Բյուրականի անտառում հրդեհը շարունակվում է. ներգրավված է 128 փրկարար, 25 միավոր տեխնիկա (տեսանյութ)
Հասարակություն
Սեպտեմբերի 9-ին, ժամը 10:00-ի դրությամբ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մոտակա բուսածածկ տարածքում իրականացվող աշխատանքներում ներգրավված է 128 փրկարար ծառայող, 16 միավոր տեխնիկա և 9 օժանդակ տեխնիկա:
Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 8-ին, ժամը 09:38-ի դրությամբ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մոտակա բուսածածկ տարածքում կար հրդեհի 3 ծխացող օջախ: Անօդաչու թռչող սարքի միջոցով իրականացվում էր հետախուզում:
Սահմանված էր հերթապահություն. տարվում են հետմարման աշխատանքներ:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 3–ին, հրդեհ էր բռնկվել Բյուրական գյուղի մերձակա տարածքներում։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են շաբաթվա ընթացքում։ Այրվել է ավելի քան 100 հա տարածք։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը