Երևանի կենտրոնում թալանված բանկոմատից հափշտակել են 2 միլիոն դրամ. Քննչական կոմիտե
Իրավունք
Երևան քաղաքի Հանրապետության 71 հասցեում գտնվող բանկոմատից հափշտակվել է 2 միլիոն դրամ գումար: Այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բանկոմատում եղել է 3 միլիոն 300 հազար դրամ գումար, սակայն գումարի մի մասը` 1 միլիոն դրամից ավել, հայտնաբերվել է տարածքում:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, իրականացվում են ակտիվ քննչական գործողություններ և օպերատիվ աշխատանքներ հանցագործներին բացահայտելու ուղղությամբ:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին