Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Ո՞վ կլինի ՀՀ հաջորդ նախագահը

Վերլուծական
Դեռ երկու տարի առաջ հենց այս հարցն էր օրակարգային քաղաքական ուժերի համար, որովհետեւ նախագահական ընտրություններն ու նախագահի ինստիտուտն էին որոշում երկրի իշխանության հարցը։ Բաղրամյան 26-ն իր այսօրվա ազդեցիկությունը կպահպանի մինչեւ 2018թ.-ի ապրիլը, երբ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտը կնշանավորվի նաեւ նախագահի ինստիտուտի իրավա-քաղաքական կարգավիճակի փոփոխությամբ։ Նոր կառավարման համակարգն իշխանության կենտրոն դարձնում է կառավարությանը՝ վարչապետի գլխավորությամբ, իսկ նախագահին վերապահվում են ներկայացուցչական, արտաքին քաղաքականության արարողակարգային լիազորություններ։ Բայց, ինչքան էլ «խուզված» լինեն նոր նախագահի լիազորությունները, այդ պաշտոնյան սահմանադրորեն հանդիսանալու է պետության գլուխը, ունենալու է որոշակի ազդեցիկություն, մեծ կամ փոքր «բաժնեմաս»՝ իշխանության համակարգում։ Այսինքն, չորրորդ նախագահը՝ նույնիսկ անկախ անձից, ինտեգրված է լինելու իշխանության էլիտային, մանավանդ՝ այս պաշտոնյայի ընտրությունը կախված է խորհրդարանական մեծամասնությունից, իդեալական տարբերակում (եթե ընտրվի առաջին փորձից)՝ նաեւ ընդդիմության կամ դրա մի հատվածի աջակցությունից։ Ասել կուզի՝ նախագահն ինչ-որ իմաստով խորհրդանշելու է քաղաքական մեծ ու փոքր համաձայնություններ՝ կամա թե ակամա ստանձնելով «քաղաքական արբիտրի» դեր։
 
2018-ից Հայաստանի Հանրապետությունն այլեւս խորհրդարանական կառավարմամբ երկիր է լինելու, իսկ նախագահը, ըստ 2015-ին փոփոխված Սահմանադրության, շարունակելով լինել պետության գլուխը, այլեւս չի լինելու ժողովրդի քվեարկությամբ ընտրված պաշտոնյա, այլ ընտրվելու է ԱԺ-ի կողմից: Թե ով է լինելու այդ նախագահը՝ դեռ վաղ է ասել, սակայն, չգիտես ինչու, թե՛ քաղաքական, թե՛ հասարակական սեկտորում Սերժ Սարգսյանի թեկնածությունը չի դիտարկվում որպես այդ պաշտոնի հավակնորդ: Բայց՝ իզուր: Ինչ վերաբերում է Սահմանադրության այն պահանջին, որ նախագահը չի կարող լիազորություններն իրացնելիս լինել կուսակցության անդամ, ապա Սարգսյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալը ոչ մի բան չի փոխի այդ կուսակցությունում: Այն ինչպես ծառայել, այնպես էլ շարունակելու է ծառայել Սարգսյանին այնքան ժամանակ, քանի դեռ նա այդ ուժը դիտարկում է որպես գործիք՝ իշխանության մեջ մնալու համար:
 
Մամուլում քննարկվում է 2018-ին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին ՀՀ նախագահ դարձնելու տարբերակը: Վերջինս 2004 և 2008թ.թ. Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանությունների համար անուրանալի ծառայություն է մատուցել: Բացի այդ, «Հայաստան» հիմնադրամում նա մեծ ավանդ ունի: Սփյուռքի գրեթե բոլոր շրջանակներում համարվում է չվարկաբեկված կամ քիչ վարկաբեկված հայաստանցի պաշտոնյա: Հետևաբար, հաջորդ տարի, երբ լրանում է Գագիկ Հարությունյանի 70-ամյակը, և նա պետք է թողնի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը, Սերժ Սարգսյանը կարող է նրան ՀՀ նախագահի պաշտոնը «հանձնել»։ Կարծես՝ Գագիկ Հարությունյանը միակ անձն է, որին ԱԺ-ն առանց որևէ խնդրի կընտրի այդ պաշտոնում:
 
Քննարկվում է նաև ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի թեկնածությունը։ Նրա անունը պարբերաբար շրջանառվում է տարբեր պաշտոնների առնչությամբ, քանի որ Սերժ Սարգսյանի ու նրա ջերմ հարաբերությունների մասին բոլորը գիտեն։ Այս պարագայում կարող է խանգարել միայն ղարաբաղցի լինելու հանգամանքը: Եվ վերջապես՝ չորրորդ նախագահ կարող է դառնալ մեկը, ով իշխանություններին անգնահատելի ծառայություն կմատուցի խորհրդարանական առաջիկա ընտրություններում։ Մոտավորապես այն եղանակով, ինչի շնորհիվ ժամանակին Արթուր Բաղդասարյանը հայտնվեց ԱԽ քարտուղարի պաշտոնում։
 
 
Ստելլա Խաչատրյան
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված