50 միլիոն դոլար՝ ՀՀ-ում գիտության զարգացմանը
Քաղաքական
Ազգային ժողովում այսօր քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված՝ Ազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությունը շարունակելու մասին համաձայնագիրը վավերացնելու մասին՝ Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արման Սաղաթելյանն, ով հարցի հարակից զեկուցողն էր, իր խոսքում նշեց՝ համաձայնագիրը ստեղծվել է երկկողմանի՝ նախաձեռնող երկրների և գիտնականների համար շահավետ պայմաններով և գործ ունենք երկկողմանի շահավետ գործընթացի հետ:
«Այս համաձայնագրի շարունակությունը մեզ հնարավորություն է տալիս պահպանել մեզ մոտ գիտական օջախները, դպրոցները, որ ունենք, որովհետև անհատ գիտնականներն այս կամ այն ոլորտում իրոք կարող են ինչ-որ պահ անելիք չունենալ և ստիպված են գնալ և այլ թիմերում արտադրանք ապահովել: Հիմա՝ այս պարագայում թիմերին է հնարավորություն տրվում աշխատել, քանի որ ակնհայտ է, որ անհատ գիտնականները կարող են ինչ-որ պահի թողնել և հեռանալ: Այս կենտրոնն ունի երկու ուղղություն՝ հետազոտական նախագծեր և օժանդակության նախագծեր՝ կոնֆերանսներ, փոխանակման ծրագրեր: Այս ուղղությունները հնարավորություն են տալիս պահել դպրոցները՝ հավաքական արտադրանք տալու համար, քանի որ այս պարագայում դրամաշնորհները բավականին խոշոր են»,-ասաց զեկուցողը՝ հավելելով, որ համաձայնագրում միայն Հայաստանի մասնաբաժինը 50 մլն դոլարի է հասնում, ինչը Հայաստանի համար լուրջ գումար է:
Արման Սաղաթելյանը նաև հավելեց, որ այս համաձայնագրով լուծվում է այն գիտական հաստատությունների հարցը, որոնք շատ ավելի առաջ են գնացել, քան մեր պետությունը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը