Թանգարանում պահվող քարի ներսում գտել են 100 միլիոն տարվա ծաղկի հետք Տեղի կունենա Վիշապաքարերի և Տիրինկատարի հնավայրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկման հայտի քննարկում Մահապատժի դատապարտված Շեյխ Հասինան նշել է Բանգլադեշ վերադառնալու օրը Զանզիբարում հրդեհը հասել է վեց հյուրանոցի․ տարհանվել է 183 զբոսաշրջիկ Ալեն Սիմոնյանը և Լիտվայի ազգային պաշտպանության փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Հրթիռներից հետո՝ անօդաչու․ Վարշավան նոր միջադեպի համար մեղադրում է Մոսկվային Թրամփի քրեական գործը դաշնային դատարան տեղափոխելու հարցը նորից կքննվի Հրապարակվել է քոլեջների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին Մալայզիայում ջրհեղեղներից հետո ավելի քան 1800 մարդ դեռ ապաստարաններում է Ծափաթաղի մոտ բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ » մակնիշի բետոնախառնիչը. վերջինս կողաշրջվել է Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամшրտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով 

Յուրաքանչյուր փամփուշտ, որ արձակվում է Աստծո արարածի դեմ, նաև Աստծո դեմ է. հոգևոր առաջնորդները հանդիպեցին

Հասարակություն
Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն)՝ Ս. Դանիելի պատրիարքանիստ վանքում, հրավերով Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի, տեղի ունեցավ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների հանդիպումը։
 
Եռակողմ հանդիպման ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեին:
 
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
 
Ձերդ Սրբություն, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարք,
 
Հարգարժան շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադե, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ,
 
Ողջունում ենք Ձեզ տարածաշրջանի հոգևոր առաջնորդների հերթական այս հանդիպմանը, որը հնարավոր դարձավ մեր հոգևոր եղբայր ի Քրիստոս Կիրիլ պատրիարքի միջնորդական հետևողական ջանքերի շնորհիվ: Վեց տարի է անցել այս ձևաչափով մեր վերջին հանդիպումից, որը տեղի ունեցավ Երևանում 2011 թ. նոյեմբերին՝ գումարված ԱՊՀ Միջկրոնական խորհրդի նախագահության ժողովի առիթով:
 
Մեր ժողովուրդների կյանքում բաղձալի խաղաղության հաստատման հույսով ենք մեր քայլերն ուղղում այս հանդիպումներին` քննարկելու ուղիները, որոնցով հոգևոր առաջնորդներս կարող ենք նպաստել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:
 
Այսօր, ցավոք, զգալի չեն ներդրվող ջանքերի արդյունքները, սակայն շատ ավելի մեծ և առարկայական են մեր ժողովուրդների սպասումները խաղաղ համակեցության այս փնտրտուքի մեջ:
 
Այս առումով դրական արդյունքներ ենք ակնկալում ժամանակ առ ժամանակ կազմակերպվող Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և ԱԳՆ նախարարների հանդիպումներից ու բանակցային ողջ գործընթացից:
 
Հակառակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների արդյունքում կատարվող հայտարարությունների, հոգևոր առաջնորդներիս կոչերի և պատգամների, այսօր հրադադարի պայմաններում շարունակում է լարված մնալ իրավիճակը սահմանագծում, շարունակում են զոհվել զինվորներ և երբեմն նաև սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակիչներ: Հատկապես մտահոգիչ ենք համարում քաղաքացիական բնակչության թիկունքում պատսպարվելու և այն միտումնավոր թիրախի վերածելու դեպքերը:
 
Սահմանից անդին չեն դադարում ռազմատենչ կոչերը, աճող սպառազինության վերաբերյալ հայտարարությունները: Այս ամենը մեծապես վտանգում է փոխվստահության և փոխըմբռնողության ոգու մթնոլորտի ձևավորմանն ուղղված ջանքերը և, սասանելով արդեն իսկ փխրուն հրադադարը, վերափոխում հակամարտության ուժգնացման մի նոր իրողության, որին ականատես դարձանք 2016 թվականի ապրիլին, երբ ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Ամենքիս հայտնի է այդ օրերի ժամանակագրությունը, փաստագրված նաև միջազգային հանրության կողմից, մարտի դաշտում զոհված զինվորների, ինչպես նաև խաղաղ բնակչության նկատմամբ կատարված խոշտանգումները, վայրագություններն ու բռնությունները, պատճառված կորուստներն ու ավերները:
 
Մտաբերելով այս դեպքերը` բնական հարց է ծագում` ինչպե՞ս կարող են պահպանվել իրավիճակի կայունությունը ու խաղաղությունը, երբ այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը միակողմանի են: Ինչպե՞ս կարող ենք հասնել խաղաղության, երբ ջանք և միջոց չի խնայվում բոլոր հնարավոր և անհնարին ճանապարհներով սեփական բնակչության մեջ ատելություն ու թշնամանք սերմանելու հարևան հայ ժողովրդի նկատմամբ, իսկ հայկական կողմի և միջազգային հանրության արդարացի և օբյեկտիվ գնահատականները հակադարձելու անհիմն մեղադրանքներով:
 
Մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի, ինչպես և` ղարաբաղյան հակամարտության կարգավորումը` բացառապես բանակցությունների միջոցով: Այլընտրանք չունի նաև Արցախի մեր հավատավոր ժողովրդի ազատ և անկախ կյանքը:
 
Այսօր հրամայական է, որ կամք և հանձնառություն դրսևորվի` հիմնախնդրի լուծումը փնտրելու միմիայն բանակցային հարթության մեջ և կասեցնելու հրադադարի խախտման դրսևորումները, սահմաններից հեռացնելու դիպուկահարներին, դադարեցնելու անդադար գնդակոծումները և այլևս պատճառ չդառնալու հրադադարի պայմաններում ընտանիքների դժբախտացման` անվտանգ պահելով մեր զինվորագրված զավակների կյանքը: Յուրաքանչյուր փամփուշտ, որ արձակվում է, Աստծո արարածի դեմ, նաև Աստծո դեմ է:
 
Այստեղ ենք մենք տեսնում մեր` հոգևոր առաջնորդներիս առաքելությունը` հորդորելու և պատգամելու, մեր լծակիցների հետ մեկտեղ ձևավորելու այն գիտակցությունը և փոխըմբռնման ու հանդուրժողականության մթնոլորտը, որոնց պայմաններում հնարավոր պիտի դառնա հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջխաղացումը: Միևնույն ժամանակ մեր հանապազ հորդորը պետք է բերենք զինվորականներին պահպանելու հրադադարը և խուսափելու սադրանքներից:
 
Մենք մեծապես կարևորում ենք միջազգային հանրության դերակատարությունը, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը հակամարտության շփման գծում վերահսկողական մեխանիզմների կիրառման և սահմանային միջադեպերի հետաքննության հարցում: Մեր երախտագիտությունն ենք հայտնում Կիրիլ Ա Պատրիարքին և Ռուս Ուղղափառ Եկեղեցուն՝ հակամարտության առաջին իսկ օրվանից դրսևորած սրտացավության և միջնորդական ջանքերի համար,
 
Աստծուն հաճելի են արդարության և խաղաղության ճանապարհներով ընթացողները, որովհետև այդտեղ է Նրա սերն ու օրհնությունը, հովանին ու ողորմությունը, ինչպես Ս. Գիրքն է ասում. «Արդարության պտուղը խաղաղությամբ է սերմանվում նրանց համար, ովքեր խաղաղություն են անում» (Հակ. Գ 18): Ուստի մեկտեղենք մեր ջանքերը ու միասնաբար ընթանանք այդ ճանապարհներով: Այս գործընթացի մեջ պատասխանատվություն ունենք ամենքս:
 
Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Բարձրյալն Աստված և հայցում, որ օրհնի և արդյունավորի բոլոր անհատների, հասարակական կառույցների ու կազմակերպությունների այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են ազգամիջյան հարաբերությունների վերականգնմանը, համերաշխության զորացմանը և փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը: Թող Բարձրյալի օրհնությամբ աշխարհում և մեր ժողովուրդների կյանքում միշտ գերակայի հաշտության ոգին և պտղաբերի փոխըմբռնումն ու բարի կամեցողությունը:
 
Շնորհակալություն այս հանդիպման համար:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թանգարանում պահվող քարի ներսում գտել են 100 միլիոն տարվա ծաղկի հետքՀորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը ներառվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների օրակարգումՏեղի կունենա Վիշապաքարերի և Տիրինկատարի հնավայրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկման հայտի քննարկումՄահապատժի դատապարտված Շեյխ Հասինան նշել է Բանգլադեշ վերադառնալու օրըԶանզիբարում հրդեհը հասել է վեց հյուրանոցի․ տարհանվել է 183 զբոսաշրջիկԱլեն Սիմոնյանը և Լիտվայի ազգային պաշտպանության փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հարցերՀրթիռներից հետո՝ անօդաչու․ Վարշավան նոր միջադեպի համար մեղադրում է ՄոսկվայինԿատարի ԱԳ նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև շփումների շարունակման մասին Թրամփի քրեական գործը դաշնային դատարան տեղափոխելու հարցը նորից կքննվիՀրապարակվել է քոլեջների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմինՄալայզիայում ջրհեղեղներից հետո ավելի քան 1800 մարդ դեռ ապաստարաններում էՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հարավային Կորեան շփոթել է Հյուսիսայինի հետԾափաթաղի մոտ բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ » մակնիշի բետոնախառնիչը. վերջինս կողաշրջվել էՌուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամшրտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով Թեհրանի դիմադրությունն ու Արևմուտքի նոր ճակատները. Թուրքիայի արձագանքը՝ ՀՀ նոր Սահմանադրությանը (տեսանյութ) Բաղդադը մտադիր է վերահսկողության տակ վերցնել Իրաքյան Քրդստանի նավթահանքերն ու սահմանները«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարքՌԴ-ն Վրաստանի և ՀՀ-ի հետ կապող Վրաստանի ռազմավիրական ճանապարհը փակ է ծանրաքաշ բեռնատարների համար Էկվադորում սողանքն ու գետի վարարումը երեք մարդու կյանք են խլելՈւկրաինացի հայտնիները զանգվածաբար լքում են Կիևը Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում. Փաշինյան Վաշինգտոնի օդային տարածքում ռազմական ուղղաթիռների ուսումնական թռիչքները կարող են վերսկսվել2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՊեսկովը պատասխանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունների ամսաթվի վերաբերյալ հարցինՀՀ-ի և Ռումինիայի ապրանքաշրջանառությունը 100 մլն եվրո է․ կայցելեմ ԵրևանՆորվեգիան և Ուկրաինան ցանկանում են խորացնել համագործակցությունը անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգերի ոլորտում Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և ԼարսումՄերցը շարունակում է սպառնալ արգելափակել ԵՄ բյուջեն Ուկրաինայի պատճառովՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 1,27 միլիարդ դրամ Ռուսաստանում գազի պայթյունից փլվել է հինգհարկանի շենքի մի մասըՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիրՍերբիայում աշակերտը կրակել է դպրոցի ուսուցչի վրա։Բրազիլիայի մեկ քաղաքում փոթորիկը վնասել է շուրջ 8 հազար տունԿալիֆոռնիայում ձերբակալել են հեղափոխության կոչեր արած և ոստիկաններին սպառնացած տղամարդուՆիգերիայում նավաբեկության զոհերի թիվը հասել է 32-իՉենք տալու Փաշինյանի մուրացած 6 ձայնը․ թող հրաժարական տա․ Սևակ ԽաչատրյանԵՄ-ում պարարտանյութ արտադրողները գնաճի պատճառով փակում են գործարանները Կինը ծեծել է ամուսնուն, ապա հրկիզել․ Դասվարը քաշքշել է աշակերտին՝ պատռել հագուստըԻնդոնեզիայում քաղցրավենիքի գործարանի հրդեհը 26 մարդու կյանք է խլելՌյուտեն կոչ է արել ամբողջ հասարակությանը պատրաստել պատերազմի Արծաթե բադ ու խեցգետին․ Մորգանի ապուրամանը կարող է վաճառվել գրեթե 8 միլիոն դոլարովՌԴ-ն 11-հազարանոց զորախումբ է ձևավորումԵվրոպան պատրաստ չէ ռուսական զանգվածային հարվածներին․ ամերիկացի գեներալԻրանում երգչուհին առանց հիջաբի ելույթ ունենալու համար մտրակի 74 հարվածի է ենթարկվելԵրևանի «Հաղթանակ» զբոսայգում տղամարդու մարմին են գտելԻրանում առանց հիջաբի երգելու համար երգչուհուն մտրակի 74 հարված են հասցրելԻրանը սպառնում է հարվածել Եվրոպային․ Ռուսաստանի գաղտնի կորուստներն ու միջուկային նոր վտանգըԵզրաս արքեպիսկոպոսը պատրիարք Կիրիլին է փոխանցել Գարեգին Բ-ի շնորհավորանքները՝ ծննդյան 80-ամյակի առթիվՌուսաստանն ընդլայնում է Ֆինլանդիայի սահմանամերձ կայազորը․ զինուժը կհասնի 11 հազարի
Ամենադիտված