Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Խաղն ավարտված է...

Վերլուծական

Երբ տարիներ առաջ փորձում էին հիմնավորել խորհրդարանական կառավարման տիպի առավելությունը նախագահականի նկատմամբ, այդ կառավարման մոդելի ջատագովները պնդում էին, թե խորհրդարանական կառավարման մոդելն իրականում կառավարման շատ ավելի դեմոկրատական տեսակ է, քան նախագահականը կամ կիսանախագահականը, և որ այն օրվանից ի վեր, երբ Հայաստանը կանցնի պառլամենտական կատավարման համակարգին, Հայաստանում դեմոկրատիան սկելու է ծաղկում ապրել. իբր ժողովրդի ձայնը վերջապես լսելի է դառնալու իշխանություններին, ԱԺ-ը ձևական մարմնից վերածվելու է իրական որոշումներ կայացնելու հարթակի, ժողովրդի ընտրյալներն են ժողովրդի անունից որոշելու՝ ինչն է լավ, ինչը՝ վատ և այլն: Մի խոսքով՝ Հայաստանը վերածվելու էր արևմտաեվրոպական մոդելի մի պետության, ուր քաղաքական գործիչների գործունեության ելակետն ու բուն նպատակը քաղաքացին ինքն էր լինելու:

Ի՞նչ ստացվեց արդյունքում: Արդյունքում ստացվեց այն, ինչն իրականում սպասելի էր բոլորի համար. Հայաստանում ռեալ իշխանությունն այսօր մեկ մարդու ձեռքում է՝ նախագահի, ու ո՛չ ԱԺ-ն՝ իր ընդլայնված գործառույթներով, ո՛չ կառավարությունն՝ իր վարչապետով, ո՛չ էլ մեկ այլ բան՝ այսօր իրական հակակշիռ չի կարող ստեղծել Սերժ Սարգսյանին: Իսկ ներքաղաքական դաշտում նման պատկեր ստանալու համար, պետք է նկատել՝ չափազան մեծ ճիգ ու ջանք է իրականում պահանջվել Բաղրամյան 26-ից. վերջին շրջանի բոլոր կարևոր ներքաղաքական գործընթացների բուն իմաստն ու նպատակը հենց հանդիսացել է այն պատկերի ստացումը, որի ականատեսներն ենք դարձել այսօր մենք:

Այսպիսով՝ եթե փորձենք ի մի բերել ներկայում տիրող ներքաղաքական պատկերը կամ այն միջավայրը, որում 6-րդ գումարման Ազգային ժողովը ծավալելու է իր գործունեությունը, պետք է նկատենք, որ նոր ԱԺ-ն գործնականում նույնությամբ տեղավորվում է նախորդ գումարման ԱԺ-ի տրամաբանության ծիրից ներս. մեկը մյուսի կլոնն է: Ավելին՝ Բաբլոյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնում նշանակումը (նշանակումն, այլ ոչ թե ընտրությունը...) այն նույն սկզբունքով է կատարված, ինչ ուժային կառույցների ղեկավարներինը. Բաբլոյանից երբեք որևիցե անկանխատեսելի բան Սերժ Սարգսյանը չի կարող սպասել, քանի որ նա, կլասիկ իմաստով՝ նույնիսկ քաղաքական գործիչ էլ չէ. ընդամենը կիրթ մարդ է, ում՝ ՀՀԿ շարքերում գտնվելը լուծում է ռեյտինգի խնդիր. ավելորդ ջանք թափելու խնդիր Սերժ Սարսգյանը չի ունենա՝ վերահսկելի պահելու համար Արա Բաբլոյանին, իսկ նրա հետ նաև ողջ Ազգային ժողովը: Մարդը հրաշալի մանկաբույժ է, ով իր իսկ խոսքերով գիտի՝ ինչպես վարվել չարաճճի երեխաների հետ: Խոստովանենք՝ համեմատությունն ավելի քան հանճարեղ է…

Ինչ վերաբերում է ԱԺ հանձնաժողովներին, ապա այստեղ ևս կարծես անակնկալներ չեն լինի. ՀՀԿ-ին պատկանող հանձնաժողովներում նախագահողները մարդիկ են, ովքեր որևիցե կերպ չեն կարող համակարգի տրամաբանությանը հակառակ գործունեություն ծավալել կամ անակնկալի բերել որևէ մեկին. նրանք համակարգի հարազատ զավակներն են, այն համակարգի, որը ծնել, սնել ու մեծացրել է իրենց: 

Դե, իսկ ՀՅԴ-ի մասով ի սկզբանե էլ ամեն բան պարզ է. այս քաղաքական ուժը ՀՀԿ-ի լիակատար կցորդն է, ու դրանում ոչ ոք ավելորդ անգամ համոզվելու կարիք առանձնապես չի զգում ու չի էլ զգալու...

Ինչ վերաբերում է ընդդիմությանն, ապա հենց սկզբից ասենք, որ ԱԺ-ում գործնականում ընդդիմություն գոյություն չունի. այնտեղ չկա որևիցե այլընտրանք հանդիսացող ռեալ ուժ, որը կկարողանար հանձնարարված ծրագրից շեղվել կամ անակնկալ խնդիրներ ստեղծել ՀՀԿ-ի համար: «Ծառուկյան» դաշինքը հենց սկզբից «վայր դրեց զենքերը», իսկ «ԵԼՔ»-ն էլ ԱԺ է մտել բացառապես բոցաշունչ շոուներ բեմադրելու համար. երբեմն հարկավոր է լինելու տպավորություն ստեղծել, թե դիսկուրս է ընթանում ԱԺ պատերի ներսում, թե Հայաստանում էլ ընդդիմություն կա՝ այն էլ արևմտամետ, հարկավոր է ընդամենը մի փոքր աշխուժացնել պատգամավորների՝ առանց այն էլ ձանձրալի աշխատանքային առօրյան:

Ինչ վերաբերում է ամենաինտրիգային հարցին՝ նախագահ-վարչապետ հարաբերություններին, ապա այստեղ ևս Սերժ Սարգսյանը բացարձակ հաղթող է. Կարապետյանն այսօր լիովին գտնվում է Սերժ Սարգսյանի վերահսկողության տակ ու կբավարարվի այն դերով, որը նրան կհատկացնի Սերժ Սարգսյանը. Կարապետյանն այսօրվա դրությամբ փաստացի չի կարող որևիցե հակակշիռ դառնալ նախագահին. խաղը, կարելի է ասել, ավարտված է ու ավարտված է հօգուտ Սերժ Սարգսյանի՝ չնայած խաղն այդ՝ երբեք էլ նորմալ չէր էլ սկսվել:

Այսպիսով՝ Հայաստանի քաղաքական դաշտի միակ ճարտարապետը Սերժ Սարգսյանն է, ու նա է որոշել, հետայսու ևս նա է որոշելու, թե ով ինչ դեր է խաղալու, թե որ քաղաքական ուժը որքանով է ի վիճակի լինելու ինքնադրսևորվելու: Անկախ այն բանից՝ Սարգսյանը 2018-ին կհռչակվի վարչապետ, թե կնախընտրի մեկ այլ պաշտոն, անկասկած է, որ առաջիկա տարիներին Հայաստանում իշխանությունը միանձնյա կերպով պատկանելու է հենց նրան:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված