Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի Լույս չի լինի. հասցեներ Գերմանիայում 1 եվրոյով վաճառում են XIX դարի գործարան Բրազիլիան հետ է կանչել իր դեսպանին Արգենտինայից Ավստրալիայում ծրագրում են վերականգնել նացիստական Գերմանիայի առաջնորդներից մեկի «Մերսեդես»-ը Ռուսաստանի դեսպանին կանչել են Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն Reuters. ԱՄՆ-ն ու Ուկրաինան քննարկել են օդային հրադադարի առաջարկը ԱՄՆ-ում կայանք են ստեղծել՝ դրոնների պարսի դեմ պայքարելու համար Իրանի գերագույն առաջնորդը նշել է ԱՄՆ-ի հետ պատերազմի դադարեցման պայմանը Նոր մանրամասներ Արարատի մարզում 3 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասին ԱՄՆ-ը մշակում է ԴՆԹ թեստ՝ կենսաբանական զենքը դաշտային պայմաններում նույնականացնելու համար Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը կոչ է արել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը 

Եթե կորցնենք հաջողության հանդեպ հավատն, ուրեմն պարտված ենք հենց սկզբից. Արթուր Գևորգյան

Սպորտ

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում.

«Ցանկացած սպորտաձևի կամ ֆեդերացիայի աշխատանքի նկատմամբ հասարակական ընդվզումները, որոնք հիմնականում հաջորդում են անհաջող ելույթներին, միշտ էլ եղել են, կան ու լինելու են: Դա բնական երևույթ է և այլ կերպ պատկերացնել էլ հնարավոր չէ:

Այստեղ իհարկե կարող է լինել երկու պատճառ: Մեկը փոփոխությունների պահանջի ակնկալիքով հասարակության բողոքն է՝անգամ ցանկություն չունենալով լսել որևէ արդարացում, մյուսը ՝թաքնված ծրագիրն է՝ տվյալ իրավիճակում ինչ որ մեկի կամ ոմանց շահը արհեստականորեն առաջ տանելու: Դա էլ է միշտ եղել, կա և ապագայում էլ լինելու է...
Հասարակության յուրահատուկ հետաքրքրություն որևէ սպորտաձևի նկատմամբ, որից էլ առաջանում է «ավանդական սպորտաձև» եզրույթը, որքան լինում է ավանդական ,այնքան սպասելիքները լինում են առավելագույն ու խիստ:

Սպորտում և առհասարակ ցանկացած ասպարեզում հաջողություններ գրանցելու բանաձևը պարզ է ՝ պայմաններ + նպատակին հասնելու վճռականություն:

Միշտ վեճի թեմա է, թե այս գումարելիներից որն է առաջնային ու կարևոր: Ոլորտի պատասխանատուները ամեն ինչ փորձում են կապել ֆինանսական պայմանների հետ, իսկ պայմաններ ստեղծողները թերահավատորեն են վերաբերվում տվյալ ուղղության հաջողությանը: Ես այս ամենը անկեղծորեն համարում եմ ժամանակի անիմաստ վատնում ՝ հիշելով «գումարելիների տեղը փոխելուց գումարը չի փոխվում» մաթեմատիկական պարզ կանոնը:

Հետևաբար կարևոր է և՛առաջինը ,և՛ երկրորդը…
• Ուշադրություն տվյալ մարզաձևի նկատմամբ
• Սպորտաձևի զարգացման համար մշակված հստակ քաղաքականություն և քայլերի ծրագիր
• Մարզչական և կառավարման ոլորտում արհեստավարժ մասնագետների պատրաստում
• Եվ նոր վերջում միայն մարզական բախտ, որը հաճախ լինում է ճակատագրական, բայց ոչ թե մի ամբողջ երկրի համար, այլ տվյալ մարզիկի կյանքում:

Ըստ իս,սրանք են այն հիմնական գործոնները, որոնք ուշ թե շուտ ապահովում են շոշափելի արդյունք:
Առաջին կետը ֆինանսական միջոցներն են, որոնք միշտ էլ սպասվածից քիչ են լինում: Դա խնդիր է մեր կյանքի յուրաքանչյուր ոլորտում: Լուծումը այս դեպքում հետևյալն է. Եղած միջոցները փորձել կառավարել հնարավորին չափ ռացիոնալ, որն իհարկե միշտ վիճելի է և ամբողջ պատասխանատվությունը ընկնում է վերջնական որոշում կայացնողի ուսերին, և մյուսը ՝այլ ճանապարհներով հավելյալ միջոցներ գտնելն է, որը մեկի մոտ կարող է ստացվել, մյուսի մոտ ոչ, կամ ոչ բավարար:

Ես ,երբ ստանձնեցի Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, ինքս ինձ համար և իմ առաջ դրեցի կոնկրետ նպատակներ, որոնց համար սահմանեցի խելամիտ ժամանակահատված: Օգտագործելով սպորտային աշխարհի և բիզնեսի ոլորտում իմ անձնական կապերը ՝փորձեցի Հայաստանից, Ռուսաստանից, Եվրոպայից և ԱՄՆ-ից ներգրավել հետաքրքրություն ունեցող մարդկանց, որոնց միջոցով հնարավոր կլիներ լուծել տարատեսակ ընթացիկ հարցեր, նաև համոզեցի շատերին միջազգային փորձի օրինակով անհատապես հովանավորել աչքի ընկած որոշ սպորտսմենների: Այս փուլում ինձ համար սա ոչ թե կարճ ժամանակում արդյունք ունենալու ակնկալիք էր, այլ կարևոր էր առաջ բերել մի մշակույթ, որը վաղուց աշխարհում գործում է, երբ բիզնեսմենը ռիսկեր կրելով ներդնում է գումար, իսկ մարզիկը գիտակցելով գործի լրջությունը կրում է բարոյական պատասխանատվություն: Այստեղ է նաև լուրջ արդյունքներ գրանցելու բանալին...

Ինչ վերաբերում է մասնագետների ընտրությանը և կադրային մարտավարությանը՝ հասկացա մի կարևոր բան: Պետք է աշխատելու հնարավորություն տալ դաշտում որոշակի վարկանիշ ունեցող յուրաքանչյուր մասնագետի: Որոշվեց ստեղծել համակարգ, որը նրանց հնարավորություն կտա ռոտացիոն կարգով աշխատել և որոշակի ժամանակում դրսևորել իրենց մասնագիտական կարողությունները: Սա նախ օգնեց ինձ տեսնել մեր ունեցած ռեսուրսների պատկերը և վերջ դրեց ավանդական կուլիսային խոսակցություններին:

Ճիշտ եմ գտնում այս թեմաների շուրջ հրապարակային խոսել այսօր, երբ Ֆեդերացիան գրանցեց արդյունք, որը շատ փոքր մաս է կազմում մեր ապագա ծրագրերի:

Հայաստանի Բռնցքամարտի հավաքականի վերջին հաջողությունների առթիվ անձնական շնորհավորանքներ հայտնելուց և շնորհավորանքներ ստանալուց բացի չեմ ունեցել ոչ մի հրապարակային ելույթ: Վստահեցնում եմ, չեմ ունեցել իմ և ֆեդերացիայի նկատմամբ գովեստի խոսքեր լսելու ցանկություն, մարզիկներիս էլ հորդորել եմ նույնը: Բայց հաջողություններ գրանցելու պարագայում, այդ ամենի լուսաբանումն ու իրազեկման մակարդակը կարևորում եմ մեկ այլ տեսանկյունից, դա հասարակության մեջ սպորտային հաջողությունների նկատմամբ հիմնականում նեգատիվ ինֆորմացիան բալանսավորելու միակ միջոցն է: Չլինեն հաջողություններ՝ չի լինի ոգևորություն, չլինի ոգևորություն՝ չի լինի հավատ, կորցրեցինք հաջողության հանդեպ հավատը՝ ուրեմն պարտված ենք հենց սկզբից:

Շնորհավորում եմ բոլորիս տարիների դադարից հետո Եվրոպայի չեմպիոն և աշխարհի բրոնզե մեդալակիր ունենալու առթիվ: Նոր հաջողությունների ակնկալիքով բոլոր մարզիկներին կոչ եմ անում ապագայի համար ներդնել ուժերի առվելագույնը: Եվ ևս մեկ անգամ հիշեցնեմ. բռնցքամարտը աշխարհի ամենատարածված և պահանջված մարզաձևերից է, որտեղ այսօր կնվաճես մեդալ, իսկ վաղը կդառնաս ավելի հարուստ քան մերօրյա որևէ օլիգարխ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի Լույս չի լինի. հասցեներԳերմանիայում 1 եվրոյով վաճառում են XIX դարի գործարան Բրազիլիան հետ է կանչել իր դեսպանին Արգենտինայից Ավստրալիայում ծրագրում են վերականգնել նացիստական Գերմանիայի առաջնորդներից մեկի «Մերսեդես»-ը Ռուսաստանի դեսպանին կանչել են Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն Reuters. ԱՄՆ-ն ու Ուկրաինան քննարկել են օդային հրադադարի առաջարկը ԱՄՆ-ում կայանք են ստեղծել՝ դրոնների պարսի դեմ պայքարելու համար Իրանի գերագույն առաջնորդը նշել է ԱՄՆ-ի հետ պատերազմի դադարեցման պայմանը Նոր մանրամասներ Արարատի մարզում 3 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասին ԱՄՆ-ը մշակում է ԴՆԹ թեստ՝ կենսաբանական զենքը դաշտային պայմաններում նույնականացնելու համար Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը կոչ է արել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը Լավրովը և Արաղչին քննարկել են Կիևի կողմից իրանական նավի վրա հարձակման հետ կապված իրավիճակը Կամո Ունանյանը՝ Աշխարհի չեմպիոն «Ռեալ»-ը նոր տրանսֆեր է համաձայնեցրել. Ջեյքոբս Ռուսական ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Շևչենկո բնակավայրը. ՌԴ ՊՆ Չինաստանի գիտնականները լուծել են հարյուրամյա մաթեմատիկական խնդիրները Հայաստանը դարձավ վրացական լոլիկի գլխավոր ներմուծողը Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան - հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն Իրանի ԱԳ նախարար. Զելենսկին Իսրայելի ցուցումով է հարձակվել մեր նավի վրա, սա անպատասխան չի մնա Պուտին․ Ռուսաստանը պատերազմ չի սկսել Ճապոնացի երկու ֆուտբոլիստ տեղափոխվել է ԱՊԼ. պաշտոնական Ի՞նչ գումարի չափով է Հայաստանը բանջարեղեն մատակարարել Վրաստանի շուկա Կենցաղային վեճից հետո բնակարանում լուսաձայնային ատրճանակից կրակոցներ են հնչել Վրաստանից արտահանվող դեղձի գլխավոր գնորդներից մեկը Հայաստանն է «Հատուկ ռազմական գործողության հերոսները պատմություն են կերտում». Պուտին Նոր հարվածներ են հասցրել Ուկրաինային. ՌԴ ՊՆ Արարատի մարզում բախվել է 3 մեքենա. կա 3 զոհ, 2 վիրավոր Ապացուցել ենք՝ մեր դրոնները խոցում են նույնիսկ Մոսկվայից հեռու գտնվող թիրախները. Զելենսկի Վեհափառը վստահություն է հայտնել՝ հայրենիքից ստացած տպավորությունները նոր ներշնչանքի աղբյուր կդառնան ուխտավորների համար Ռուսաստանը հարված է հասցրել թուրքական նավին Կրեմլը «վաղաժամ» է համարում օդային դադարի մասին հաղորդագրությունները Արամ Մելիքյանին վրաերթի են ենթարկել ու փորձել փախուստի դիմել (տեսանյութ) «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պետք է թիմի ավագի թևկապը վստահի Ջուդ Բելինգեմին. Պետի Հայաստանը Ռուսաստանից յուղազերծ չոր կաթի ներմուծողների թոփ-3-ում է Առեղծվածային դեպք Երևանում․ լոգարանում հայտնաբերվել է երիտասարդի մարմինը՝ կախված վիճակում Ռուսաստանը երկակիություն է տեսնում Թրամփի՝ Ուկրաինայի վերաբերյալ դիրքորոշման մեջ. Պեսկով Ֆուտզալի ԱԱ-2028. Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում Ովքեր են Հայաստանի ծանրամարտի աղջիկների երիտասարդական առաջնության չեմպիոնները Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից Ռումինիան հայտնել է օդային տարածքում երրորդ անօդաչուի խոցման մասին Թեհրանը դադարեցրել է պատասխան հարվածները՝ ԱՄՆ-ի գործողությունների կասեցումից հետո Բեռլինում վրաերթի մանրամասներ են ի հայտ եկել Արաքս գետի վրա հնարավոր է երկրորդ կամուրջը կառուցվի Իրանը հայտնել է բանակին նորագույն անօդաչու սարքերի մատակարարման մասին Իրանը հարվածների ընթացքում ոչնչացրել է ԱՄՆ-ի 11 ինքնաթիռ և ուղղաթիռ Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել Իրանը պաշտոնապես դադարեցրել է տարածաշրջանում ռազմական գործողությունները. բանակի ներկայացուցիչ Վաղը ես կմեկնեմ Վաշինգտոն՝ Թրամփի հրավերով. Նեթանյահու
Ամենադիտված