«Ժամանակ». Ինչն է «Ներդրողների ակումբին» Արա Աբրահամյանի չմիանալու իրական պատճառը
Հայկական Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է.
«Նախօրեին «Ժամանակ»-ի հետ զրույցում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «Ներդրողների ակումբին» չմիանալու պատճառների մասին սկզբում ասել է. «Այդ հարցը պետք է իրանց տաք՝ ինչի չհրավիրեցին», ապա շարունակել. «Այդպիսի խնդիր չի առաջացել, որ հրավիրեն կամ չհրավիրեն: Դա կամավոր է, ով ցանկացել է՝ միացել է: Ես չեմ կարող բոլոր տեղերում մասնակցել, միանալ: Հազար գործ եմ անում: Ես իմ գործերն ունեմ, պարտադիր չէ, որ բոլորը միանան: Լավ կազմակերպություն է, ժամանակ է պետք, որ իրենք կարողանան իրենց մտքերն իրականացնել»: Նշենք, սակայն, որ «Ներդրողների ակումբին» Աբրահամյանի չմիանալու իրական պատճառը Կարեն Կարապետյանի հետ լարված հարաբերություններն են»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը