Հուրգադայում զինված հարձակում իրականացնողի ինքնությունը հայտնի է (լուսանկար)
Լուսանկարներ
Հայտնի է դարձել, թե ով է Եգիպտոսի Հուրգադա քաղաքի հանգստավայրերից մեկում զինված հարձակում իրականացնողը։ Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով եգիպտական ԶԼՄ-ներին, նա Աբդուլ Ռահման Շամս Շաաբանն է։
Ըստ Bild պարբերականի՝ Հուրգադայում հարձակում իրականացրած Աբդուլ Ռահման Շամս Շաաբանը կապ է ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ և հենց նրանցից է հրաման ստացել հարձակվել արտասահմանցիների վրա:
«Ալ Արաբիա» հեռուստաալիքի փոխանցմամբ` նա Կաֆր ալ-Շեյխ նահանգի 28-ամյա բնակիչ է, ով ավարտել է խոշորագույն սուննիական համալսարանի առևտրի ֆակուլտետը և ուսանողական տարիներին տարբեր աշխատանքներ է կատարել Հուրգադայում, իսկ ավարտելուց հետո մեկ տարի աշխատել է որպես հաշվապահ Սաուդյան Արաբիայում:
Հիշեցնենք, որ Sunny Days El Palacio Resort հյուրանոցում հուլիսի 14-ին իրականացված հարձակման հետևանքով 2 գերմանացի զբոսաշրջիկ է զոհվել, 4 հոգի վիրավորվել է, որոնց թվում` 2 ՀՀ քաղաքացի: Նրանցից մեկին այսօր վիրահատել են, և նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ մյուսին դուրս են գրել:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում