«Ժողովուրդ». Արտաշատի քաղաքապետի ընտրություններում «Ծառուկյան» խմբակցության թեկնածուն փախավ Արտաշատից
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը դեռ վերջնականապես չի որոշել` կմասնակցի՞ նոյեմբերի 5-ին Արտաշատում կայանալիք ընտրություններին, թե՞ ոչ: Մինչ այս, «Ծառուկյան» խմբակցության հիմնական թեկնածուն համարվում էր Գագիկ Պողոսյանը, ով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մորաքրոջ թոռն է եւ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանի եղբայրը:
Սակայն նա եւս փոշմանել է եւ այժմ ցանկություն չունի պայքարի մեջ մտնել ՀՀԿ-ի հետ: Ավելին՝ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Պողոսյանը նախօրեին ընտանիքով մեկնել է Հայաստանից. շառից, փորձանքից հեռու: Այսպիսով՝ Ծառուկյանը վերջնականապես Արտաշատը հանձնեց ՀՀԿ-ին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը