ընդառաջ՝ համապատասխան պատրաստությունները սկսում են տեսնել՝ սկսելով Լոռիից:

Իհարկե, միայն ողջունել կարելի է մարզերի խնդիրները հաղթահարելուն ուղղված ցանկացած ճիգ ու ջանք, ինչպիսի մոտիվացիաներով էլ ղեկավարներն առաջնորդվեն, սակայն այստեղ մեկ այլ՝ մի փոքր տխուր իրողություն էլ է նկատելի. մի՞թե այս կամ այն մարզի արժեքը մեզ համար որոշվում է բացառապես այն իրողությունից ելնելով, թե որ մեծահարուստն է այնտեղ լույս աշխարհ եկել, կամ որ քաղաքական գործչի համար է այն արժեքավոր՝ քաղաքական տեսանկյունից: Համաձայնե՛ք՝ անաչառ վերաբերմունքն այստեղ ամենևին էլ ավելորդ չէր լինի…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասին
Ամենադիտված