Ուրախ եմ, որ մարզվեցի Հայաստանի երիտասարդական հավաքականի հետ. Օհան Ջորկաեֆ
Սպորտ
Ֆրանսիայի հավաքականի կազմում ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի որդին՝ Օհան Ջորկաեֆն անդրադարձել է Հայաստանի երիտասարդական հավաքականի հավաքին մասնակցելուն: «Ուրախ եմ, որ եղա Հայաստանում և մարզվեցի երիտասարդական թիմի հետ»,- ինստագրամի իր էջում գրել է Օհան Ջորկաեֆը:
Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հայտարարել էր, որ եթե մոտ ապագայում լուծվեն փաստաթղթային խնդիրները, Օհան Ջորկաեֆին կարող ենք տեսնել Հայաստանի երիտասարդական հավաքականում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն