Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Ի՞նչ կլինի, եթե Կարեն Կարապետյանն առճակատման գնա Սերժ Սարգսյանի հետ

Վերլուծական
Սերժ Սարգսյանը համառորեն շարունակում է պահել ինտրիգը՝ չհստակեցնելով, թե արդյոք ցանկություն ունի՞ 2018թ. ապրիլի 9-ից հետո գլխավորել կառավարությունը՝ զբաղեցնելով վարչապետի պաշտոնը։ Պատճառը թերևս 2014թ. ապրիլի 10-ին նախագահական նստավայրում նրա ունեցած ելույթն է, որով նա, ըստ էության, բացառել էր վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը։ Մյուս կողմից՝ վարչապետի աթոռը պահպանելու ցանկության մասին է հայտարարել Կարեն Կարապետյանը: Արդեն իսկ ուրվագծվում են հիմնական երկու սցենարները, որոնց կարող ենք ականատես լինել 2018-ին ընդառաջ: Առաջին սցենարը ենթադրում է մի իրավիճակ, երբ քաղաքական գործընթացները կընթանան Սերժ Սարգսյանի խաղի կանոններով: Այսօր արդեն ՀՀԿ-ն պաշտոնապես խոսում է վարչապետի հավանական փոփոխության մասին: Իհարկե, ՀՀԿ-ականները բաց տեքստով չեն խոսում այդ մասին, սակայն նրանց գործունեությանը ծանոթ լինելու դեպքում հասկանալի է դառնում, թե որն է իրենց հայտարարությունների իրական նպատակը: Մասնավորապես, ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովն ասում է, որ վարչապետ կլինի այն մարդը, ով երկրի առջև ծառացած խնդիրները լավագույնս կլուծի: Այս խոսքերից պետք է եզրակացնել, որ ՀՀԿ-ն պաշտոնապես հայտարարում է Սերժ Սարգսյանի թեկնածության մասին, քանի որ ՀՀԿ-ի համար երկրի առաջ ծառացած խնդիրների լավագույն լուծողը Սերժ Սարգսյանն է:
 
Սակայն առկա է նաև իրադարձությունների զարգացման երկրորդ՝ անկանխատեսելի տարբերակը: Վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է բացահայտ առճակատման գնալ Սերժ Սարգսյանի հետ՝ 2018-ին վարչապետի պաշտոնը պահպանելու նպատակով: Եթե Կարապետյանը որոշի պայքարել վարչապետի պաշտոնի համար՝ ի հեճուկս Սերժ Սարգսյանի, նա ստիպված է լինելու տրոհել ՀՀԿ խմբակցությունը, որովհետև առանց ՀՀԿ խմբակցության գոնե մի մասի աջակցության՝ հնարավոր չէ նոր խորհրդարանական մեծամասնություն ձևավորել։ Նման սցենարի իրականացման դեպքում ԵԼՔ-ի և ինչու չէ՝ «Ծառուկյան» դաշինքի դիրքորոշումը կարող է խիստ կարևորվել։ ԵԼՔ-ը անթաքույց կերպով սիրաշահում է Կարեն Կարապետյանին՝ աչքի տակ ունենալով հենց հավանական սցենարը, որը ԵԼՔ-ի համար իրական աստեղային ժամի կվերածվի՝ այդ դեպքում 9 հոգուց կազմված խորհրդարանական խմբակցության արժեքը կտրուկ կբարձրանա: Միայն թե ՀՀԿ խմբակցությունը պառակտելու և այնտեղից աջակցություն ստանալու հարցը խիստ կասկածելի է։ ՀՀԿ-ում, իհարկե, կան նախագահ Սարգսյանից նեղացածներ և փոփոխություններ ցանկացողներ, միայն թե նրանք չեն համարում, որ Կարեն Կարապետյանը կարող է բավարարել իրենց սպասումները: Մյուս կարևոր հարցն է, արդյո՞ք ՀՅԴ-ն, որն այսօր կոալիցիոն կառավարության մաս է կազմում՝ 2018-ին կարող է կանգնել Կարեն Կարապետյանի կողքին: Այս հարցին միանշանակ պատասխան չկա, սակայն Հայաստան-Սփյուռք վերջին համաժողովն ի ցույց դրեց Դաշնակցության նեղվածությունը իշխանություններից, ինչն իր արտահայտությունը գտավ Արամ Ա-ի ելույթում: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Անթիլիասը ֆինանսապես սնուցվում է հենց ՀՅԴ կողմից, հետևաբար, սա կարելի է դիտարկել իբրև ՀՅԴ-ի տողատակերով լի մեսիջը՝ Սերժ Սարգսյանին:
 
Կարապետյանի համար որոշիչ գործոն կարող է դառնալ «Ծառուկյան» դաշինքի աջակցությունը, ինչը քիչ հավանական է, քանի որ ի տարբերություն ԵԼՔ-ի՝ «Ծառուկյան» դաշինքն ավելի հակված է պաշտպանելու Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այնուամենայնիվ, եթե «Ծառուկյան» դաշինքն աջակցի Կարեն Կարապետյանին, այդ դեպքում վերջինիս կհաջողվի իր կողմը գրավել ՀՀԿ ֆրակցիայից առնվազն 10-12 հոգու, ինչն էլ հնարավորություն կտա հաջողության հասնել Սերժ Սարգսյանի հետ այդ բացահայտ առճակատման մեջ և փոխել ԱԺ քարտեզը։ Իրավիճակը կտրուկ կարող է փոխվել հօգուտ Կարեն Կարապետյանի նաև այն պարագայում, եթե ակտիվորեն խաղի մեջ մտնի Սամվել Կարապետյանը, ում հետ, ինչպես գիտենք, վարչապետն օրերս քավոր-սանիկական հարաբերություններ հաստատեց: Չմոռանանք, որ ինքը Սամվել Կարապետյանը հանդիսանում է Գագիկ Ծառուկյանի քավորը և ժամանակին Ծառուկյանի ու Սարգսյանի հաշտեցման գործում նրա ավանդը հաշվի առնելով, չի բացառվում, որ այս անգամ էլ Տաշիր Գրուպի սեփականատերը կարող է օգտակար լինել Կարեն Կարապետյանին՝ Ծառուկյանի հետ համաձայնության եզրեր գտնելու տեսանկյունից: Միևնույն ժամանակ, չպետք է մոռանալ, որ քավոր-սանիկական հարաբերություններից զատ, թե՛ Սամվել Կարապետյանը, թե՛ Գագիկ Ծառուկյանը նախևառաջ գործարարներ են, հետևաբար, դժվար է ասել, թե ինչով կավարտվի այս խաղը: Պատճառն այն է, որ մեր քաղաքական դաշտը հիմնված է բիզնես տրամաբանության վրա, հետևաբար, այս պարագայում առաջ կգա այդ տրամաբանության մեջ գործող «հետաքրքիր առաջարկի» ինստիտուտը: Ըստ այդմ, քաղաքական վերադասավորումներն էլ կտեղավորվեն առաջարկի-պահանջարկի սահմանների մեջ և հաղթողը կդառնա նա, ով կներկայացնի լավագույն բիզնես առաջարկը:
 
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված