Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Իսկ միգուցե Շաբոյանը հրաժարակա՞ն ներկայացնի

Հրապարակումներ

Հայաստանում կա մի կառույց` «վերահսկողական» կառույց, որի գոյության բուն իմաստն ու նպատակն, իբր, տնտեսական դաշտում արդար կանոնների պահպանումն է, վերահսկողությունն ու օրենքի գերակայությունը երաշխավորելը: Ճիշտ է` դժվար թե գտնվի այնպիսի մեկն, ով Արտակ Շաբոյանի կողմից ղեկավարվող ՏՄՊՊՀ-ի հետ հույս կարող է կապել, սակայն փաստ է, որ այս` հնչեղ անվամբ կառույցը կա ու դեռ երկար կշարունակի գոյատևել:

Հունիսի 10-ին կազմակերպված «Նոր ընկերությունների մուտքն ապրանքների ու ծառայությունների շուկաներ. խոչընդոտներ, խնդիրներր և լուծումներ» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ ՏՄՊՊՀ վարչության պետերից մեկը, հակառակվելով բնության բոլոր օրենքներին ու դեմ գնալով մարդկային բանականության նույնիսկ ամենատարրական կանոններին, հայտարարել էր բառացիորեն հետևյալը. «Պարենային ապրանքների շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերություններ առկա չեն: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բազմաթիվ շուկաներում գերիշխող դիրք ունեցող ընկերություններ չկան: Հայաստանում մենաշնորհները բնական մենաշնորհների ոլորտներում են»:

Վերջ: Հարցը լուծվեց: Սրանից հետո, եթե մեկը համարձակվի ու անուն առ անուն բարբառի հայոց տնտեսության հերն անիծող, Հայաստանը 100 տարով հետ շպրտող ու ջունգլիական օրենքներ հաստատող օլիգարխների անուններն, ապա գործ է ունենալու անձամբ Շաբոյանի հետ, ում ենթակայի խոսքերից կարելի է  եզրակացնել` արդեն շատ վաղուց Մոնակոյի բնակիչներ ենք, պարզապես՝ «խաբար» չենք: Լավ, տեսնես ո՞ւր մնացին ալեքսանյանները, համբարձումյանները, պողոսյանները, բեգլարյանները և այլն, և այլն: Փաստորեն, էս մադկանց գլխին հայ հասարակությունը սարքում է, երբ ասում է, որ նրանցից ամեն մեկն իր դաշտում մոնոպոլ դիրք է զբաղեցնում, հնարավորինս խոչընդոտում մրցակցությանն ու անհատ ներկրողների կամ առանձին ձեռներեցների առաջ այնպիսի խոչընդոտներ հարուցում, որ մարդ զարմանում է` լա՛վ, այդ ո՞նց պատահեց, որ Հայաստանում բիզնես անելու իրավունք՝ միայն ընտրյալներն ստացան, միայն նրանց հասու եղավ հայրենիքը «շենացնելու» սուրբ գործը: Մի՞թե, այնուամենայնիվ, ընտրյալների երակներում, իրոք, բիլ արյուն է  հոսում…

Եթե պարոն Շաբոյանը տեղյակ չէ, ապա սիրով տեղեկացնենք, որ բանը հասել է նրան, որ անգամ Հայաստանի սահմաններից դուրս են մարդիկ հանդիպում լրջագույն սահմանափակումների ու խոչընդոտների` հենց Վրաստան-Ռուսաստան սահմանին` Վրսաստանի մաքսատանը. չարտոնվածների հարցերը հենց այնտեղ ևեթ սուս-փուս լուծում են` թույլ չտալով անգամ ապրանքը Հայաստանի սահմանին մոտեցնել: Փաստորեն, հայրենի օլիգարխների թափն ու կշիռն, իրոք, սանսահման է դարձել` բառիս բուն իմաստով: Դե, եթե այսքանից հետո Շաբոյանը չի տեսնում այս խայտառակ պատկերը, եթե այսքանից հետո էլ հայտարարում են` Հայաստանն Անգլիա է, ուրեմն` հարց է ծագում` այդ դեպքում էլ ո՞րն է պարոն Արտակ Շաբոյանի բանուգործի անունը: Թո՛ղ ցրեն ՏՄՊՊՀ-ն ու այդպիսով գոնե բյուջեի միջոցները խնայեն, առանց այն էլ՝ կարծես, կրճատումները նոր մոդա են դարձել մեր երկրում. ինչո՞ւ կորցնել շանսը…

Իհարկե, սարկազմը` սարկազմ, բայց փաստ է, որ ջայլամային քաղաքականությամբ՝ երկիրը երկիր չես դարձնի, փաստ է, որ այս տեմպերով ոչ մի կերպ անկումը չես կասեցնի. սթափվել է պետք ու հարցն արագորեն լուծել, թե չէ՝ դարձել ենք լրիվ Մոզամբիկ, միայն թե` հայաբնակ:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված