Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Կարեն Կարապետյանի անկեղծության ժամը

Հրապարակումներ

Կառավարությունն Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան է հրավիրել՝ քննարկելու մի շարք օրինագծեր: Դրանից զատ, ամենայն հավանականությամբ, ևս մեկ արտահերթ նստաշրջան կհրավիրի՝ քննարկելու իր նոր ծրագիրը: Իսկ ինչ վերաբերում է նոր ծրագրին, ապա այն ներկայացնելիս Կարեն Կարապետյանը չի խուսափի հին ծրագրի կատարման ընթացքի մասին հարցերին պատասխանելուց:

Բնականաբար Կարապետյանին հարց կուղղեն, թե իր վարչապետության ընթացքում իր տված խոստումներից ո՞րն է կատարել: Ըստ այդմ` հնարավոր կլինի եզրակացություն անել՝ արժե՞ հավատալ վարչապետի նոր խոստումներին:

Ուշագրավն այն է, որ կառավարության նախորդ ծրագիրը հիմնականում օրենքները, պայմանները, ռեժիմները փոխելուն էր վերաբերում: Իսկ կոնկրետ արդյունքների՝ տնտեսության աճի ու զարգացման վերաբերյալ առանձնապես խոստումներ չկային: Հետևաբար նա կարող է այդ «քննության» տակից մի կերպ դուրս գալ՝ պատճառաբանելով, թե իրենք դեռ այդ զարգացման բազան են ապահովում, հիմքերն են ձևավորում: Բայց մեր հանրությունն այդպիսի սին խոսքեր լսել է բոլոր վարչապետներից ու բոլոր կառավարություններից: Կարեն Կարապետյանի կառավարության վիճակը արմատապես տարբերվում է նախորդ կառավարությունների կարգավիճակից: Ինքը՝ Կարեն Կարապետյանը, կարելի է ասել, ինքնուրույն խաղացող է: Եթե պատկերավոր արտահայտվենք, ի տարբերություն իր նախորդների, նա իր ոչ բոլոր քայլերն է համաձայնեցնում Սերժ Սարգսյանի հետ: Միաժամանակ նա շատ ավելի ոչ շահեկան վիճակում է իր նախորդների համեմատ` զուտ տնտեսական իրավիճակի առումով: Նրա կառավարությունն այլեւս չի կարող հույսը դնել վարկերի վրա, որովհետեւ Հայաստանը սպառել է նոր պարտքեր կուտակելու «լիմիտը»: Գործնականում միակ հաղթաթուղթը, որ նա կարող է գործարկել, օտարերկրյա ներդրումներն են, որոնք դեռ չկան:

Եթե կառավարության նախորդ ծրագիրը մանրամասն ուսումնասիրենք, ապա այնտեղ հաստատ կոնկրետ խոստումներ կգտնենք, և այդ դեպքում մեզ համար պարզ կդառնա՝ վարչապետը կատարե՞լ է մեր հանրությանն ու Ազգային ժողովին տված իր խոստումները, թե՞ ոչ: Այս կառավարության գլխավոր խնդիրներից մեկը, գուցեեւ ինչպես նախորդ բոլորինը, տնտեսության զարգացումն է: Գումար խնայելուն միտված առաջին քայլերից մեկն եղավ օպտիմալացման ծրագրերը՝ սկսած պետական կառուցներից: Դրան հակառակ՝ այս վարչապետն իր նախորդներին գերազանցեց խորհրդականների թվով: Արդյոք դա էր Կարապետյանի պատկերացրած խնայողությունը՝ դժվար է ասել:

Կարեն Կարապետյանի կոնկրետ ծրագրային դրույթներից մյուսը՝ «հավասար, արդար և գործարարությունը խթանող պայմանների ապահովումն» է: Գործարարության համար հավասար խաղի կանոններ էին խոստանում նաև նախկին բոլոր վարչապետները, այդ թվում նաև` Հովիկ Աբրահամյանը, բայց դա նրանց որևէ մեկին չհաջողվեց, կամ նրանք չպայքարեցին դրա համար: Նույնը կարող ենք ասել Կարեն Կարապետյանի մասին ու փաստենք բանանի ներկրման պատմությունը, որը մեր հանրությանը քաջ ծանոթ է: Նա իր վարչապետության առաջին ամիսներին անգամ հայտարարել էր, թե ով բանան ներկրի ու խոչընդոտների առաջ կանգնի, թող անմիջապես իրեն զանգի: Իրականում Կ. Կարապետյանը ոչինչ անել չկարողացավ, իսկ պատգամավոր Միհրան Պողոսյանը շարունակում է անարգել տիրապետել այդ ապրանքի ներկրման մենաշնորհին:

Կառավարության ծրագրում առկա էին նաև նման ձևակերպումներ. «կոռուպցիայի և ստվերի դեմ համակարգված պայքարի ուժեղացում»: Ցանկացած գործարար կարող է փաստել, որ հարկային և մաքսային ծառայություններում անհավասար պայմաններն ու կոռուպցիան շարունակվում է: Որպես ասվածի վառ օրինակ՝ հիշենք հայկական շուկայում հայտնված ադրբեջանական խնձորը, որը ներկրվել էր ապօրինի ճանապարհով:

Իսկ ամենաուշագրավը վերաբերում էր էներգետիկ ոլորտին: «Տարածաշրջանում իրացման նոր շուկաներ փնտրելու, ներկրման և արտահանման ակտիվ քաղաքականության միջոցով Հայաստանի էներգետիկ անկախության ապահովման ուղղությամբ համալիր միջոցառումների ակտիվ կերպով իրականացում»: Հայտնի չէ, թե անցած կես տարում այս ուղղությամբ ինչ է արվել, բայց մենք տեսնում ենք, որ մեր երկրի էներգետիկ համակարգը շարունակում է կախված մնալ Ռուսաստանից, չմոռանանք որ այդ կախվածության առաջացման պատճառներից մեկն էլ հենց Կարեն Կարապետյանի գործունեությունն էր: Արդյո՞ք Կարապետյանը ներկայացնելով կառավարության ծրագիրը անկեղծորեն կպատասխանի հնչող հարցերին, կանդրադառնա նախորդ ծրագրի թերություններին և մի շարք առանցքային հարցերում իր կաբինետի ձախողումներին դժվար է ասել: Այս տեսանկյունից Կարապետյանի անկեղծությունը լակմուսի թուղթ կհանդիսանա կառավարության հետագա գործունեության արդյունավետության գնահատման համար:

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված