Ալիևը ներում է շնորհել Լապշինին
Իրավունք
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ներում է շնորհել Բաքվում ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինին:
Ալիևի օգնական Ալի Հասանովը հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, Լապշինը կարտահանձնվի Իսրայել:
Հիշեցնենք, բլոգեր Ալեքսանդր Լապշինին ադրբեջանական դատարանը դատապարտել էր երեք տարվա ազատազրկման։ Նա մեղադրյալի աթոռին է հայտնվել Արցախ՝ առանց Բաքվի համաձայնության այցելության համար։
Չնայած Լապշինը նախկինում բազմիցս հանդես է եկել ի նպաստ Արցախի հրապարակումներով, ավելի ուշ՝ նա հայտարարել է, որ Արցախը պետք է լինի Արդբեջանի կազմում։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին