ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնել Լեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել «Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվում Ավտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել Հրաժարական է տվել Սերբիայի նախագահը Հզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներ ՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը «Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել է Հայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում Իրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը» ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96% Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցությունները 

Տարածաշրջանային ժողովրդավարության դպրոցը սկսել է մասշտաբային ծրագիր

Հասարակություն

«Տարածաշրջանային ժողովրդավարության դպրոցը հստակ ընդգծված քաղաքագիտական ուղղվածությամբ դպրոց է, որտեղ դասավանդում են բացառապես քաղաքագիտության բնագավառի ներկայացուցիչները: Դպրոցի ծրագիրը կազմված է քաղաքագիտության տեսական և կիրառական հարցերի ընդգրկումով: Կիրառական մասը երբեմն լրամշակվում և փոխվում է՝ պայմանավորված այն քաղաքական և երկրաքաղաքական (գեոստրատեգիական) համատեքստով, որն առաջանում է Այսրկովկասի և աշխարհակարգի շրջանակներում»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում դպրոցի ստեղծման նպատակների մասին խոսեցին Տարածաշրջանային ժողովրդավարության դպրոցի հիմնադիրներ Էմիլ Օրդուխանյանն ու Հայկ Սուքիասյանը:

Հարցին՝ ովքեր կարող են ուսանել դպրոցում, վերջիններս նշեցին, որ դպրոցում կարող է սովորել քաղաքագիտությամբ հետաքրքրվող ցանկացած մարդ, հատկապես՝ ուսանողները, ասպիրանտները, գիտության մարդիկ, ինչպես նաև քաղաքական գործիչները: «Մենք ունենք օբյեկտիվ համոզում՝ քաղաքականությամբ զբաղվելու, պետական շահերը գիտակցելու համար առանց տեսական-գիտական, ինչպես նաև պրակտիկ քաղաքագիտական գիտելիքի՝ անհնար է: Ընդ որում՝ այդ գիտելիքը չի կարող ունենալ կողմնորոշում՝ արևմտամետ, ռուսամետ, Մոզամբիկի կողմնորոշում և այլն: Քաղաքագիտությունը պետական շահի գիտություն է: Մեր դպրոցի նպատակը հայաստանակենտորն մտածողությամբ հասարակություն և քաղաքական համակարգ ձևավորելու մեջ է: Տարածաշրջանային ժողովրդավարության դպրոցի նպատակը բացառապես քաղաքագիտական կրթությունն է, քաղաքագիտական գիտելիքի տարածումը և դրա վարկի բարձրացումը պետական և հասարակական շրջանակներում»:

Հիմնադիրներից՝ Հայկ Սուքիասյանի խոսքով՝ կա մեկ կարևոր համոզում. քաղաքականապես գրագետ հասարակությունը բարիք է ինչպես սեփական պետության, այնպես էլ աշխարհի համար: «Մեր նպատակներից է նաև իրավագիտակից հասարակության ձևավորմանը նպաստելը, որը, պարզ է՝ հնարավոր է միայն ժողովրդավարության պայմաններում: Բայց մենք ուզում ենք հստակ նշել, որ ժողովրդավարական իրավագիտակցությունը հայ ժողովրդին բնավ խորթ բան չէ, դա հայ ժողովրդի քաղաքակրթական-մշակութային արքետիպի մեջ է: Պարզապես պետք է հասկանալ դրա ակունքները և տեսականորեն իմաստավորել այն»,-ասաց Սուքիասյանը՝ հավելելով, որ Տարածաշրջանային ժողովրդավարության դպրոցը սկսել է մասշտաբային ծրագիր, որի նպատակն է նաև միավորել տարբեր գիտական և համալսարանական հաստատություններում աշխատող մեր առաջատար գիտնականներին:  

Հիմնադիրները նաև հավելեցին, որ դպրոցի առաջին հոսքն արդեն ավարտել է դասընթացները, որն իրենք կարող են գնահատել արդյունավետ՝ մշակված ծրագրի և դրա շրջանակներում դպրոցի ուսումնառողների ստացած գիտելիքների համատեքստում:

«Այժմ մեկնարկել է երկրորդ հոսքի ընդունելությունը, որը կտևի մինչև սեպտեմբերի 27-ը: Երկրորդ հոսքի ծրագիրը թարմացվել է. ավելացվել են նոր թեմաներ և դպրոցի ծրագրին համապատասխան՝ հրավիրվել են նոր բանախոսներ, որոնք, մեր կարծիքով, առաջադրված խնդրակարգերի լավագույն մասնագետ-գիտնականներն են»:

Դպրոցի ծրագիրը, բանախոսների տվյալները և ընդունելության պայմանները տեղադրված են դպրոցի ֆեյսբուքյան էջում:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնելԼեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել«Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվումԱվտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվելՀրաժարական է տվել Սերբիայի նախագահըՀզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումԻրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը»ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցություններըԽոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ ԿենտրոնումԴավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղելԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման ԱբովյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվելՀայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարներըԵնթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալԲենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ ՍերդյուկովՋերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո
Ամենադիտված