Հաքերը արհեստական բանականության միջոցով կոտրել է ավելի քան 100 ընկերության կայք Ավստրալիայի խորհրդարանի պատգամավորին վրաերթի են ենթարկել Ռուբիոն հաստատել է, որ G20-ից հետո կայցելի Աստանա ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին՝ կապի եվրոպական շուկա սահմանափակումների պատճառով. The Financial Times Լեհաստանում փակվել են օդանավակայանները ռազմական ավիացիայի ակտիվ թռիչքների պատճառով ԱՄՆ-ն սպառնացել է ԵՄ-ին՝ Starlink-ի սահմանափակումների պատճառով Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Օմելնիկ բնակավայրի նկատմամբ Ղրղզստանի նախագահը պատմել է, որ իրեն առաջարկել են հեղաշրջում կազմակերպել Ղազախստանում Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել Իրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին սպառնացել է հակահարվածով նոր հարձակման դեպքում Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. Փաշինյան 

«Ժամանակ». Սերժ Սարգսյանը վարչապետին հռչակել էր փոփոխությունների խորհրդանիշ

Հայկական Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Միանգամայն տրամաբանական են այս օրերին հաճախակիացած քննարկումներն ու հարցադրումները կառավարության գործունեության մեկամյակի կապակցությամբ, քանի որ նշանակելով նոր վարչապետին՝ Սերժ Սարգսյանը նրան հռչակեց նաեւ փոփոխությունների խորհրդանիշ: Բայց հնչեղ «շնորհանդեսից» հետո գործնականում ստացվել է ընդամենը շատ սովորական գործունեության տարի, ամենասովորական կառավարության համար, որն իր գործունեությամբ հանրությանը թույլ չտվեց «շեղվել» 2018 թվականի վարչապետի խնդրից:

Այսինքն՝ միակ ինտրիգը, որ նոր կառավարությունն, այսպես ասած, հարուցեց անցնող մեկ տարվա ընթացքում, դա 2018 թվականի վարչապետի ով լինել-չլինելու ինտրիգն էր:

Խոսքը ոչ միայն 2017 թվականի ապրիլի 2-ի մասին է, որտեղ նոր կառավարությանը եւ վարչապետին վերապահվեց, այսպես ասած, ռեյտինգային վերարտադրության կամուֆլյաժի դերը:

Ներքին հակասությունների եւ պայքարի մեխանիզմը գործնականում ապահովում է արտաքին լճացումն ու ճահճացումը: Այդ հակադրությունները թելադրում են օրակարգ, հանրային ուշադրություն, ինչը ձեռնունայն է թողնում որեւէ ընդդիմության: Այդպիսով, Հայաստանում ընդդիմություն ասվածը գործնականում վերածվել է քաղաքական համակարգի ավելորդ տարրի: Ներկայումս բոլորն են փաստի առաջ, որ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության, այսպես ասած, պրակտիկ գործառույթները մեկտեղված են իշխող համակարգում:

Այսպիսով, Հովիկ Աբրահամյանի կառավարությունը Սերժ Սարգսյանը փոխարինեց Կարեն Կարապետյանով, ինչպես մինչ այդ Տիգրան Սարգսյանն էր փոխարինվել Հովիկ Աբրահամյանով: Հովիկ Աբրահամյանը, սակայն, ցանկանում էր լինել բոլորի համար ընդունելի նախագահ, ինչն ընդունելի չէր արդեն Սերժ Սարգսյանի համար, քանի որ Աբրահամյանն արդեն համակարգը միավորում էր ոչ թե Սերժ Սարգսյանի շուրջ, այլ նրա դեմ:

Եկավ փոփոխությունների խորհրդանիշի ժամանակը, եւ այդ իմաստով Կարեն Կարապետյանի ընտրությունն ամենեւին պատահական չէր: Սերժ Սարգսյանին անհրաժեշտ էր գործիչ, որը մի կողմից կհամախմբի, կկոնսոլիդացնի համակարգը ինչ-որ հեռանկարի շուրջ, բայց ինքնին չի լինի այդ հեռանկարի քաղաքական պատասխանատու, չի ընկալվի այդպիսին: Կարեն Կարապետյանը գործնականում կատարում է հենց այդ դերը: Նա կոնսոլիդացնում է համակարգը, այսպես ասած, բիզնես հեռանկարների շուրջ, սակայն չի ընկալվում որպես այդ ամենի քաղաքական պատասխանատու: Իսկ քանի դեռ չկա այդ ընկալումը, Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի համար չի դիտվում որպես վտանգ, հետեւաբար նրա պաշտոնավարումը վարչապետի կարգավիճակով Սարգսյանի համար ներկայումս ավելի շուտ շահեկան է, քան ռիսկային կամ վտանգավոր: Անգամ 2018-ից հետո:

Համենայնդեպս, քանի դեռ Սերժ Սարգսյանը չի տեսնում վարչապետի այլ թեկնածու, թեեւ Կարեն Կարապետյանը ներկայումս կարծես թե բավականին արդյունավետ է լուծում նվազագույն խնդիրը՝ հնարավորինս քիչ ռեսուրսով հնարավորինս կայուն եւ արդյունավետ գոյություն իշխող համակարգի համար: Դա թույլ է տալիս նաեւ պահպանել ներհամակարգային, այսպես ասած, հակադրությունների կիսաբաց ռեժիմը՝ որպես համակարգից դուրս իրավիճակի ճահճացումը երաշխավորող գործոն:

Կարեն Կարապետյանի եւ նոր կառավարության գործունեությունը դիտարկելի է այդ տեսանկյունից, հանրային եւ համակարգային փոփոխությունները չեն եղել եւ առայժմ չեն հանդիսանում այդ կառավարության առաջնային խնդիրներից: Դրանք անհամատեղելի խնդիրներ են, որովհետեւ համակարգի գոյությունն ու հանրային խնդիրների սպասարկումը խորապես իրարամերժ բեւեռներ են, կա՛մ մեկը, կա՛մ մյուսը:

Խոշոր հաշվով, որեւէ դասավորության դեպքում ներկայիս համակարգից այլ խնդրի սպասումը ընդամենը ցանկալին իրականության տեղ դնել է, քանի որ որեւէ այլ խնդրի հանդեպ լավ, վատ կամ բավարար ուշադրության մասին համակարգը կարող է մտածել լոկ այն բանից հետո, երբ կլուծի ճգնաժամից ու ռիսկերից ինքզինքը դուրս բերելու հարցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հաքերը արհեստական բանականության միջոցով կոտրել է ավելի քան 100 ընկերության կայքԱվստրալիայի խորհրդարանի պատգամավորին վրաերթի են ենթարկելՌուբիոն հաստատել է, որ G20-ից հետո կայցելի ԱստանաԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին՝ կապի եվրոպական շուկա սահմանափակումների պատճառով. The Financial TimesԼեհաստանում փակվել են օդանավակայանները ռազմական ավիացիայի ակտիվ թռիչքների պատճառովԱՄՆ-ն սպառնացել է ԵՄ-ին՝ Starlink-ի սահմանափակումների պատճառովՌուսական բանակը վերահսկողություն է հաստատել Օմելնիկ բնակավայրի նկատմամբՂրղզստանի նախագահը պատմել է, որ իրեն առաջարկել են հեղաշրջում կազմակերպել ՂազախստանումՎթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանումԿոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվելԻրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին սպառնացել է հակահարվածով նոր հարձակման դեպքումԱպօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌուսաստանը և Իրանը քննարկել են ԵԱՏՄ-ի հետ Թեհրանի համագործակցությունըMercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն էԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergՈւկրաինայում կարգավորումն անհնար է առանց Կիևի ներկայացուցիչների մասնակցության. ՊեսկովՌումբի սպառնալիքի պատճառով Թել Ավիվից թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ՍոֆիայումՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՊատերազմ, ճգնաժամ, բռնություն․ ինչպիսի՞ սերունդ է մեծացում․ հոգեբանի մեկնաբանությունըՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցերՏան բակում պահում էր կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակՄի քիչ աջ, հետո՝ ձախ, հո՛պ վարպետ, հերիքա՝ դիր, «շկաֆի» պես ե՞ն շարժելու Արծվաշենը․ Զոհրաբյան99-ամյա կինը ռեկորդ է սահմանել՝ թռչելով ինքնաթիռի թևին, Փարիզում՝ շքեղ խանութների թալան«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանԻսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսիՆեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը. Փաշինյանը 25 հազար եվրո է ստացելԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջՀայաստանն ու ՊՀԾ-ն կարևորել են դպրոցական սննդի ազգային համակարգի զարգացումն ու փորձի փոխանակումը36 տարիների պատմությունը մեզ պարտավորեցնում է պահպանել մեր ազգային ինքնությունը. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության ՎարչությունՊահպանե՛ք բնությունը․ «ԱՅԲ» դպրոցի սաները մասնակցում են COP17-ինԹրամփի ճնշումը Կիևի վրա, Իրանի կոշտ զգուշացումը ԱՄՆ-ին և Մոսկվա-Փհենյանի «անպարտելի» դաշինքըՀայաստանն ու Կոլումբիան ներկայացրել են վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված միջազգային կոալիցիանԱՄՆ-ն Կենտրոնական Ասիա է գալիս երկարաժամկետ համագործակցության համար. ՌուբիոՔայլի Ջենները առաջին անգամ մասնակցել է «Victoria’s Secret»-ի ցուցադրությանըՈւկրաինայում վիրավոր զինվորին տարհանել են դրոնովՔննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը«Դեղին բաճկոնավորները» հայտարարել են Ֆրանսիայում նոր բողոքի ցույցերի պլանների մասինՖրանսիայի մի շարք քաղաքներում մասնակի պարետային ժամ է սահմանվելՊաշտոնից ազատում ՝ Փաշինյանի որոշմամբ. Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը․ ԹրամփՄիլանում տեղի ունեցած անկարգություններից հետո 32 մարդ է ձերբակալվելԼեհաստանը հայտնել է ուկրաինացիների զանգվածային արտագաղթի մասինHAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ ԵրևանումՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել․ հայտնի են անուններըՖրանսիայում սկսվել է անկարգությունների հետաքննության լայնածավալ գործողություն
Ամենադիտված