Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Ալիևին փորձում են սիրաշահել...

Հրապարակումներ

Վերջին շրջանում, ինչպես հայտնի է,  ռուս-ադրբեջանական հարաբերություններում իսկական գայթակղության  քարի է վերածվել «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի» հետ կապված պատմությունը. ադրբեջանցիների արձագանքը կառույցի լիկվիդացմանը չափազանց զգայուն էր ստացվել, ու Բաքուն նույնիսկ
ակնհայտ ապստամբության նշաններ էր ցույց տվել Կրեմլին՝ միառժամանակ առաջ վերջինիս փորձելով նույնիսկ էթնիկ քաղաքականությանը վերաբերող հարցերում շռայլ խորհուրդներ տալ, ինչին, ի դեպ, ՌԴ ԱԳ խոսնակ Զախարովան բավական
նյարդային էր արձագանքել: Կողքից տպավորություն էր ստեղծվել, ասես միառժամանակ առաջ միմյանց ռազմավարական գործընկերներ հռչակած երկրների հարաբերությունները վերջնականապես փչացել են:

Եվ ահա պարզվում է՝ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Վասիլիի Նեբենզյան,  «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի» լիկվիդացման հետ կապված, չափազանց խոսուն հայտարարությամբ է հանդես եկել՝ ասելով, թե կառույցի լիկվիդացիան կապ չունի քաղաքականության հետ և չպետք է ազդի Մոսկվայի ու Բաքվի հարաբերությունների զարգացման վրա, այնուհետև ավելացրել. «Հարցն իրավական հարթությունում է և այդպես էլ պետք է դիտարկել: Որոշումը կախված է ոչ թե ինչ-որ մեկի քաղաքական կամքից, այլ սա մեր իրավապահների որոշումն է, որը կապված է այդ կազմապերության գրանցման ընթացակարգի խախտման հետ»:

Այսպիսով՝ բնական հարց է առաջ գալիս՝ ինչի՞ նշան կարող է սա լինել, կամ իրականում է ի՞նչ է ակնարկում Կրեմլն ԱԳ բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերով: Նախ՝ ակնհայտ է, որ Ռուսաստանին ոչ մի պարագայում չի կարող ձեռնտու լինել Ադրբեջանի հետ հարաբերությունների սառեցումը կամ դրանք ինչ-որ պատճառով փչացնելը: Աշխարհի ուժային կենտրոնների միջև օրըստօրե սրացող հարաբերությունների մթնոլորտում, երբ մոլորակի ամեն մի թիզ հողի վրա ազդեցություն ունենալը դարձել է օրվա հրամայական, Մոսկվայի համար չափից դուրս ռիսկային, անկանխատեսելի հետևանքներով լեցուն քայլ կլինի Բաքվի հետ ընդհարվելը:

Հետևաբար՝ որքան էլ Կրեմլը փորձի կսմթել Բաքվին կամ վերջինիս համար տհաճ քայլերի միջոցով ինչ-որ բան հասկացնել, անկասկած է, որ այդ հարաբերությունների ռեալ մթագնումը Մոսկվայի՝ Անդկովկասում ունեցած պլանների իրականացման տեսանկյունից՝ կարող է ճակատագրական դառնալ Ռուսաստանի համար: Բանն այն է, որ  սեփական ռազմական ներկայությունը մեր տարածաշրջանում  ընդլայնելու համար առաջին հերթին հարկ է լինելու լեզու գտնել Արդբեջանի հետ. ազատագրված տարածքներում ռուս խաղաղապահների մուտքն իրականում կարող է տեղի չունենալ, եթե Ադրբեջանը բոլորովին անսպասելիորեն որոշի միակողմանի կերպով  «ջրել»  «Լավրովի պլան» կոչեցյալը: Պետք է հասկանալ մեկ բան՝ ներկայում Ադրբեջանի նկատմամբ  Ռուսաստանի կոշտ վերաբերմունքը պայմանավորված է Բաքվի ձգտումներով՝ ժամանակից շուտ գնալու քայլերի, որոնք ներկա պահին ինչ-որ իմաստով չեն կարող բխել ՌԴ շահերից. ժամանակները չափից դուրս խառն են ու ոչ ոք չգիտի, թե տարածաշրջանային մեծ պայթյունն ինչի կարող է վերածվել: Այլ կերպ ասած՝  Մոսկվան Ադրբեջանին այս փուլում փորձում է զսպել՝ հետագա փուլերում հակամարտության կարգավորման թելերը չկորցնելու համար:

Անդրկովկասը Ռուսաստանին ամբողջությամբ է պետք, բայց ոչ երբեք
մաս-մաս...

 Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված