Չինաստանում հորդառատ անձրևները խլել են 18 մարդու կյանք
Աշխարհ
Չինաստանի Ցզիլին շրջանում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի, ևս 18 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Անձրևների պատճառով բարձրացել է գետերի ջրերի մակարդակը, կա սողանքների վտանգ: Նյութական վնասներ է կրել 320 հազար մարդ, շուրջ 115 հազար տեղացիների տեղափոխել են անվտանգ շրջաններ:
Շատ բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության ու կապի միջոցների, քանդվել են ճանապարհներ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն