EgyptAir-ի ինքնաթիռը ծովն է ընկել հունական Կարպատոս կղզուց ոչ հեռու. «Ֆրանսպրես»
Արտակարգ Պատահար
EgyptAir ավիաընկերության A320 ինքնաթիռը ծովն է ընկել հունական Կարպատոս կղզուց ոչ հեռու: Այդ մասին հայտնել է «Ֆրանսպրես»-ը՝ հղում անելով հունական օդանավակայանի մի աղբյուրի:
«EgyptAir-ի ինքնաթիռը կործանվել է հունական Կարպատոս կղզու մոտ, Եգիպտոսի օդային տարածքում»,-ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
EgyptAir ավիաընկերության մարդատար ինքնաթիռը, որը Փարիզից մեկնել էր Կահիրե, մայիսի 19-ին անհետացել է ռադարների էկրաններից, օդանավում եղել է 66 մարդ:
Ինքնաթիռի մեկնել էր «Շառլ դե Գոլ» օդանավակայանից: Կորած ինքնաթիռի հետ կապված իրադրությանը հետեւելու համար EgyptAir ավիաընկերությունն ստեղծել է արտակարգ օպերատիվ շտաբ, որում ընդգրկվել են ավիացիոն բոլոր ծառայությունների ներկայացուցիչները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում