Հունահռոմեական ըմբիշները կմասնակցեն զինվորականների աշխարհի առաջնությանը
Սպորտ
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 20-23-ը Լիտվայի Կլայպեդա քաղաքում կմասնակցի զինվորականների աշխարհի առաջնությանը։ Ըմբիշները մրցաշարին նախապատրաստվում են երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:
«Շատ ուժեղ առաջնություն է, որին մասնակցում են օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ եւ մրցանակակիրներ։ Մեր տղաները լավ մարզավիճակում են եւ պատրաստ են մրցաշարին։ Մենք բազմիցս մասնակցել ենք զինվորականների աշխարհի առաջնությանը, լավ արդյունքներ գրանցել։ Կարծում եմ՝ այս տարին եւս բացառություն չի լինի»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Արմեն Բաբալարյանը։
Թիմի կազմում ընդգրկվել են՝ Վազգեն Խաչատրյանը (59 կգ քաշային կարգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Արմեն Հակոբյանը (71 կգ), Արման Բաղդասարյանը (75 կգ), Ռաֆայել Մանուկյանը (80 կգ), Արգիշտի Աբգարյանը (85 կգ), Վաղարշակ Մինասյանը (98 կգ) եւ Էդգար Խաչատրյանը (130 կգ)։


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը